Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլ
Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1898[1] |
Ծննդավայր | Forest Glen, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 7, 1976[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Lancaster, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան և Բրին Մոր քոլեջ |
Մասնագիտություն | լեռնագնաց և ֆիզիկոս |
Աշխատավայր | Munsell Color Company?[2] |
Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլ (հուլիսի 22, 1898[1], Forest Glen, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 7, 1976[1], Lancaster, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի լեռնագնաց, բնապահպան և ֆեմինիստ, որն առավել հայտնի էր «անտղամարդ մագլցումներով», քանի որ կազմակերպում էր վերելքներ միայն կանանց համար, հատկապես Ալպերում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլը ծնվել է 1898 թվականի հուլիսի 22-ին Մերիլենդ նահանգի Ֆորեստ Գլեն քաղաքում։ Նրա հայրը թերթի խմբագիր և պետական պաշտոնյա էր, իսկ մայրը`բժիշկ։ 1914 թվականին ծնողների հետ նա առաջին անգամ այցելել է Ալպեր և առաջին վերելքը կատարել Շամոնի (Ֆրանսիա) լեռան մոտակայքում։ 1920 թվականին Բրին-Մար քոլեջից ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան, իսկ 1921 թվականին՝ նույն համալսարանից հոգեբանության մագիստրոսի աստիճան[3]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մի քանի ամառվա ընթացքում այցելել է Ալպեր և զբաղվել լեռնագնացությամբ։ 1923-1925 թվականների ընթացքում ֆիզիկա է ուսումնասիրել Ջոն Հոփքինսի համալսարանում[3]։ Եղել է «Ապալաչինյան լեռնագնացների ակումբի» ակտիվ անդամ իր ամբողջ հետագա կյանքի ընթացքում։
Լեռնագնացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականի մայիսին Միրիամ Օ՛Բրայենը սկսել է լրջորեն զբաղվել լեռնագնացությամբ Ալպերում, և առաջին մագլցումն արել է Դոլոմիտյան Ալպերի Տոռե Գրանդե լեռան վրա մի երթուղով, որն այսօր կրում է իր անունը։ Նա նաև իրականացրել է առաջին մագլցումը Մոնբլանի մոտակայքում գտնվող Aiguille de Roc լեռան վրա։
1928 թվականի օգոստոսի 4-ին Օ՛Բրայենը Ռոբերտ Լ. Մ. Անդերհիլի և ուղեկցորդներ Արմանդ Շարլեի և Գ. Կաչատի հետ կատարել է ևս մեկ վերելք Ալպերում[4], որի երթուղին ընդգրկում էր ավելի քան 4000 մետր բարձրություն ունեցող հանրահայտ գագաթների հաղթահարում[5]։
1929 թվականին ֆրանսիացի ալպինիստ Ալիս Դամսմեի հետ բարձրացել է Aiguille du Grépon լեռը[6]։ 1930 թվականի սեպտեմբերի 3-ին ամենադժվար երթուղով բարձրացել է Ֆինստերանհորն լեռը, որը Բարնեզյան Ալպերի ամենաբարձր լեռն է։ Վերջին 24 տարվա ընթացքում նրա վերելքը եղել է այդ լեռան երկրորդ մագլցումը։
1931 թվականին Միշլին Մորինի հետ բարձրացել է Բարնեզյան Ալպերի Մյոնխ և Յունգֆրաու լեռները։
1932 թվականին Ալիս Դամսմեի հետ իրականացրել է Մաթերհորն լեռան ամբողջապես կանանց կողմից կատարած վերելքը։
1932 թվականին ամուսնացել է լեռնագնաց և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լ. Մ. Անդերհիլի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ ծնված 1936 և 1939 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամուսնու հետ կատարել է բազմաթիվ մագլցումներ, այդ թվում՝ որոշ լեռներ առաջին անգամ։
Գրող և խմբագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին գրել է «Manless Alpine Climbing: The First Woman to Scale the Grépon, the Matterhorn and Other Famous Peaks Without Masculine Support» էսսեն, որը լույս է տեսել «Ազգային աշխարհագրական կազմակերպություն» ընկերության կողմից[7]։ Այս ակնարկը, կամ դրանից քաղվածքները, վերահրատարակվել են ալպինիզմի վերաբերյալ տարբեր գրականության մեջ[8]։
1956 թվականին Լոնդոնում Methuen Publishing հրատարակչության կողմից լույս է տեսել նրա ինքնակենսագրականը՝ «Give me the Hills» վերնագրով։ Այն վերահրատարակվել է ԱՄՆ-ում 1971 թվականին[9]։
1956-1961 թվականներին նա խմբագրել է «Ապալաչինյան լեռնագնացների ակումբի» «Ապալաչիա» ամսագիրը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ և Միրիամ Անդերհիլի անվան մրցանակ ամեն տարի «Ամերիկյան ալպիական ակումբի» կողմից շնորհվում է «մի մարդու, ով, ընտրող հանձնաժողովի կարծիքով, ցուցադրել է լեռնագնացային արվեստի վարպետության բարձրագույն մակարդակ և ով, այս հմտության կիրառմամբ, քաջություն է ցուցաբերել[10], լեռնագնացության տարբեր ոլորտներում հաստատակամությամբ հասնելով ակնառու հաջողությունների»։
Վայոմինգի Քամու գետի ափին գտնվող Միրիամ Պիկն անվանվել է նրա անունով[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Miriam O'Brien Underhill — 2010.
- ↑ Nickerson D. History of the Munsell Color System and Its Scientific Applications // Journal of the Optical Society of America / D. B. Judd — Rochester: Optical Society of America, 1940. — Vol. 30, Iss. 12. — P. 575—586.
- ↑ 3,0 3,1 Ware, Susan and Braukman, Stacy (editors), Notable American Women: A Biographical Dictionary, Volume 5, essay by Brown, Rebecca A. pages 649-650 (Harvard University Press, Cambridge, 2005) 0-674-01488-X
- ↑ Milner, C. Douglas, Mont Blanc & the Aguilles, page 92 (Robert Hale Limited, London, 1955)
- ↑ Rébuffat, Gaston, The Mont Blanc Massif: The 100 Finest Routes, Translated from the French by Jane and Colin Taylor, page 140 (Kaye & Ward, London and Oxford University Press, New York, 1974) 0-19-519789-5
- ↑ Loomis, Molly, American Alpine Journal, 2005, page 99
- ↑ [1](չաշխատող հղում) antiQbook: Manless Alpine Climbing - retrieved September 1, 2009(չաշխատող հղում)
- ↑ Da Silva, Rachel, Leading Out: Women Climbers Reaching for the Top (Seal Press, Berkeley, 1992) 978-1-878067-20-3
- ↑ Underhill, Miriam O'Brien, Give Me the Hills (Chatham Press in assoc. with the Appalachian Mountain Club, Riverside, CT, 1971) 0-85699-021-3
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) American Alpine Club: The Robert and Miriam Underhill Award - retrieved September 1, 2009 - ↑ [2] SummitPost.org: Miriam Peak - retrieved September 1, 2009
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Da Silva, Rachel (1992). Leading Out: Women Climbers Reaching for the Top. Berkeley: Seal Press.
- Underhill, Miriam O’Brien (1971). Give Me the Hills. Riverside, CT: Appalachian Mountain Club.
- Waterman, Laura (2000). “The Lioness at Dusk: A Story,” in Laura and Guy Waterman, A Fine Kind of Madness: Mountain Adventures Tall and True, Seattle, WA: The Mountaineers Books, 2000.
- Waterman, Laura and Guy (1993), Yankee Rock & Ice: A History of Climbing in the Northeastern United States, with A. Peter Lewis, photography. Mechanicsburg, PA: Stackpole Books.
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 7 մահեր
- 1976 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Լեռնագնացներ
- Ամերիկացի բնապահպաններ