Միշել Նեյ
Միշել Նեյ ֆր.՝ Michel Ney | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1769[1][2][3][…] |
Ծննդավայր | Սաարլուիս, Three Bishoprics, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1815[4][1][2][…] (46 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Բուրբոնների վերականգնում[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ[6][7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Aglaé Auguié? |
Ծնողներ | հայր՝ Pierre Ney?[8], մայր՝ Margarethe Grevelinger?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի պեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Michel Louis Félix Ney?, Նապոլեոն Ժոզեֆ Նեյ, Էդգար Նապոլեոն Լուի Նեյ և Eugène Ney? |
Ստորագրություն | |
Michel Ney Վիքիպահեստում |
Միշել Նեյ (ֆր.՝ Michel Ney, հունվարի 10, 1769[1][2][3][…], Սաարլուիս, Three Bishoprics, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 7, 1815[4][1][2][…], Փարիզ, Բուրբոնների վերականգնում[5]), Ֆրանսիայի մարշալ (1804):
Նապոլեոն I Բոնապարտի զինակիցներից։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1788 թվականից ծառայել է հեծելազորում, առաջ է քաշվել 1794-1795 թվականների հեղափոխական կռիվների ժամանակ։ Մասնակցել է նապոլեոնյան բոլոր պատերազմներին։ Հաջողությամբ գործել է Ուլմի (1805), Ենայի (1806), Ֆրիդլանդի (1807) ճակատամարտերում։ 1808-1811 թվականներին մի շարք պարտություններ է կրել Իսպանիայում։ Մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին (1812)։ Մոսկվայից նահանջելիս եղել է ֆրանսիական վերջապահ զորքերի (որոնք գլխովին ջախջախվեցին Կրասնիի մոտ) հրամանատարը։ Աչքի է ընկել անձնական խիզախությամբ և մեծ հեղինակություն է վայելել զինվորների շրջանում։ 1814 թվականին՝ Նապոլեոնի գահընկեց լինելուց հետո, ծառայության է անցել Բուրբոնների մոտ։ «Հարյուր օր»-ի ժամանակ (1815) միացել է Նապոլեոնին։ Վաթեռլոոյի ճակատամարտում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո ձերբակալվել է և ռազմական դատարանի վճռով գնդակահարվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kurtz H. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Ней Мишель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ C.-P. Arnaud Recueil de tombeaux des quatre cimetières de Paris (ֆր.) — 1817.
- ↑ Aubin P. P. d. S. Promenade aux cimetières de Paris, aux sépultures royales de Saint-Denis, et aux catacombes (ֆր.) — Paris: 1826. — P. 60.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k204213k/f168.item
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Նեյ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 219)։ |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1769 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 1815 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին