Jump to content

Միներվան պաշտպանում է աշխարհը Մարսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միներվան պաշտպանում է աշխարհը Մարսից
Պիտեր Պաուլ Ռուբենսի նկար Խմբագրել Wikidata
գեղանկար Խմբագրել Wikidata
Ստեղծում1629 Խմբագրել Wikidata
ՎայրԹրաֆալգարյան հրապարակ
 • Լոնդոնի ազգային պատկերասրահ Խմբագրել Wikidata
Ժանրդիցաբանական գեղանկարչություն Խմբագրել Wikidata
Ստեղծել էՊիտեր Պաուլ Ռուբենս Խմբագրել Wikidata
Նյություղաներկ, կտավ Խմբագրել Wikidata
ՊատկերվածԿերես, Միներվա, Մարս, Ալեկտո, Pax, Հիմենևս Խմբագրել Wikidata
ՀավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ Խմբագրել Wikidata
Լայնություն298 սանտիմետր Խմբագրել Wikidata
Բարձրություն203,5 սանտիմետր Խմբագրել Wikidata
Iconclass դասակարգում12FF13, 12EE13, 45A, 92B4, 45A20, 92C2, 9 Խմբագրել Wikidata

Միներվան պաշտպանում է աշխարհը Մարսից կամ Խաղաղություն և պատերազմ, Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը։ Ռուբենսն այն ստեղծել է Լոնդոնում 1629-1630 թվականներին՝ Անգլիայի թագավոր Չարլզ I-ի իսպանական Նիդեռլանդների դիվանագիտական առաքելության ժամանակ։ Ներկայումս կտավը գտնվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում[1]։

Իր կյանքի վերջին տարիներին Ռուբենսը հաճախ արտահայտում էր իր սեփական տեսակետները ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ՝ նկարելով առասպելական տեսարաններ։ «Խաղաղություն և պատերազմ» կտավը նույնպես այն ժամանակվա քաղաքական իրադարձությունների այլաբանություն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակներն էին, և Ռուբենսը, որպես իսպանական արքունիքի դեսպան, գտնվում էր Լոնդոնում, որտեղ բանակցում էր խաղաղության պայմանների շուրջ։ Մեկնելուց առաջ նա այս նկարն առաջարկեց թագավոր Չարլզ I-ին։ Կտավը նրա առաքելության ակնարկն էր։

Կենտրոնական կերպարը խաղաղության մերկ աստվածուհի Պաքսի մերկ կերպարն է, ով իր կուրծքն է առաջարկում երեխային՝ փոքրիկ Պլուտոնին։ Նրա վերևում Պուտտոն պահում է ձիթենու ճյուղը (խաղաղության խորհրդանիշ) և մյուս ձեռքում՝ կադուկեսը։ Այս երկու արտեֆակտները ապացուցում են, որ նկարում պատկերված է Պաքսը, և ոչ թե Վեներա աստվածուհին և նրա որդի Կուպիդը, որոնք այդքան հաճախ պատկերված են Վերածննդի դարաշրջանում։ Պաքսի շուրջ կան տարբեր կերպարներ, որոնք սովորաբար կապված են Վեներայի և Բաքուս աստծո առասպելի հետ, այսինք՝ սատիրա, ընձառյուծ և դափով կին։

Պաքսի հետևում, զրահով, կանգնած է աստվածուհի Միներվան, որը իմաստության և արհեստների աստվածուհին, որը պայքարում է Մարսի դեմ։ Նա վահանով պաշտպանում է Պաքսին պատերազմի աստված Մարսից։ Նրա հետևում երևում է Ֆուրիսը։ Առատության աստվածը՝ Սատիրոսը, ծնկի է իջել Պաքսի տակ։ Ձեռքին նա պահում է եղջյուրը, որը բարեկեցության պտուղներ է տալիս ժամանակակից հագուստ հագած աղջիկներին, որոնք հավանաբար նպատակ ունեին խորհրդանշել թագավորական արքունիքը։ Նրանցից մեկի մոտ ամուսնության երիտասարդ աստվածն է, որը ջահ է բարձրացրել և ապագա հարսանիքների ավետաբերն է։ Հրեշտակը, որը կանգնած է մեջքի վրա պառկած ընձառյուծի կողքին և խաղում, և ուտում է պտուղը։

Սատիրի ետևում կանգնած են երկու կին, որոնց ձեռքում են զարդերով և մարգարիտներով լի թասը, և թափահարում են դափը։

Ամբողջ տեսարանը, իր իմաստով, ունի պարզ քաղաքական ուղերձ՝ բանականությունն ու իմաստությունը հաղթում են պատերազմին և բռնությանը (Միներվա և Մարս), գալիս են խաղաղության ժամանակներ (Պաքս), որոնք բերում են բերքի առատություն (առատության եղջյուր), կայունություն և ներդաշնակություն (ապագա ամուսնություն ընդհանուր երջանկության հետ մեկտեղ (նուրբ ընձառյուծը և երեխաները)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Description – Minerva protects Pax from Mars ('Peace and War')». National Gallery, London. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Text "The National Gallery" ignored (օգնություն)