Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և գեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1882
Անվանված էՄիմար Սինան
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2]
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Կայքmsgsu.edu.tr(թուրքերեն)
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (Թուրքիա)##
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (Թուրքիա)
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան, Թուրքիա
 Mimar Sinan Fine Arts University Վիքիպահեստում

Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (թուրքերեն՝ Mimar Sinan Güzel Sanatlar Üniversitesi, MSGSÜ), գեղարվեստի բարձրագույն համալսարան Թուրքիայում, Ստամբուլի Ֆինդիկլի շրջանում[3]։

Ստամբուլի և Անկարայի Միմար Սինանի գեղարվեստի ավագ դպրոցները որևէ կապ չունեն Միմար Սինանի գեղարվեստի համալսարանի հետ[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե աչք

Կառույցը հիմնադրվել է 1882 թվականի հունվարի 1-ին որպես «Գեղարվեստի դպրոց» ("Sanayi-i Nefise Mekteb-i Âlisi, Mekteb-i Sanayi-i Nefise-i Şâhâne կամ "Sanayi-i Nefise Mektebi") թուրք հայտնի նկարիչ, արվեստի պատմաբան, հնագետ, թանգարանային համադրող Օսման Համդի Բեյի կողմից։ Լինելով նմանատիպ առաջին կառույցը Թուրքիայում՝ գեղարվեստի և ճարտարապետության դասընթացները մեկնարկեցին 1883 թվականի մարտի 2-ից՝ ունենալով 20 ուսանող և 8 դասախոս։

1914 թվականին դպրոցը դառնում է համակրթական (արական և իգական դպրոց)։ 1928 թվականին վերածվում է ակադեմիայի՝ դառնալով առաջին ակադեմիան Թուրքիայում, փոխվում է նաև անունը՝ «Գեղարվեստի պետական ակադեմիա» (Devlet Güzel Sanatlar Akademisi), 1969 թվականին անվանափոխվում է «Ստամբուլի գեղարվեստի պետական ակադեմիա» (İstanbul Devlet Güzel Sanatlar Akademisi)։ 1982 թվականի հուլիսի 20-ին ակադեմիան վերանվանվում է հայազգի ճարտարապետ Միմար Սինանի անունով՝ «Միմար Սինանի համալսարան» (Mimar Sinan Üniversitesi), 2003 թվականից կոչվում է «Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան»։

1982 թվականից համալսարանում գործում է քառամյա կրթական ծրագիր։

Ակադեմիական միավորներ, ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնագիտության և գրականության ֆակուլտետ (հնագիտություն, մանկավարժություն, ֆիզիկա, վիճակագրություն, մաթեմատիկա, արվեստի պատմություն, սոցիոլոգիա, պատմություն, թուրք բանասիրություն և գրականություն)
  • Գեղարվեստի ֆակուլտետ (լուսանկարչություն, ավանդական թուրքական արհեստներ, գրաֆիկական դիզայն, քանդակագործություն, նկարչություն, բեմական դիզայն և բեմական հագուստ, կերամիկական արվեստ, ապակե արվեստ, կինո և հեռուստատեսություն, տեքստիլ դիզայն և նորաձևություն, կղմինդրե աշխատանքների վերականգնում, գեղագրություն, գորգային և հին տեքստիլ դիզայն), Արվեստի գործերի վերականգնում և պահպանում (նկարչություն, քանդակագործություն)
  • Ճարտարապետության ֆակուլտետ (արդյունաբերական դիզայն, ինտերիերի ճարտարապետություն, ճարտարապետություն, քաղաքաշինություն և տարածաշրջանային պլանավորում)
  • Պետական կոնսերվատորիա (երաժշտություն, երաժշտագիտություն կատարողական արվեստ)
  • Արհեստագործական դպրոց (տեքստիլ դիզայն, ճարտարապետական վերականգնում)
  • Բնական գիտությունների ինստիտուտ
  • Սոցիալական գիտությունների ինստիտուտ
  • Գեղարվեստի ինստիտուտ

Փոխկապակցված հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nusretiye պալատ
  • Ստամբուլի նկարչության և քանդակագործության թանգարան
  • Tophane-i Amire մշակութային կենտրոն

Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսման Համդի Բեյ, նկարիչ, արվեստի պատմաբան, հնագետ
  • Երվանդ Ոսկան, հայ քանդակագործ
  • Ֆիլիզ Ալի, դաշնակահար, երաժշտագետ
  • Ռուդոլֆ Բելինգ, գերմանացի քանդակագործ
  • Նուրի Բիլգե Ջեյլան, ռեժիսոր
  • Բրունո Տաուտ, գերմանացի ճարտարապետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20230815060630/https://uye.ankos.org.tr/uyeler/
  3. «Home». Mimar Sinan Fine Arts University. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին. «Meclis-i Mebusan Caddesi No: 24Fındıklı 34427 İstanbul»
  4. «Müzik Bölümü Hakkında - Mimar Sinan GSL». Msgsl.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Okulumuz Hakkında - MİMAR SİNAN GÜZEL SANATLAR LİSESİ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան» հոդվածին։