Միկլոշ Հարաստի
Միկլոշ Հարաստի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1970) |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և թարգմանիչ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ և UN Special Rapporteur on the situation of human rights in Belarus? |
Կուսակցություն | Ազատ դեմոկրացիաների դաշինք |
Miklós Haraszti Վիքիպահեստում |
Միկլոշ Հարաստի (հունգ.՝ Miklós Haraszti, հունվարի 2, 1945[1], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), հունգարացի գրող, լրագրող և իրավապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկլոշ Հարաստին ծնվել է 1945 թվականի հունվարի 2-ին Երուսաղեմում[2][3]։ Նրա հայրը՝ բուդապեշտցի ժամագործը, 1939 թվականին փախել է հարկադիր աշխատանքներից, որոնք իրեն, որպես հրեա, սպառնում էին հորտիստական Հունգարիայում՝ ենթամանդատային Պաղեստինում։ Ծագումով Անդրկարպատյան Մուկաչևո քաղաքից մայրը 1941 թվականին նույնպես հայտնվել է այնտեղ։ 1948 թվականին ընտանիքը վերադարձել է Հունգարիա։
1964 թվականից մինչև 1967 թվականը և 1968 թվականից մինչև 1970 թվականը Բուդապեշտի Լորանդ Էտվյոշի անվան համալսարանում սովորել է հունգարական բանասիրություն և փիլիսոփայություն[2][3]։ 1963 թվականից գրում և հրատարակում է բանաստեղծություններ, երգեր և հոդվածներ։ 1969 թվականին լույս է տեսել նրա թարգմանությունների ժողովածուն` «Պոետներ, երգեր, հեղափոխություններ»։
1969-1970 թվականներին մասնակցել է անօրինական ձախ արմատական ուսանողական կազմակերպությանը (իշխանությունները նրան ճանաչել են որպես մաոիստական և անարխիստական. Հաշպար Միկլոշ Թամաշը Հարաստիի այն ժամանակվա հայացքները նկարագրում է որպես գևարիստական), ինչի համար 1970 թվականին դրվել է ոստիկանական հսկողության տակ։ Հարաստիի և նրա համախոհ Դյորդ Դալոշի հետապնդումը դադարեցնելու խնդրանքով Յանոշ Կադարին դիմել է փիլիսոփա-մարքսիստ Դյորդ Լուկաչը։ 1970-1971 թվականներին Գանց-ՄԱՎԱԳ մեքենաշինական և «Կարմիր աստղ» տրակտորի գործարաններում աշխատել է ֆրեզորդ։
1976 թվականին եղել է «Հունգարական ժողովրդավարական օպոզիցիայի շարժման» հիմնադիրներից մեկը[2][3]։
1981 թվականից մինչև 1989 թվականը եղել է սամիզդատական «Բիսիլյո» պարբերականի խմբագիրը[2][3]։
1989 թվականին մասնակցել է ազատ ընտրության մասին բանակցությունների։ Եղել է Ալյանսի ազատ ժողովրդավարների հիմնադիրների թվում։ Ներկայացնելով այն` 1990 թվականից մինչև 1994 թվականը եղել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր[2][3]։
2000-ական թվականներին պարբերաբար հանդես է եկել հունգարական մամուլում, այդ թվում՝ պատմական «Historia» և «Rubicon» ամսագրերում՝ հունգարական սոցիալիզմի դարաշրջանի մասին նյութերով։
2004 թվականի մարտի 9-ին նշանակվել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչ` այդ պաշտոնում փոխարինելով Ֆրայմութ Դուվեին[2]։ 2007 թվականի մարտի 8-ին նույն պաշտոնում նշանակվել է երկրորդ անգամ[3]։ 2010 թվականի մարտի 10-ին լրացել է նրա լիազորությունների ժամկետը և նրան հաջորդել է Դունյա Միյատովիչը[4]։
2012 թվականին նշանակվել է Բելառուսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող[5]։
Կոլումբիայի իրավաբանական համալսարանի պրոֆեսոր է (Նյու Յորք)։ «Աշխատավորն աշխատավորների պետությունում» և «Թավշյա բանտ» գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են օտար լեզուներով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Költők, dalok, forradalmak» (1965)
- «Darabbér» (առաջին անգամ հրատարակվել է 1975 թվականին Բեռլինում, վերահրատարակվել` 1980 թվականին Փարիզում)
- «L'Artist d'Etat» (Փարիզ, 1983)[2]
- «A cenzúra esztétikája» (1986)
- «The Velvet Prison» (Նյու Յորք, 1987)[2]
- «Kései bevezetés a Kádár-rendszerbe» (1980, հրատարակվել է 1990 թվականին)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Miklos Haraszti appointed OSCE Representative on Freedom of the Media, 9 марта 2004 года (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Miklos Haraszti appointed OSCE Representative on Freedom of the Media for second term, 8 марта 2007 года (անգլ.)
- ↑ Press freedom promoter from Bosnia and Herzegovina named OSCE Representative on Freedom of the Media, 11 марта 2010 года (անգլ.)
- ↑ Спецдокладчик ООН по Беларуси: Повседневная жизнь в стране ограничена репрессивным сводом законов(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Միկլոշ Հարաստիի հետ «Մոսկվայի դարաշրջան» ռադիոկայանի «Շրջադարձ» ծրագրում (2007 թվականի մայիսի 29)
- Հարցազրույց Միկլոշ Հարաստիի հետ «Մոսկվայի դարաշրջան» ռադիոկայանի «Շրջադարձ» ծրագրում (2009 թվականի հոկտեմբերի 8)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկլոշ Հարաստի» հոդվածին։ |
|