Միխայիլ Միշուստինի կառավարություն
Տեսակ | Ռուսաստանի Դաշնության կառավարություն և cabinet? |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված է | հունվարի 21, 2020 |
Քանդվել է | մայիսի 7, 2024 |
Նախորդ | 2nd Dmitry Medvedev Government? |
Հաջորդ | 2nd Mikhail Mishustin Government? |
Միխայիլ Միշուստինի կառավարություն, Ռուսաստանի կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի ղեկավարությամբ։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարությունը սկսել է ձևավորվել 2020 թվականի հունվարի 15-ին Դմիտրի Մեդվեդևի կաբինետի հրաժարականից հետո[1]։ Մեդվեդևը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային Ժողովին իր ուղերձի ժամանակ առաջարկել է սահմանադրական փոփոխություններ, որոնք կփոխեն ուժերի դասավորվածությունը։ Նույն օրը Պուտինը Միշուստինին առաջարկել է վարչապետի պաշտոնը։ Միշուստինի համաձայնությունից հետո Պուտինը նրա թեկնածությունն առաջադրել է Պետդումայի հաստատմանը[2]։
Հունվարի 16-ին Միշուստինի հետ հանդիպումից հետո Միասնական Ռուսաստանն որոշեց աջակցել նրան։ Քանի որ Միասնական Ռուսաստան կուսակցությունը Պետդումայում տեղերի կեսից ավելին ունի, դա նշանակում է, որ Միշուստինը վարչապետ կդառնա, նույնիսկ եթե մյուս բոլոր կուսակցությունները դեմ քվեարկեն[3]։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու Արդար Ռուսաստան-ը նույնպես աջակցություն են հայտնել Միշուստինին[4][5]։
ՌԴԿԿ-ն Միշուստինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ձեռնպահ կմնա քվեարկությունից[6]։ Գենադի Զյուգանովը դա բացատրել է նրանով, որ նոր կառավարության կազմը և ծրագիրը անհայտ են։ Սակայն, քանի որ նախագահ Պուտինը կատարել է Կոմկուսի պահանջները, մասնավորապես, պաշտոնանկ է արել Մեդվեդևի կառավարությունը և առաջարկել է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները, կոմկուսը դեմ չի քվեարկի Միշուստինի նշանակմանը[7][8]։
Պետական դումայի հաստատումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 16-ին Միխայիլ Միշուստինը հաստատվել է Պետական դումայի կողմից վարչապետի պաշտոնում։ Առաջին անգամն էր, որ վարչապետը հաստատվեց առանց որևէ դեմ ձայնի[9]։
Faction | Անդամներ | Այո | Ոչ | Ձեռնպահ | Չի քվեարկել | Թափուր |
---|---|---|---|---|---|---|
Միասնական Ռուսաստան | 341 | 326 | 0 | 0 | 15 | |
Կոմունիստական կուսակցություն | 43 | 0 | 0 | 41 | 2 | |
Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն | 40 | 39 | 0 | 0 | 1 | |
Արդար Ռուսաստան | 23 | 17 | 0 | 0 | 6 | |
Ռոդինա | 1 | 1 | 0 | 0 | 0 | |
Քաղաքացիական հարթակ | 1 | 0 | 0 | 0 | 1 | |
Բոլոր խմբավորումները | 449 | 383 | 0 | 41 | 25 | 1 |
Կառուցվածք և կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունիստական կուսակցության հետ հանդիպման ժամանակ Միշուստինը հայտարարել է կառավարության կառուցվածքում և անձնական կազմում արմատական փոփոխությունների մասին[10]։
Միխայիլ Միշուստինը կառավարության ձևավորման ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել խորհրդարանական կուսակցությունների հետ։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ նախորդ կաբինետի անդամներից բոլոր խմբակցություններն իրենց աջակցությունն են հայտնել ուժային և միջազգային դաշինքներին, երեք փոխվարչապետների՝ Տատյանա Գոլիկովային, Դմիտրի Կոզակին և Ալեքսեյ Գորդեևին, ինչպես նաև գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևին[11]։
Ըստ Վոլոդինի՝ պատգամավորները քննադատաբար են արտահայտվել նախարարների նախորդ կաբինետի չորս նախարարների՝ Կրթության նախարար Օլգա Վասիլևայի, Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու, Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի և Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինի մասին[12][13]։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նաև քննադատել է փոխվարչապետ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևին։ Ի դեպ, մյուս պատգամավորները, ընդհակառակը, դրական են արտահայտվել Տրուտնևի մասին։
Հունվարի 21-ին Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Կառավարության կազմի նախագիծը։ Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել նախարարների կաբինետի կազմի մասին և նշանակել առաջարկված նախարարներին։ Հրամանագրի համաձայն՝ վարչապետը կունենա 9 տեղակալ, իսկ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարությունը կվերացվի[14][15][16]։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Պատկեր | Անուն | Կուսակցություն | Պաշտոնը ստանձնելու ամսաթիվ |
---|---|---|---|---|
Վարչապետ |
Միխայիլ Միշուստին | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 16-ից | |
Վարչապետի տեղակալ | ||||
ՌԴ Կառավարության նախագահի
առաջին տեղակալ |
Անդրեյ Բելոուսով | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ կառավարության նախագահի տեղակալ՝
տրանսպորտի, կապի և տնտեսությունների թվայնացման հարցերով |
Վիկտորյա Աբրամչենկո | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ՝ Աշխատակազմի ղեկավար | Դմիտրի Գրիգորենկո | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ | Մարատ Խուսնուլին | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ | Յուրի Բորիսով | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ՝
Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ |
Յուրի Տրուտնև | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Սոցիալ-քաղաքական հարցերով ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ | Տատյանա Գոլիկովա | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերով ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ | Դմիտրի Չերնիշենկո | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Ագրոարդյունաբերական համալիրի, բնական ռեսուրսների և բնապահպանության հարցերով ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ | Ալեքսեյ Օվերչուկ | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Նախարարներ | ||||
Գյուղատնտեսության նախարար |
Դմիտրի Պատրուշև | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար |
Մաքսուտ Շադաև | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար |
Վլադիմիր Յակուշև | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար |
Օլգա Լյուբիմովա | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Պաշտպանության նախարար |
Սերգեյ Շոյգու | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
ՌԴ Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար |
Ալեքսանդր Կոզլով | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Տնտեսական զարգացման նախարար |
Մաքսիմ Ռեշետնիկով | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Լուսավորության նախարար |
Սերգեյ Կրավցով | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար |
Եվգենի Զինիչև | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Էներգետիկայի նախարար | Ալեքսանդր Նովակ | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Ֆինանսների նախարար |
Անտոն Սիլուանով | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Արտաքին գործերի նախարար |
Սերգեյ Լավրով | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Առողջապահության նախարար |
Միխայիլ Մուրաշկո | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Արդյունաբերության և առևտրի նախարար |
Դենիս Մանտուրով | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Ներքին գործերի նախարար |
Վլադիմիր Կոլոկոլցև | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Արդարադատության նախարար |
Կոնստանտին Չույչենկո | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար |
Անտոն Կոտյակով | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Բնական պաշարների և բնապահպանության նախարար |
Դմիտրի Կոբիլկին | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Կրթության և գիտության նախարար |
Վալերի Ֆալկով | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Սպորտի նախարար |
Օլեգ Մատիցին | Անկուսակցական | 2020 թվականի հունվարի 21-ից | |
Տրանսպորտի նախարար |
Եվգենի Դիտրիխ | Միասնական Ռուսաստան | 2020 թվականի հունվարի 21-ից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (The Independent) (BBC)
- ↑ «Путин предложил главе ФНС Михаилу Мишустину пост премьера». РИА Новости (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ ««Единая Россия» поддержала кандидатуру Мишустина на должность премьер-министра». МК.RU (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Большинство депутатов от ЛДПР решили поддержать кандидатуру Мишустина». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «"Справедливая Россия" поддержала кандидатуру Мишустина». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «КПРФ воздержится при голосовании Госдумы за кандидатуру Мишустина на пост премьера». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Зюганов объяснил отказ КПРФ поддержать кандидатуру Мишустина». Взгляд (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Зюганов объяснил решение КПРФ воздержаться от голосования по Мишустину». RT (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Госдума одобрила Мишустина на пост премьера
- ↑ «Мишустин пообещал кардинальные изменения в правительстве». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Лидеры и аутсайдеры правительства: Володин рассказал о консультациях». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Володин рассказал о претензиях депутатов Госдумы к четырем министерствам». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Готовится замена социального блока правительства РФ». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Указ о структуре федеральных органов исполнительной власти
- ↑ Подписаны указы о назначении министров Правительства Российской Федерации
- ↑ Назначены министры внутренних дел, иностранных дел, обороны, юстиции и глава МЧС России