Դմիտրի Չերնիշենկո
Դմիտրի Չերնիշենկո | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | սպորտային գործադիր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
Դմիտրի Չերնիշենկո (ռուս.՝ Дми́трий Никола́евич Черныше́нко, սեպտեմբերի 20, 1968, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Միխայիլ Միշուստինի կառավարությունում նախագահի տեղակալը թվային տնտեսության և նորարարության, կապի, ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերով[1]։
2007-2014 թվականներին եղել է Սոչիի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը։ 2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահ, վարչության նախագահ։ «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահը։ 2018 թվականի հոկտեմբերի 20-ից ղեկավարում է նաև «GPM entertainment TV» ենթահոլդինգը[2]։
2019 թվականին Դմիտրի Չերնիշենկոն երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել Է Variety500-ում՝ աշխարհում 500 ամենաազդեցիկ մեդիափերսոնի ցուցակում, որը կազմում է ամերիկյան Variety առաջատար հրատարակությունը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Մայկոպ[4] և Սոչի քաղաքներում։
Ավարտել է Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարանը՝ ինժեներ-համակարգատեխնիկի մասնագիտությամբ։ Այստեղ սովորելու ժամանակ նկարել է ՄՄՄ գովազդային հոլովակի գրաֆիկը, որի համար ստացել է իր առաջին հոնորարը՝ 1500 դոլար[5]։
1989-1991 թվականներին աշխատել է Copris&M Co համատեղ հեռահաղորդակցային ընկերությունում որպես ծրագրավորող։
1989 թվականին «Ստանկին» ՄՀՏ-ի համակուրսեցիների հետ հիմնադրել է «Ինֆորմատիկա Մարքեթինգ Սերվիս» (ԻՄՍ) ընկերությունը՝ ԽՍՀՄ-ում համակարգչային գրաֆիկայի առաջին ստուդիաներից մեկը։ 1991-1992 թվականներին զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
1993 թվականին դարձել է ԻՄՍ-ի հիման վրա ստեղծված Media Arts գովազդային գործակալության համահիմնադիրը, որը շուտով ստացել է Media Arts Group գովազդային հոլդինգի կարգավիճակ։ 1994 թվականին զբաղեցրել է ստեղծագործական տնօրենի, 1996 թվականին՝ Media Arts Group-ի փոխնախագահի պաշտոնը[5]։
1998-2002 թվականներին եղել է «ԴԹՎ-Մա» հեռուստատեսային արտադրական ստուդիայի գլխավոր տնօրեն, որը ստեղծվել է Media Arts Group հոլդինգի կողմից։ «ԴԹՎ-Մա»-ի հաճախորդներն էին միջազգային առաջատար բրենդներն ու գովազդային գործակալությունները։ Արժանացել է բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների[6]։
2002 թվականին դարձել է Media Arts Group-ի ավագ փոխնախագահ և գլխավորել Sportima ընկերությունը, որը ստեղծվել է հոլդինգի ներսում սպորտային մարքեթինգի ոլորտում աշխատելու համար[5]։
2005 թվականի նոյեմբերին գլխավորել Է Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման իրավունքի արշավը՝ դառնալով «Սոչի-2014» հայտային կոմիտեի գլխավոր տնօրեն[7]։
2007-2014 թվականներին եղել է Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը[8]։
2007 թվականի սեպտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի նախապատրաստման և անցկացման խորհրդի նախագահության անդամ[9]։
2007 թվականի նոյեմբերի 12-ից «Օլիմպստրոյ» դիտորդական խորհրդի նախագահի տեղակալ[10]։
2014 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր գլխավորել Է Volga Group ներդրումային ընկերությունը, որը գործարար Գենադի Տիմչենկոյի ակտիվների կառավարիչն է[11]։
2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահն ու վարչության նախագահը[12]։
2014 թվականի դեկտեմբերի 23-ից Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի խորհրդի անդամ է։
2015 թվականի հունվարի 13-ից «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահն է[13]։
2016 թվականից ազգային գովազդային դաշինքի տնօրենների խորհրդի նախագահն է[14]։
2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ թվային տնտեսության և նորարարության, կապի և ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերի գծով[15]։ Բացի այդ, պատասխանատու է հատկապես նշանակալի մարզական միջոցառումների անցկացման և կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար[1]։
Տիրապետում է անգլերեն լեզվին[16]։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2014 թվականի մարտի 24), Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքականների հաջող ելույթների ապահովման համար[17]։
- Պատվո շքանշան (2014 թվականի օգոստոսի 6), Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքականների հաջող ելույթների ապահովման համար[18]։
- «Ռուսաստանի սպորտային աստղեր» ազգային մրցանակի դափնեկիր (2008 թվական)[19]։
- Ոսկե Օլիմպիական շքանշան (2014 թվական)[20]։
- Պատվարժան Սերգեյ Ռադոնեժսկի II աստիճանի շքանշան (2014 թվականի օգոստոսի 28)[21]։
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2018 թվականի մայիսի 30), ռուսական հասարակության հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության համար[22]։
- Բարեկամության շքանշան (2019 թվականի մայիսի 23)[23]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Мишустин распределил обязанности между своими заместителями» (ռուսերեն). РИА Новости. 20200128T2349+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Газпром-медиа» сменил руководство развлекательного субхолдинга // Коммерсантъ.
- ↑ viapiuser (2018 թ․ օգոստոսի 28). «Dmitry Chernyshenko» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Дмитрий Соколов. Как сбывались мечты главы «Газпром-Медиа» Дмитрия Чернышенко Собеседник № 37, 2015 год.
- ↑ 5,0 5,1 5,2 Ведомости (2007 թ․ հոկտեմբերի 25). ««Все знали, что я из Сочи», - Дмитрий Чернышенко, гендиректор оргкомитета зимних Олимпийских игр Сочи-2014». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Визитка компании DTV-MA - Sostav.ru». www.sostav.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Ярослав КОРОБАТОВ | Сайт «Комсомольской правды» (2007 թ․ սեպտեմբերի 10). «Дмитрий Чернышенко, глава Заявочного комитета «Сочи-2014»: $12 миллиардов инвестиций окупятся через 5 лет» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «В России: Москва: Организационный комитет XXII Олимпийских зимних игр и XI Паралимпийских зимних игр 2014 года в г. Сочи (Москва) // ИА Спортком». sportcom.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 05.09.2008 г. № 1311» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Распоряжение Правительства Российской Федерации от 12 ноября 2007 года № 1604-р // tgost.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Кирилл Мельников, Анна Афанасьева (2014 թ․ հոկտեմբերի 6). «Геннадий Тимченко подтянул олимпийский резерв. Volga Group возглавил Дмитрий Чернышенко». Коммерсантъ.
- ↑ Совет Директоров КХЛ избрал Дмитрия Чернышенко новым Президентом лиги
- ↑ «Дмитрий Чернышенко назначен на должность Председателя Правления ОАО «Газпром-Медиа Холдинг»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Эксперты ТПП РФ: одна из основных задач рекламного рынка – продвижение положительного образа предпринимателя в информационном пространстве». tpprf.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Дмитрий Николаевич Чернышенко - Правительство России». government.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
- ↑ PwC Russia (2012 թ․ մարտի 27). «Video from Sochi 2014 President Dmitry Chernyshenko». Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Награждённые государственными наградами Российской Федерации
- ↑ «Фонд поддержки олимпийцев России». www.olympians.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «В Сочи прошло вручение премии «Спортивные звезды России»» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «IOC President says Thank You to Sochi». olympic.org. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «В праздник Успения Божией Матери Предстоятель Русской Церкви совершил Литургию в Успенском соборе Московского Кремля».
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 30 мая 2018 года № 131-рп «О поощрении»
- ↑ Алексей Прокин. «Владимир Путин вручил государственные награды в Кремле» (ռուսերեն). НТВ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Չերնիշենկո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գործարարներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ