Դմիտրի Պատրուշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Պատրուշև
Dmitry Patrushev (2019-07-23).jpg
 
Կրթություն՝ Պետական կառավարման ինստիտուտ, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1977(1977-10-13) (43 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Հայր Նիկոլայ Պատրուշև
 
Պարգևներ

Պատվո շքանշան

Դմիտրի Պատրուշև (հոկտեմբերի 13, 1977(1977-10-13), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի պետական գործիչ: 2018 թվականի մայիսի 18-ից Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար (գործում է մինչև 2020 թվականի ունվարի 15-ից 21-ը)[1].

«Ռոսսելխոզբանկի» վարչության նախագահ (2010-2018 թվականներին), «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2015 թվական

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 13-ին, Լենինգրադում:

1999 թվականին ավարտել է Կառավարման պետական համալսարանը՝ «Մենեջմենթ» մասնագիտությամբ:

1992-2002 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում:

2002-2004 թվականներին ուսում է ստացել Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում՝ «Համաշխարհային տնտեսություն» մասնագիտությամբ։

2003 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի հիման վրա պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու ատենախոսությունը՝ «Գիտահետազոտական կազմակերպությունների որակի կառավարման գործընթացում գործընթացային մոտեցման զարգացման կազմակերպական-տնտեսական հիմքերը թեմայով»[3]:

2004 թվականին աշխատանքի է անցել ՎՏԲ բանկում։

2006 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիան[4]:

2007 թվականից զբաղեցրել է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը[4]:

2008 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի հիման վրա պաշտպանել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան[4]՝ «Պետական ​​և շուկայի կարգավորիչները արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման մեջ. Վառելիքի և էներգետիկ համալիրի բնական մենաշնորհների նյութերի հիման վրա» թեմայով[3]:

2010-2018 թվականներին եղել է «Ռոսսելխոզբանկ» ԲԲԸ վարչության նախագահ, դիտորդ խորհրդի անդամ[5]:

2016 թվականից «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:

2018 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար[6], 2020 թվականի հունվարի 21-ին՝ վերանշանակվել այդ պաշտոնում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայրը՝ Նիկոլայ Պատրուշև՝ ռուս պետական գործիչ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն (1999-2008 թվականներին), 2008 թվականի մայիսի 12-ից Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար:

Մայրը՝ Ելենա Պատրուշևա (ծնվել է 1955 թվականին)՝ 1993 թվականին Բորիս Գրիզլովի, իր մյուս դասընկերների և ամուսնու գործընկերների հետ դարձել է «Բորգ» ՍՊԸ-ի հիմնադիր, որը մասնագիտանում է մետաղի արտահանման ոլորտում[7]:

Եղբայրը՝ Անդրեյ Պատրւշև՝ գործարար և պետական անվտանգության մարմինների գործիչ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (2016 թվականի հոկտեմբերի 26)՝ ագրոարդյունաբերական համալիրի վարկային ապահովման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի համար[8]:
  • ՌԴ գյուղատնտեսության նախարարության պատվոգիր՝ ԱԱՀ համակարգում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:
  • Ռուսական բանկերի ասոցիացիայի դիպլոմ` բանկային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար:
  • «Տարվա բանկիր» մրցանակաբաշխություն (2016 թվական)

Գրագողություն՝ ատենախոսությունների մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսերնետի տվյալներով՝ Պատրուշևի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում հայտնաբերվել են բազմաթիվ ոչ փաստաթղթավորված փոխառություններ ։ Մասնավորապես, Պատրուշևի «Պետական և շուկայական կարգավորիչները արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման գործում. Վառելիքի և էներգետիկ համալիրի բնական մենաշնորհների նյութերի վրա» (2008 թվական) դոկտորական ատենախոսության մեջ 15-ից 103 էջերը, 364-ից 378 էջերը և մի շարք այլ էջեր իրենից ներկայացնում են Հասան Սաֆարովի «ՌԴ-ում բնական մենաշնորհների պետական կարգավորման մեխանիզմի ձևավորում« (2005 թվական) ատենախոսության մի մասի պատճենը)[9][10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]