Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն
Министерство транспорта Российской Федерации
Emblem of the Russian Minstry of Transport.svg
Фасад здания Минтранса РФ.jpg
Տեսակtransport ministry? և Ռուսաստանի դաշնային նախարարություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ստեղծման թվական1991
Նախորդող մարմինMinistry of the Means of Communication of the Russian Federation?
Փոխարինված էMinistry of the Means of Communication of the Russian Federation?
Վերադաս մարմինՌուսաստանի Դաշնության կառավարություն
ՇտաբակայանRozhdestvenka Street, Meshchansky District
Ծառայողների թիվ500 մարդ
Տարեկան բյուջե112 200 000 000 ₽
Կայքmintrans.gov.ru(ռուս.)

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն, դաշնային նախարարություն, որը իրականացնում է պետական քաղաքականության մշակման գործառույթները և քաղաքացիական ավիացիայի ոլորտում նորմատիվ-իրավական կարգավորումը, օդային տարածքի օգտագործման և Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օդանավորդագիտության սպասարկման, ավիացիոն-տիեզերական որոնման և փրկարարական ծառայությունների, ծովային (ներառյալ ծովային նավահանգիստները), ներքին ջրային, երկաթուղային, ավտոմոբիլային (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային վերահսկողության պետական սահմանի անցկացման կետերում), քաղաքային էլեկտրական (այդ թվում' մետրոպոլիտեն) և արդյունաբերական տրանսպորտի, ճանապարհային տնտեսության, հիդրոտեխնիկական կառույցների շահագործման և տրանսպորտային անվտանգության ապահովումը[1]։

Գործադիր իշխանության ենթակայության մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոստրանսնադզոր)։
  • Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսավիացիա)։
  • Ճանապարհային դաշնային գործակալություն (Ռոսավտոդոր)։
  • Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսժելդոր)։
  • Ռուսաստանի ծովային և գետի տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսմորեչֆլոտ)։

Ենթակայության տակ գտնվող կազմակերպություններ և ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն՝ «Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի տրանսպորտային համակարգի զարգացման տնօրինություն»
  • Ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն՝ «Մոսկվայի տրանսպորտային հանգույցի տնօրինություն»
  • Ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն՝ «Միասնական տրանսպորտային տնօրինություն»
  • Ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն՝ «2018 թվականի Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի աշխարհի առաջնության տրանսպորտային տնօրինություն»
  • Պետական ընկերություն՝ «Ռուսական ավտոմոբիլային ճանապարհներ (Ավտոդոր)»
  • Հանրային բաժնետիրական ընկերություն՝ «Պետական տրանսպորտային լիզինգային ընկերություն»
  • Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն՝ «Քաղաքացիական օդանավակայանների (աերոդրոմների) վարչակազմ»
  • Դաշնային ինքնավար հաստատություն՝ «Ռուսական ծովային նավագնացության ռեգիստր»
  • Դաշնային ինքնավար հաստատություն՝ «Ռուսական գետային ռեգիստր»
  • Դաշնային բյուջետային հիմնարկ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին գործակալություն (Ռոսավտոտրանս)»
  • Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն՝ «Ռուսաստանի Դաշնության օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա»
  • Դաշնային Պետական ունիտար ձեռնարկություն՝ «Քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտ»
  • Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն՝  «Ինֆո Տրանս պաշտպանություն»
  • Դաշնային պետական բյուջետային հիմնարկ` «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային համալիր խնդիրների վերաբերյալ գիտական կենտրոն»
  • Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն` «ՌՈՍՄՈՐՊՈՐՏ»
  • Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն՝ «Ռուսական ճանապարհային գիտահետազոտական ինստիտուտ»
  • Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն՝ «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության գերատեսչական պահպանության  կառավարում»
  • Դաշնային պետական հիմնարկ՝  Պետական պատվիրատուի տնօրինությունը  դաշնային նպատակային  ծրագրի իրականացման համար՝ «Ռուսաստանի տրանսպորտային համակարգի արդիականացում»։

Տրանսպորտի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտալի Եֆիմով (08.09.1990 — 10.01.1996)
  • Նիկոլայ Ցախ (12.01.1996 — 28.02.1998)
  • Սերգեյ Ֆրանկ (28.02.1998 — 9.03.2004)
  • Իգոր Լևիտան (9.03.2004 — 21.05.2012)
  • Մաքսիմ Սոկոլով (21.05.2012):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]