Անտոն Կոտյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Կոտյակով
 
Կրթություն՝ Samara State University of Economics? և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1980(1980-08-15) (43 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Անտոն Օլեգովիչ Կոտյակով (ռուս.՝ Анто́н Оле́гович Котяко́в, օգոստոսի 15, 1980(1980-08-15), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար[1][2]։ Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 15-ին Կույբիշև քաղաքում (այժմ Սամարա քաղաք)։

2001 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի օգոստոս աշխատել է Սամարայի մարզի վարչակազմի ֆինանսների կառավարման վարչությունում՝ անցնելով առաջատար մասնագետից մինչև խորհրդատու։

2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Սամարայի պետական տնտեսագիտական ակադեմիան՝ Տնտեսական տեսություն մասնագիտությամբ, Արժեթղթերի շուկայի տեսություն և կազմակերպում մասնագիտացմամբ։

2005 թվականին ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն Ռուսական ենթաֆեդերալ պարտքային արժեթղթերի շուկան. կայացում և զարգացում թեմայով, նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2005 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի հուլիսը աշխատել է Սամարայի մարզի ֆինանսների վարչության բաժնի պետ, որից հետո նշանակվել է Սամարայի մարզի ֆինանսների վարչության մարզային բյուջեի կատարման և հաշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, որի պաշտոնում աշխատել է մինչև 2012 թվականի ապրիլը։

2011 թվականին ավարտել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի մագիստրատուրան՝ վարչական և ֆինանսական իրավունք մասնագիտությամբ։

2012 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի մարտն աշխատել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային գանձապետարանում՝ գործառնական գործունեության կատարելագործման վարչության պետի պաշտոնում։

2014 թվականի մարտին աշխատանքի է անցել Մոսկվայի մարզի կառավարություն։ Մինչև 2017 թվականի հունվարը նա զբաղեցրել է Մոսկվայի մարզի ֆինանսների նախարարի պաշտոնը, ինչից հետո գլխավորել Է Մոսկվայի մարզի էկոնոմիկայի և ֆինանսների միացյալ նախարարությունը։

2017 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունվարը աշխատել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ։

Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի և ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության պետական կառավարման բարձրագույն դպրոցի կադրային կառավարման ռեզերվի զարգացման ծրագրի երրորդ փաթեթի մասնակից (2019)։

2020 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար[1]։

Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական։ Սամարայի մարզի 1-ին դասի պետական խորհրդական։

2018 թվականին հայտարարագրված եկամտի գումարը կազմել է 14 մլն 881 հազար ռուբլի, կնոջը՝ 2 մլն 471 հազար ռուբլի[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի մարզին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի նշան (2017)[5]
  • Մոսկվայի մարզի նահանգապետի պատվոգիր (2015)[5]
  • Գեներալ-գնդապետ Դուտով մեդալ (2013)[5]
  • Ռուսաստանի Դաշնության Դաշնային գանձապետարանի պատվոգիր (2012)[5]
  • Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության երախտագիտություն (2012)[5]
  • Դաշնային Գանձապետարանի 20 տարի մեդալ (2012)[5]
  • Սամարայի մարզի ֆինանսների կառավարման նախարարության պատվոգիր անբասիր և արդյունավետ պետական ծառայության համար (2010)[5]։

Դասային աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական (2018)[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Կոտյակով» հոդվածին։