Տատյանա Գոլիկովա
Տատյանա Գոլիկովա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1987) և Saint Petersburg State University of Engineering and Economics? |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 9, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Viktor Khristenko? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Տատյանա Գոլիկովա (ռուս.՝ Татья́на Алексе́евна Го́ликова, փետրվարի 9, 1966, Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, տնտեսագետ։ 2018 թվականի մայիսի 18-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության սոցիալական քաղաքականության հարցերով փոխվարչապետ[1]։ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պետական կառավարման և ֆինանսական վերահսկողության ֆակուլտետի դեկան։
Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ 2013 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի մայիսի 18-ը։ ԱՊՀ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական[2][3] (2012—2013)։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարար (2007-2012), Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (2002-2007)։
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ (2004)։ Տնտեսագիտության դոկտոր (2008), պրոֆեսոր (2017)։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշանների ասպետ (2008, 2012, 2016)։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2003)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1966 թվականի փետրվարի 9-ին Միտիշչիում Ալեքսեյ Գենադևիչի և Լյուբով Միխայլովնա Գոլիկովների ընտանիքում։ Հայրը աշխատում էր գործարանում, մայրը՝ ապրանքագետ։
Միջնակարգ դպրոցն ավարտել է Օդինցովսկի շրջանի Լեսնոյ Գորոդոկ ավանում։ Ուսումնառության տարիներին եղել է դպրոցի կոմերիտ-կազմակերպիչը[4][5][6]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին ավարտել է Մոսկվայի Գ․ Պլեխանովի անվան Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը՝ «Աշխատանքի տնտեսագիտություն» մասնագիտությամբ, որակավորումը՝ տնտեսագետ[4][7]։
2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռուսաստանի Դաշնության տնտեսության կառավարման կազմակերպական-տնտեսական մեխանիզմի ձևավորում միջբյուջետային հարաբերությունների արդյունավետ կարգավորման հիման վրա» թեմայով, որը պատրաստվել է Սանկտ Պետերբուրգի պետական ինժեներա-տնտեսական համալսարանի հիմքի վրա՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա. Միխայլուշկինի գիտական ղեկավարությամբ[8]։
2008 թվականին պաշտպանել է տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու թեզը (թեման՝ «Ռուսաստանի Դաշնությունում միջբյուջետային հարաբերությունների կառավարման տեսություն և մեթոդաբանություն»)[9], որը կրկին պատրաստվել է նույն Սանկտ Պետերբուրգի պետական ինժեներա-տնտեսական համալսարանի դոկտորանտուրայում։
2016 թվականին Դիսերնետը հայտնել է, որ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում Գոլիկովայի կողմից հայտնաբերվել են բազմաթիվ ոչ փաստաթղթավորված փոխառություններ այլ աշխատանքներից[10]։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքի գիտահետազոտական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականից, ինստիտուտի ավարտից հետո, աշխատել է ԽՍՀՄ Աշխատանքի պետական կոմիտեի աշխատավարձի բաժնում կրտսեր գիտաշխատող[6][11] Մաքսիմ Տոպիլինի հետ (ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար 2012-2020 թվականներին)[12]։
ՌԴ ֆինանսների նախարարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին աշխատանքի է անցել ՌԽՖՍՀ ֆինանսների նախարարությունում։ Աշխատանքային ուղին անցել է նախարարության հասարակ աշխատակցից մինչև նախարարի առաջին տեղակալ (ըստ նշանակման տարիների)։
- 1990 թվականին՝ 1-ին կարգի տնտեսագետ, ՌՍՖՍՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի ամփոփ բաժնի առաջատար տնտեսագետ[13]
- 1992 թվական՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարության բյուջետային դեպարտամենտի բյուջետային քաղաքականության և վերլուծության բաժնի առաջատար տնտեսագետ, գլխավոր տնտեսագետ
- 1995 թվական՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարության բյուջետային դեպարտամենտի ղեկավարի տեղակալ-Ռուսաստանի ֆինանսների նախարարության բյուջետային դեպարտամենտի համախմբված բյուջեի ամփոփ բաժնի պետ
- 1996 թվական՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարության բյուջետային դեպարտամենտի ղեկավարի տեղակալ
- 1998 թվականին՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարության բյուջետային դեպարտամենտի ղեկավար, Ռուսաստանի ֆինանսների նախարարության կոլեգիայի անդամ
- 1998 թվականին՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարության բյուջետային քաղաքականության դեպարտամենտի ղեկավար[2][14]
- 1999 թվականին՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ
- 2002 թվականին՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ[14]
- 2004 թվականին՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ (այդ պաշտոնում տեղափոխվել է վարչական բարեփոխումների արդյունքում, որը նախատեսում էր դաշնային նախարարների առաջին տեղակալների թվի նվազում)[15]։
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունում աշխատանքի ժամանակ Գոլիկովայի հիմնական խնդիրը դաշնային բյուջեի նախագծի կազմումն էր[6]։ Բացի բյուջեի ձևավորումից, Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում Գոլիկովան համակարգել է միջբյուջետային հարաբերությունների, գիտության ֆինանսավորման, պետական ապարատի, սոցիալական ոլորտի և անվտանգության հարցերը[16]։
ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Միխայիլ Զուրաբովի հետ միասին աջակցել է արտոնությունների մոնետիզացման մասին դաշնային օրենքի ընդունմանը[16][17]։ ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Միխայիլ Զուրաբովի հետ միասին աջակցել է արտոնությունների մոնետիզացման մասին դաշնային օրենքի ընդունմանը[4][18][19][20]։
ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի սեպտեմբերին Գոլիկովան նշանակվել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Վիկտոր Զուբկովի կառավարությունում՝ զբաղեցնելով այդ պաշտոնը Միխայիլ Զուրաբովի պաշտոնաթողությունից հետո։ Գոլիկովան նոր նշանակման առաջարկը ստացել է անձամբ Վլադիմիր Պուտինից[21]։
2008 թվականի մայիսին ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով վերանշանակվել է Վլադիմիր Պուտինի կառավարությունում ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի պաշտոնում[22]։ 2009 թվականից, միաժամանակ, եղել է Պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային հիմնադրամի վարչության նախագահ[7][23]։ 2010 թվականի հունվարին ընդգրկվել է տնտեսական զարգացման և ինտեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի կազմում[11]։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունում Տատյանա Գոլիկովայի աշխատանքի ընթացքում կենսաթոշակային բարեփոխում է իրականացվել, որի արդյունքը եղել է կենսաթոշակի բազային և ապահովագրական մասերի միավորումը, միասնական սոցիալական հարկի փոխարինումը ապահովագրական վճարներով, 26-ից մինչև 34% վճարների չափը ավելացնելը, կենսաթոշակների համաֆինանսավորման ծրագրի մեկնարկը։ Նոր կարգավորում է ստացել դեղերի շրջանառությունը. ընդունվել է օրենք, որը ներմուծել է դեղերի գների կարգավորման նոր համակարգ, դեղագործության ոլորտի նկատմամբ նոր պահանջներ է սահմանել։ Նաև Գոլիկովայի ղեկավարությամբ գործարկվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ արյան ազգային ծառայության ստեղծման, ծանր հիվանդությունների կանխարգելման (օնկոլոգիական, սիրտ-անոթային, վերարտադրողական առողջության աջակցության), հիմնական մայրուղիների երկայնքով տրավմոկենտրոնների ստեղծման ուղղությամբ[24]։ Գոլիկովայի մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են կենսաթոշակային համակարգի բարեփոխումը և միասնական սոցիալական հարկի փոխարինումը դեպի ապահովագրավճարներ, առաջացրել են տնտեսական զարգացման նախարարության և ֆինանսների նախարարության կտրուկ արձագանքը։ Սակայն Գոլիկովան կարողացել է պաշտպանել իր դիրքորոշումը, ինչը բացատրվում էր նաև Վլադիմիր Պուտինի կողմից նրա բարձր հեղինակությամբ և վստահությամբ[6][25]։
Գոլիկովայի ղեկավարությամբ իրականացվել է բժշկական օգնության որակի բարձրացման Առողջություն ազգային նախագիծը[26]։ 2010 թվականին Տատյանա Գոլիկովան Պետդումայում ներկայացրել է «Հասանելի միջավայր» պետական ծրագրի նախագիծը, որի նպատակն է ապահովել հաշմանդամների և բնակչության այլ փոքրածավալ խմբերի մուտքը օբյեկտներ և բարձրացնել նրանց կենսամակարդակը։ Դա առաջին քայլն էր Ռուսաստանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման ճանապարհին[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Правительство РФ подало в отставку
- ↑ 2,0 2,1 «Голикова Татьяна Алексеевна» (ռուսերեն)։ Коммерсантъ։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-09-16
- ↑ Виктор Хамраев, Дарья Николаева (2012-06-13)։ «Минздрав переезжает» (ռուսերեն)։ Газета «Коммерсантъ», №105 (4890)։ Վերցված է 2013-09-19
- ↑ 4,0 4,1 4,2 «Голикова Татьяна Алексеевна» (ռուսերեն)։ РБК։ Վերցված է 2013-09-13
- ↑ Никита Красников (2007-09-26)։ «Математику у Эльвиры Набиуллиной списывал весь класс, а у Татьяны Голиковой отняли золотую медаль» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Վերցված է 2013-09-13
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Всеволод Бельченко (2010-02-15)։ «Она бюджету отдана» (ռուսերեն)։ «Огонёк», №6 (5115)։ Վերցված է 2013-09-13
- ↑ 7,0 7,1 «Биография: Татьяна Голикова» (ռուսերեն)։ ИТАР-ТАСС։ Վերցված է 2013-09-13
- ↑ Диссертация на тему «Формирование организационно-экономического механизма управления экономикой Российской Федерации на основе эффективного регулирования межбюджетных отношений»
- ↑ Степан Опалев (2010-06-02)։ «Квинтэссенция государственной мудрости» (ռուսերեն)։ Slon.ru։ Վերցված է 2013-09-13
- ↑ Голикова Татьяна Алексеевна // Диссернет, 13 апреля 2016
- ↑ 11,0 11,1 Ольга Звонова (2013-09-09)։ «Татьяна Голикова. Досье» (ռուսերեն)։ Аргументы и факты։ Վերցված է 2013-09-13
- ↑ «Топилин Максим Анатольевич» (ռուսերեն)։ ФедералПресс։ Վերցված է 2013-09-15
- ↑ Структура
- ↑ 14,0 14,1 «Голикова Татьяна Алексеевна» (ռուսերեն)։ Официальный сайт Президента России։ Վերցված է 2013-09-16
- ↑ «Голикова Татьяна Алексеевна. Личное дело» (ռուսերեն)։ Газета «Коммерсантъ», №20 (4320)։ 2010-02-05։ Վերցված է 2013-09-16
- ↑ 16,0 16,1 «Голикова Татьяна Алексеевна» (ռուսերեն)։ Газета «Коммерсантъ», №20 (4320)։ 2010-02-05։ Վերցված է 2013-09-14
- ↑ «Монетизация: Лужков сохранил привилегии для своих льготников» (ռուսերեն)։ Newsru.com։ 2005-02-16։ Վերցված է 2013-09-14
- ↑ Михаил Ростовский (2005-01-21)։ «Пожиратель льгот» (ռուսերեն)։ Московский Комсомолец № 1461։ Վերցված է 2013-09-14
- ↑ «Путин предложил Голикову на пост главы Счетной палаты» (ռուսերեն)։ Сноб։ 2013-09-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-11-ին։ Վերցված է 2013-09-14
- ↑ Евгения Письменная, Максим Товкайло, Ольга Кувшинова, Мария Дранишникова (2012-02-24)։ «Министерство здравоохранения и социального развития будет разделено» (ռուսերեն)։ Ведомости։ Վերցված է 2013-09-14
- ↑ «Татьяна Голикова» (ռուսերեն)։ Эхо Москвы։ 2012-02-24։ Վերցված է 2013-09-15
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12 мая 2008 года № 737» (ռուսերեն)։ Российская газета։ 2008-05-13։ Վերցված է 2013-09-16
- ↑ Нина Кострецова (2008-11-18)։ «Медстрах возглавил финансист» (ռուսերեն)։ Российская газета։ Վերցված է 2013-09-16
- ↑ «Пять реформ Татьяны Голиковой» (ռուսերեն)։ Журнал «Огонёк», № 6 (5115)։ 2010-02-15։ Վերցված է 2013-09-16
- ↑ Вероника Сычёва (2012-03-26)։ «Девушка с характером» (ռուսերեն)։ Итоги, № 13։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-09-15
- ↑ https://sm-news.ru/news/analitika/kak-v-zabaykale-budet-realizovan-ukaz-glavy-gosudarstva-kasayushchiysya-zdravookhraneniya/(չաշխատող հղում)
- ↑ Правительству представили проект федеральной программы «Доступная среда» для инвалидов - Газета.Ru
|
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Ռուս կին քաղաքական գործիչներ
- Ռուս կին տնտեսագետներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուսաստանի նախարարներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուս գիտնականներ