Ալեքսանդր Նովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նովակ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1971(1971-08-23) (52 տարեկան)
ԾննդավայրԱվդեևկա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (2009) և Նորիլսկի պետական արդյունաբերական ինստիտուտ (1993)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ և Minister of Energy?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
 Alexander Novak Վիքիպահեստում

Ալեքսանդր Վալենտինի Նովակ (ռուս.՝ Алекса́ндр Валенти́нович Но́вак, օգոստոսի 23, 1971(1971-08-23), Ավդեևկա, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ 2012 թվականի մայիսի 21-ից ՌԴ Էներգետիկայի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի օգոստոսի 23-ին ՈւԽՍՀ-ի Ավեդեևկա քաղաքում։ Սովորել է Նորիլսկի № 23 դպրոցում։

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին ավարտել է Նորիլսկի պետական արդյունաբերական ինստիտուտի «Մետալուրգիայի տնտեսագիտական կառավարում» ֆակուլտետը։
  • 2009 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը և ստացել «մենեջմենտի» որակավորում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 — 1997 թվականներին աշխատել է որպես առաջին կարգի հիդրոմետալուգ, տեխնոլոգ (ստաժոր), աշխատանքի տեխնիկ (ստաժոր), տնտեսագետ և դարձել Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատի հաշվապահության ֆինանսական բյուրոյի ղեկավարը։

1997 թվականի մայիսից մինչև 1999 թվականի նոյեմբերը եղել է բաժնի պետ, վարչության պետ, իսկ հետագայում դարձել է «Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատ» ԲԲԸ-ի տնօրենի տնտեսական գծով տեղակալը։

1999 — 2000 թվականներին եղել է «Նորիլսկի լեռնային ընկերություն» ԲԲԸ-ի տնօրենի անձնակազմի գծով տեղակալը։

2000 — 2002 թվականներին եղել է Նորիլսկի քաղաքապետի ֆինանսատնտեսական գծով տեղակալ, նաև Նորիլսկի քաղաքապետի առաջին տեղակալ։

2002 — 2007 թվականներին եղել է Կրասնոյարսկի շրջանի ղեկավարի տեղակալը և Կրասնոյարսկի շրջանի գլխավոր ֆինանսատնտեսական վարչության ղեկավարը։

2007 — 2008 թվականներին Կրասնոյարսկի շրջանի ղեկավարի առաջին տեղակալ։

2008 — 2008 թվականներին եղել է Կրասնոյարսկի շրջանի ղեկավար։

2008 — 2012 թվականներին եղել է ՌԴ Ֆինանսների նախարարի տեղակալը, իսկ 2008 թվականի հոկտեմբերի 2-ից դարձել է ՌԴ ՖՆ կոլեգիայի անդամ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության Շքանշան (2014 թվական)
  • Պատվո Շքանշան – (2010 թվական)
  • ՌԴ Նախագահի պատվոգիր՝ (2014 թվական)
  • ՌԴ Նախագահի շնորհակալագիր (2013 թվական)
  • Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի և XI Պարալիմպիկ խաղերի հուշամեդալ (2014 թվական)
  • ՌԴ Կառավարության պատվոգիր (2009 թվական)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Նովակ» հոդվածին։