Մեքսիկական պեսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկական պեսո
Տեսակտարադրամ, legal tender? և պեսո
ISO 4217 կոդMXN
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ներդրման ամսաթիվըհունվարի 1, 1993
Պաշտ օգտագործողներՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նշան$
Նշանի նկարագրությունdollar sign?
Մետաղադրամ5, 10, 20, 50 սենտեր,
1, 2, 5, 10, 20 պեսո
Թղթադրամ20, 50, 100, 200,
500, 1000 պեսո
Կենտրոնական բանկBank of Mexico?
ՏպողBank of Mexico?
Փոխարինել էMexican peso?

Մեքսիկական պեսո, Մեքսիկա պետության արժույթը և դրամական միավորը։ Իր անվանումը՝ Մեքսիկական պեսո, ստացել է 1999 թվականին։ Մեքսիկական պեսոն կազմված է 100 սենտերից։ Մեքսիկական տարադրամների տեսակները երկուսն են՝ մետաղադրամ և թղթադրամ։ Մետաղադրամները բաժանվում են երկու խմբերի՝ սենտեր և պեսոներ։

Մետաղադրամ սենտերն են՝5, 10, 20, 50, իսկ պեսոները՝1, 2, 5, 10 և 20։ Թղթադրամները լինում են միայն պեսոներ՝ 20, 50, 100, 200, 500 և 1000։ 2008 թվականի մայիսի 27-ին Մեքսիկական պեսոն դարձավ ազատ կիրառելի տարադրամ և մուտք գործեց համաշխարհային շուկա։

Մեքսիկական պեսոյի նշանը, ինչպես ԱՄՆ դոլարինը —$։ Այդ նշանը փոխարինել է ¢ նշանին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական պեսոն նորացվել է ժամանակի ընթացքում։ Մեքսիկայի Հանրապետության նախագահ Կառլոս Սալինաս դե Գորտերին ստեղծեց հավասարություն $ 1-ի և նախկին $ 1000 պեսոյի միջև։

Անցումը կատարվել է դժվարությամբ, քանի որ նոր պեսոյի ուժի մեջ դրվելը, նվազեցրեց նախկին դիրքերը և վերջ ի վերջո հին մեքսիկական պեսոն կորցրեց իր դիրքերը։ Այս գործընթացը կատարվել է 1993 թվականի հունվարի 1-ից 1996 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածը։ Նախկին տարադրամից պահպանվեց միայն անվանումը՝ պեսո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական պեսո» հոդվածին։
MXN ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD