Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին
Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին անգլ.՝ Merv Griffin | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1925[1][2] |
Ծննդավայր | Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 12, 2007[3][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | San Mateo High School? և College of San Mateo? |
Երկեր | The Merv Griffin Show? և Jeopardy!? |
Մասնագիտություն | երգիչ, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, կինոդերասան, սցենարիստ, գործարար, կոմպոզիտոր, հեռուստատեսային պրոդյուսեր և Մեդիամագնատ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Merv Griffin Վիքիպահեստում |
Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին (անգլ.՝ Mervin Edward "Merv" Griffin, հուլիսի 6, 1925[1][2], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 12, 2007[3][1][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի մեդիամագնատ, հեռուստահաղորդավար և էստրադային երգիչ, հեռուստատեսային «Jeopardy!» և «Ֆորտունայի անիվ» խաղերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերվ Գրիֆինը ծնվել է հարավային Սան Ֆրանցիսկոյի Սան-Մատեո քաղաքում՝ բորսային մակլերի ընտանիքում։ Չորս տարեկանում սովորել է նվագել դաշնամուր և շուտով սկսել է ինքնուրույն համերգներ տալ[4]:19 տարեկանում Գրիֆինը դարձել է Սան Ֆրանցիսկոյի «KFRC» ռադիոկայանի երգիչ։ Մեկ տարի անց ձայնագրել է իր սոլո ալբոմը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա չի զորակոչվել՝ ավելորդ քաշի և սրտանոթային խնդիրների պատճառով, սակայն հաղթանակի մեջ ներդրում ունենալու համար աշխատանքի է ընդունվել Սան Ֆրանցիսկոյի նավաշինարանում։ Երիտասարդ Գրիֆինը ամաչել է իր ավելորդ քաշից և հետագայում փորձել է նիհարել (չնայած քաշի հետ կապված խնդիրները նրան ուղեկցել են մինչև կյանքի վերջ), բայց Կորեական պատերազմի տարիներին նա արդեն դուրս է եկել զորակոչային տարիքից։
1950 թվականին Գրիֆինի «I’ve Got a Lovely Bunch of Coconuts» երգը հիթ-շքերթում գրավել է առաջին տեղը։ Այդ հիթը վաճառվել է 3 միլիոն օրինակով։
Հեռուստատեսային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետպատերազմյան տարիներին Գրիֆինը էպիզոդիկ դերերով նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ 1954 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք՝ «CBS» ալիքի «Finian' s Rainbow» երաժշտական շոուն վարելու համար։ 1950-ական թվականների վերջին նա վարել է իր հեղինակած «Վստահի՛ր քո ինտուիցիային» (անգլ.՝ "Play Your Hunch") հեռուստախաղը։
1962 թվականից հեռարձակվել է «Մերվ Գրիֆինի թոք-շոուն»։ Հեռարձակման առաջին երկու տարիներին այն այլ անուն է կրել. Մերվ Գրիֆինի անունը նրան շնորհվել է միայն 1965 թվականին։ Հաղորդման հյուրերի թվում են եղել Բերտրան Ռասելը, Պաբլո Կասալսը, Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ Դյուրանտ ամուսինները, Մահարիշի Մահեշ Յոգին և այլ հայտնիներ։
Ռասելի հետ հեռարձակած հաղորդումից հետո, որում վերջինս քննդատել է Վիետնամի պատերազմը, Գրիֆինին մի շարք ԶԼՄ-ներում դավաճան են անվանել, սակայն հաղորդման վարկանիշի վրա դա ամենևին չի ազդել։ 1960-ական թվականների վերջին Գրիֆինի շոուն «CBS» հեռուստաալիքում տեղափոխվել է ամենադիտվող երեկոյան ժամերին, սակայն ալիքի ղեկավարության հետ հայացքների անհամապատասխանության պատճառով (շոուն ստացել էր հստակ արտահայտված հակապատերազմական ուղղվածություն) հաղորդումը փակվել է։ Դրանից կարճ ժամանակ անց Գրիֆինը սկսել է նույն անվանումով շոու վարել մրցակից «Մետրոմեդիա» սինդիկատի ալիքներում, որի հետ շարունակել է համագործակցել մինչեւ 1986 թվականը, երբ հայտարարել է հեռուստաէկրանից հեռանալու մասին։
Ընդհանուր առմամբ «Մերվ Գրիֆինի շոուն» հեռարձակվել է 21 տարի (1965 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 1986 թվականի սեպտեմբերի 5-ը)։ 16 տարի շոուն հեռարձակվել է միաժամանակ մի քանի ալիքներով։ Իր գոյության ընթացքում ծրագիրը արժանացել է 12 «Էմմի» մրցանակի (առաջինը՝ 1974 թվականին), Գրիֆինն այդ մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1982 և 1984 թվականներին՝ «Էստրադային շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում[5]։
Հեռուստատեսային ծրագրերի հեղինակի գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերվ Գրիֆինը ասել է, որ տարված է բառախաղերով և գլուխկոտրուկներով (անգլ.՝ "word and puzzle freak"), և նրա կյանքի զգալի մասը կապված է եղել այդ հետաքրքրության հետ, որը, վերջին հաշվով դարձել է նրա հանրաճանաչության և եկամտի աղբյուրը[6]։
1963 թվականին Գրիֆինը հանդես է եկել «Բառ առ բառ» (անգլ.՝ "Word for Word") նոր խաղային շոուով, իսկ մեկ տարի անց «NBC» ալիքով հեռարձակվել է վաղուց մշակված «Ռիսկ» (անգլ.՝ Jeopardy!") շոուն, որը նրան համաշխարհային համբավ է բերել։ Նա ինքն է երաժշտություն գրել այդ ծրագրի համար։ Ամերիկյան հեռուստատեսությունում հեռարձակման ընթացքում ծրագիրը նվաճել է 28 «Էմմի» մրցանակ։ Ծրագրի արտոնագրային տարբերակները գործում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ այն կոչվում է «Своя игра»:
1975 թվականին էկրան Է բարձրացել Գրիֆինի «Ֆորտունայի անիվը» (անգլ.՝ Wheel Of Fortune) հեռուստահաղորդումը, որի երաժշտական թեման նույնպես նա է գրել։ 1983 թվականից սկսած՝ այս հաղորդումը ամեն շաբաթ եթեր է հեռարձակվել ԱՄՆ-ի մի քանի ալիքներում՝ երկար տարիներ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ամենահայտնի հեռուստածրագրերի ցանկում։ «Ֆորտունայի անիվը» արժանացել է հինգ «Էմմի» մրցանակի։ Ծրագրի արտոնագրային տարբերակները գործում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում (սկսած՝ 1990 թվականից), որտեղ այն եթեր է հեռարձակվում «Поле чудес» (Հրաշքների դաշտ) անունով։
Կյանքի վերջին տարիներին Գրիֆինը ձեռնամուխ է եղել «Խաչբառեր Մերվ Գրիֆինից» (անգլ.՝ Merv Griffin's Crosswords) նոր հեռուստատեսային խաղային նախագծի ստեղծմանը։
Խաղային հաղորդումների թվում են նաև «Վստահի՛ր քո ինտուիցիային», «Միլիոնից մեկը» (անգլ.՝ One in a Million), «Խաղա՛նք փոստատուն» (անգլ.՝ Let's Play Post Office), «Հասի՛ր աստղերին» (անգլ.՝ Reach for the Stars) և «Հիշողության խաղ» (անգլ.՝ Memory Game, 1972) ծրագրերը։
Ուշ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների կեսերին Մերվ Գրիֆինը տարաձայնությունների պատճառով բաժանվել է իր կնոջից՝ Ջուլիան Ռայթից, որի հետ ապրել է ավելի քան 15 տարի։
1986 թվականին նա 250 միլիոն դոլարով վաճառել է իր «Merv Griffin Enterprises» ընկերությունը՝ պահպանելով իր հայտնի խաղային շոուների մի շարք տարրերի հեղինակային իրավունքները, որոնց համար շարունակել է հարցեր գրել դեռ երկար տարիներ (միայն «Jeopardy!» շուոի գլխավոր թեմայի հեղինակային պահումներից ստացել է ավելի քան 70 միլիոն դոլար)։ Դրանից հետո նա զբաղվել է անշարժ գույքի առևտրով։ Կյանքի վերջում նրա կապիտալը զգալիորեն գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Նա նաև ձիերի ախոռ է գնել և բազմիցս նրանց ցուցադրել է խոշոր մրցումներում։
2005 թվականին Գրիֆինն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումների համար։
2007 թվականի հուլիսի 18-ին Գրիֆինը հոսպիտալացվել է շագանակագեղձի քաղցկեղի ռեցիդիվով։ Նույն թվականի օգոստոսի 12-ին նա մահացել է։ «Խաչբառեր Մերվ Գրիֆինից» հաղորդման առաջին թողարկումը եթեր է հեռարձակվել նրա մահից մի քանի ամիս անց[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20070929213349/http://www.mydesert.com/apps/pbcs.dll/article?AID=/20070812/NEWS01/708110301&referrer=FRONTPAGECAROUSEL
- ↑ «В США скончался изобретатель игр «Поле чудес» и «Своя игра» Мерв Гриффин». NEWSru.com. 13 августа 2007. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Статья Griffin, Merv (1925—) в Encyclopedia of television, by Horace Newcomb (անգլ.)
- ↑ Dennis McClellan. (13 августа 2007). «Merv Griffin: 1925-2007 - Affable TV host built an empire on 2 hit game shows». «Los Angeles Times». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Передача «Кроссворды» на сайте IMDB
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին» հոդվածին։ |
|
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 2007 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Երաժիշտներ Կալիֆոռնիայից
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոսցենարիստներ