Մերի Մորիսի (հեղինակ)
Մերի Մորիսի (1949, Բիվերտոն, Վաշինգտոն շրջան, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկյան «Նոր միտք» շարժման հեղինակ[1][2] և ոչբռնության պայքարի միջազգայինակտիվիստ[3]։ Նա հեղինակել է «Կառուցելով քո երազանքների դաշտը» գիրքը, որը ներկայացնում է Մորիսիի պայքարն ու քաղած դասերը կյանքի վաղ շրջանում[4][5]։ Նա նաև «Ոչ պակաս քան մեծություն» գրքի հեղինակն է, որը վերաբերում է մարդկային հարաբերությունները վերականգնելուն[6][7]։ 2002 թվականին նա հավաքագրեց և խմբագրեց «Նոր միտք. գործնական հոգևորություն» գիրքը:[8] Ամերիկացի գրող Ուեյն Դայերը նրան անվանել է «մեր ժամանակների ամենախոհեմ ուսուցիչներից մեկը»[9]։
Իր վաղ կարիերայից սկսած Մորիսին ներգրավված է եղել միջազգային մարդասիրական աշխատանքում և 1995 թվականին համահիմնադրել է Համաշխարհային նոր մտքի ասոցիացիան՝ դառնալով դրա առաջին նախագահը[1][10]։ 1997թ.-ին նա միացավ Մահաթմա Գանդիի թոռան՝ Արուն Գանդիին՝ ստեղծելով Ոչբռնության միջազգային սեզոնը[3][11]։ 2019 թվականի հունվարից Ոչբռնության սեզոնը նշվում էր ամբողջ աշխարհում՝ որպես հնարավորություն «միավորելու համայնքները՝ մղելով նրանց պատկերացնել ու օգնել ստեղծելու ոչ բռնի աշխարհ»[12]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Մորիսին (ծնվ.՝ Մանին) ծնվել է 1949 թվականին Օրեգոն նահանգի Բիվերտոն քաղաքում։ 16 տարեկանում նա իր դասարանի փոխնախագահն էր, երբ սիրահարվեց քոլեջի ուսանողի և շուտով հղիացավ[13]։ Զույգը հապճեպ ամուսնացավ, սակայն դեռահասների հղիության ամոթանքի պատճառով 1960-ականների կեսերին հեռացվեց միջնակարգ դպրոցից[13]։ Ծննդաբերությունից անմիջապես հետո նա մահացու հիվանդացավ երիկամների վարակով. նրան տվեցին վեց ամսվա կյանք[13][14]։ Ավելի ուշ Մորիսին գրել է, որ իր կարծիքով ամոթն է առաջացրել իր մահացու հիվանդությունը՝ «ամբողջ տարին վատ զգալով ինձ, իմ դպրոցը և իմ ընտանիքին խայտառակելու համար»[15]։ Այդ մտքի փոփոխությունից հետո, երբ իրեն այցելեց «Նոր միտք» շարժման ծառայողը, Մորիսին արագ ապաքինվեց[13][16]։ Նա սկսեց ուսումնասիրել Նոր մտքի ուղղությունը, որն այն ժամանակ համեմատաբար նոր էր[5][17]։
Մարդասիրական աշխատանք և ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիսին դարձավ ուսուցիչ, իսկ 1975-ին՝ նշանակված նախարար[18]։ Նա սկսեց դասախոսություններ կարդալ Նոր մտքի[19], հոգևոր աճի[20], և ոչբռնության ոլորտներում[21], ապա դարձավ «Նոր միտք» շարժման ակտիվիստ և առաջնորդ ու օգնեց հիմնել հոգևոր կենտրոններ ԱՄՆ-ում[22]։ Ըստ Ուեյն Դայերի՝ «ընդհանուր լեզու գտնելու իր կարողությունն էր, որ անձնապես հուզիչ էր» և օգնեց նրան շփվել տարբեր մշակույթի կրող մարդկանց հետ[23]։
1970-ականների ամերիկյան ֆեմինիզմի երկրորդ ալիքի ակտիվ ֆեմինիստուհի Մորիսին միացավ Բարբարա Մարքս Հաբարդին և Ջին Հյուսթոնին։ Արդյունքում հիմնվեց «Ունիվերսալ մարդու հասարակությունը»[24]։ Ավելի ուշ նրան հրավիրեցին՝ դառնալու Ջեք Քենֆիլդի կողմից հիմնադրված Տրանսֆորմացիոն առաջնորդության խորհրդի անդամ[25][26]։
Մորիսին աշխատել է Դալայ Լամայի հետ՝ համաշխարհային ոչբռնության շարժման հարցերի շուրջ[27][28][29]։ 1995 թվականին համահիմնադրել է <i id="mwcg">Համաշխարհային նոր մտքի ասոցիացիան</i>՝ դառնալով դրա առաջին նախագահը[1][10]։ Որպես իր մարդասիրական աշխատանքի մի մաս՝ նա Հարավային Աֆրիկայում հանդիպել է Նելսոն Մանդելային՝ հետագայում իր աշխատանքում ներառելով ոչ բռնի դիմադրության նրա ուսմունքները[30]։
Որպես «Ոչբռնության սեզոն»-ում իր աշխատանքի մի մաս՝ Մորիսին հրավիրվեց ելույթ ունենալու Միավորված ազգերի կազմակերպությունում ՝ սկզբում բռնության զսպման[21], իսկ ավելի ուշ՝ ոչբռնության շարժման միջազգային օրակարգի անհրաժեշտության մասին[3][31]։ Իր հիմնադրման օրվանից տասնամյակների ընթացքում «Ոչբռնության սեզոնը» այնպիսի ծավալում է ստացել, որ սկսել է ուսուցանվել և ընդունվել ամբողջ աշխարհում։ Վերջինիս ուսումնական ծրագիրը դասավանդվում էր դպրոցներում և համալսարաններում[32]։
Կյանքի հարստացման կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրեգոնում Մորիսին հիմնադրեց «Կյանքի հարստացման կենտրոնը»[33], սակայն 2004 թվականին նա և իր այն ժամանակվա ամուսինը սնանկության հայտ ներկայացրին։ Հետագա մեդիա սկանդալում Մորիսին ներողություն խնդրեց իր կողմնակիցներից «ֆինանսական ռիսկային ճանապարհ» ընտրելու համար[34][35]։ Նա ստանձնեց իրավիճակի «բացարձակ պատասխանատվությունը»[36], ապա համաձայնության եկավ դաշնային կառավարության հետ՝ պարտավորվելով մարել ավելի քան 10 միլիոն դոլար պարտքը[34]։ Ավելի ուշ Մորիսին բաժանվեց իր ամուսնուց և հաջորդ 14 տարիների ընթացքում աշխատեց իր պարտքը վճարելու համար։ Ըստ Մորիսիի՝ պարտքը մարվել և ամբողջությամբ վճարվել է մինչև 2018 թվականի ավարտը[37]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցելով քո երազանքների դաշտը (1996)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Կառուցեք ձեր երազանքների դաշտը
«Կառուցելով քո երազանքների դաշտը» գիրքը ներկայացնում է Մորիսիի պայքարը որպես դեռահաս մայր և ներկայացնում նրա կայացման ընթացքը[38]։ <i id="mwrQ">Publishers Weekly-ն</i> գիրքն անվանել է «անկեղծ», թեև նշել է, որ այն լի է «կլիշեներով»[38]։ Գիրքն ընդունվեց ինքնազարգացման համայնքի կողմից, երբ Ուեյն Դայերը գրեց, որ գիրքը «փայլփլում է»[39] իսկ հեղինակ Գեյ Հենդրիքսը գիրքն անվանեց «հոգևոր իմաստնության աղբյուր»[39]։ Գիրքը հայտնի դարձավ[40] և դասավանդվեց ուսումնական խմբերում ամբողջ ԱՄՆ-ով մեկ[41][42][43][44]։ The Peninsula Daily News ամսագիրը գիրքն անվանել է «մետաֆիզիկայի դասական գիրք»[45]։ Իր «Կեցության արվեստը» գրքում հեղինակ Դենիս Մերիտ Ջոնսն ընթերցանության առաջարկվող ցանկում մեջբերում է «Կառուցելով քո երազանքների դաշտը» նրանց համար, ովքեր հետաքրքրված են մտավորությամբ[46]։ Հեղինակ Թես Քեյնը Ալքիմիական ժառանգություն ստեղծագործությունում գրում է, որ «Կառուցելով քո երազանքների դաշտը» մեծապես ոգեշնչել է իրեն տեսողական սալիկներ պատրաստելու գործում[47]։ Հեղինակ Սեյջ Բենեթը Wisdom Walk-ում մեջբերում է Մորիսիի այս աշխատությունը՝ որպես «Նոր մտքի» մասին իմանալու աղբյուր[48]։ Իր ժանրի շրջանակներում այն ձեռք է բերել միջազգային ճանաչում[49]։ Իսպաներեն տարբերակը համարվում է հոգևորության ոլորտում լավագույն գրքերից՝ անգամ հրատարակվելուց 25 տարի անց[50][51]։
Ոչ պակաս քան մեծությունը (2001)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Մեծությունից ոչ պակաս
Հաճախ Մորիսիի ուսմունքների հիմքում ընկած էին մարդկային հարաբերությունները՝ առնականության և կանացիության միջև լարվածության հարցի քննարկմամբ[52]։ Տարիների ընթացքում Մորիսին հոդվածներ և սյունակներ գրեց տարբեր թերթերի և ամսագրերի համար՝ հաճախ հոգևոր տեսանկյունից կենտրոնանալով հարաբերությունների վրա[29][53][54]։ Իր «Ոչ պակաս քան մեծությունը. Գտնելով կատարյալ սեր անկատար հարաբերություններում» գրքում Մորիսին ներկայացնում է հարաբերությունների կառուցման հարցը։ Publishers Weekly-ն գրում է, որ գիրքը տեղ-տեղ «մակերեսային» է, սակայն Մերի Մորիսիի պատմվածքը «կգոհացնի հոգևոր ինքնօգնության ժանրի շատ սիրահարների»[55]։ Գիրքը դասավանդվել է միջազգային տարբեր հարթակներում[56][57]։ Հեղինակ Գարի Զուկավը գիրքն անվանել է «գործնական և ոգեշնչող»[58], իսկ հեղինակ Մարիաննա Ուիլյամսոնը գրում է, որ այս գիրքը «պետք է դառնա յուրաքանչյուր զույգի ուղեկիցը»[59]։ Ռոբերտ Լա Կրոսն իր «Սովորել ամուսնալուծությունից» գրքում նշում է «Ոչ պակաս քան մեծություն» ստեղծագործությունը որպես առաջարկվող գրական աղբյուր[60]։ Հեղինակ Դենիս Ջոնսը 2008 թվականին իր «Կեցության արվեստը» գրքում խորհուրդ է տվել «Ոչ պակաս, քան մեծությունը» ստեղծագործությունը[46]։ Նիլ Դոնալդ Ուոլշն իր «Վաղվա Աստվածը» գրքում ժանրի այլ առանցքային գրքերի շարքում թվում է Մորիսիի այս գործը[61]։
Նոր միտք. գործնական հոգևորություն (2002)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Նոր միտք. գործնական հոգևորություն
Մորիսին իր ուսմունքների մեջ ներառել է աղբյուրներ Աստվածաշնչից[55], Հրաշքների դասընթացից[55], Թալմուդից[54], Տաո Թե Չինգից[62], Թորայից[63] և այլ հիմնաքարային գործերից։ Ցանկանալով ավելի համախմբված բնույթով ներկայացնելու «Նոր միտք» շարժումը՝ Մորիսին հավաքեց և խմբագրեց «Նոր միտք. գործնական հոգևորություն» գիրքը: 2002 թվականին գիրքը հրատարակվել է Penguin-ի կողմից և ներառել «Նոր Մտքի» ավելի քան 40 առաջնորդներից հակիրճ էսսեները[40]։ Գիրքը դարձավ ակադեմիական հետազոտության ռեսուրս։ «Այլընտրանքային հոգեթերապիա» գրքում Ժան Մերսերը հիշատակեց այն որպես «հոգևոր աշխարհի հետ ներգրավվածությունը» հասկանալու հիմնական աղբյուր[64]։ Jones & Bartlett-ի 2009 թվականին «Հոգևորություն, առողջություն և բուժում. ինտեգրացիոն մոտեցում» գրքում հեղինակներ Յանգը և Քուփսենը մեջբերում են Մորիսիի «Նոր միտքը» ՝ որպես աղբյուր «Նոր Միտք» շարժումը «Նոր Դարից» տարբերելու համար՝ պնդելով, որ «Նոր միտքը նոր դար չէ։ » և մեջբերելով Մորիսի գիրքը[65]։ Բազմաթիվ լրացուցիչ հետազոտական գրքեր, ներառյալ Օքսֆորդի համալսարանի հրատարակության «Ժամանակակից յոգայի գուրուները», վերաբերում են Մորիսիի «Նոր միտք» գրքին՝ որպես հիմնական աղբյուր՝ խորացնելու «Նոր մտքի» շարժման մասին ըմբռնումը[66][67]։
Այլ գրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնամյակների ընթացքում Մորիսին հոդվածներ և սյունակներ է գրել թերթերի[68], ամսագրերի[53][54], և գրքերի համար[69][70]՝ ներառյալ <i id="mwATo">Success Magazine-</i> ում պարբերաբար հրատարակվելը[29][71]։ Նրա գրքերից վերցված մեջբերումները տպագրվել են միջազգային ամսագրերում[72][73], ինչպես նաև գրքերում[74][75]։ Նրա ուսմունքներից հղումները և մեջբերումները հայտնվում են ինքնօգնության գրքերում[76][77][78], Քրիստոնեական ուսմունքների գրքերում[79][80][81], հզորացման[82][83][84], կոչումը գտնելու[85][86] և երջանկության[87][88] մասին գրքերում։ Simon & Schuster-ի Chicken Soup for the Soul շարքը հաճախ գլուխներն սկսում է նրա ուսմունքներով[89][90]։
Նա հեղինակություն է «Նոր Միտք» շարժման մեջ[91], նրան է վերագրվում մի շարք գրքերի ստեղծման ոգեշնչումը, այդ թվում՝ «Գիտակից սիրտը»,[92] «Լինելու արվեստը»[93], «Ոգեշնչված կյանք»[94], «Փոքր հաճույքներ»[95] «Հրաշքի տասներկու պայմանները»[96], «Բուժում դեպրեսիայից»,[97] «Դրական էներգիան»[98], «Իննսուն վայրկյան դեպի այն կյանքը, որը սիրում ես»,[63][99] «Դեպի դժոխք և հակառակը»[100] և այլն[101]։ Ըստ Ալան Քոհենի Handle With Prayer գրքի՝ Մորիսիի բազմակողմանի գրությունները նրան դարձրին «Նոր մտքի շարժման ամենահարգված նախարարներից մեկը»[102]։ Նրա ուսմունքները հայտնվել են աշխարհի տարբեր գրքերում[103][104]։ Նա առանձնահատուկ նշանավորություն է ձեռք բերել Ռուսաստանում[105][106], ինչպես նաև Հեռավոր Արևելքում ՝ իր ուսմունքներով, որոնք դասավանդվել են Ինդոնեզիայում[107] և Չինաստանում[108][109]։
ԶԼՄ-ների ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոհաղորդումների հարթակը Մերի Մորիսին ձգտում էր օգտագործել «աշխարհում փոփոխություն առաջ բերելու համար»[110]։ Մորիսիի ռադիոհաղորդումները հեռարձակվում էին միջազգային մակարդակով[13][111][112]։ Նա հեղինակել է մի քանի աուդիո հաղորդումներ, այդ թվում՝ «Տասնմեկ մոռացված օրենքներ՝ Բոբ Պրոկտորի հետ»[113]։
Երկու ժամ տևողությամբ PBS հարթակի հեռուստատեսային հատուկ տեսահոլովակը՝ Building Dreams-ը, հիմնված էր նրա«Կառուցելով քո երազանքների դաշտը» գրքի վրա:[114][115] PBS հարթակում իր տարբեր հատուկ հաղորդումները շարունակում էին հեռարձակվել մինչև 2000-ականները[116]։ Նրա հեռուստատեսային հաղորդումները հեռարձակվում էին տարբեր ալիքներով, այդ թվում՝ NBC-ին առընթեր հեռուստաընկերություններով[9] և ինտերնետի աճի հետ մեկտեղ՝ «Gaia» հեռարձակման ծառայությամբ[117]։
Մորիսին հոգևոր կինոարտադրության վաղ կողմնակիցն էր[118] և տարիների ընթացքում նկարահանվեց այդ ոլորտին վերաբերող տարբեր վավերագրական ֆիլմերում։ 2005 թվականին նա հայտնվեց «Մովսեսի ծածկագիրը» ֆիլմում[119][120][121]։ 2007 թվականին նկարահանվեց Էքհարթ Թոլեի հետ «Living Luminaries» ֆիլմում[122][123] . հետագայում ֆիլմը ճանաչվեց նկարահանված լավագույն հոգևոր վավերագրական ֆիլմերից մեկը[124]։ 2009 թվականին նա Լես Բրաունի հետ մասնակցեց «Գաղտնիությունից այն կողմ» ֆիլմի նկարահանումներին[125]։ 2010 թվականին հայտնվեց «Բացահայտեք նվերը» ֆիլմում՝ Դալայ Լամայի հետ[126][127]։ Նույն թվականին Մորիսին նկարահանվեց նաև «Ներքին ծանրությունը»,[128] իսկ 2014-ին՝ «Սրտի սուրբ ճանապարհորդություն» ֆիլմում[129][130], որը շահեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում 2014 թվականին Շրջակա միջավայրի, առողջության և մշակույթի միջազգային կինոփառատոնում[131]։
Նրա 2016 թվականի TEDx ելույթը՝ «Երազանքներն իրականության վերածելու թաքնված ծածկագիրը», հավաքեց ավելի քան մեկ միլիոն դիտում YouTube-ում[132]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ս. Հալլերն իր «Ստվերային բժշկություն. պլացեբոն ավանդական և այլընտրանքային թերապիաներում» գրքում նշում է, որ Մերի Մորիսիի առաջարկած բժշկության այլընտրանքային մոտեցումները չպետք է դիտարկվեն որպես ավանդական բժշկության փոխարինող[133]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառուցելով քո երազանքների դաշտը, Մերի Մորիսի, Random House, 1996 թ. ISBN 978-0-553-10214-7[13]
- Ոչ պակաս, քան մեծությունը, Մերի Մորիսի, Random House, 2001 թ. ISBN 978-0-553-10653-4[134]
- Նոր միտք. գործնական հոգևորություն, Մերի Մորիսի (խմբագիր), Պինգվին, 2002 թ. ISBN 978-1-58542-142-8
- Ուղղորդում խավարից, Մերի Մյուրեյ Շելթոն, Մերի Մորիսի (առաջաբան), Պուտնամ/Պինգվին, 2002 թ. ISBN 978-1-58542-003-2
- Հայտնաբերելով պարգևը, Շահեն Ջոյ Ազիզ, Մերի Մորիսի (աջակից), Ebury Publishing, 2010: ISBN 978-1-4464-8936-9
- Հոգու կանայք, Քեթրին Մարտին, Մերի Մորիսի (աջակից), Նոր աշխարհի գրադարան, 2010 թ. ISBN 978-1-57731-823-1[135]
- Դիպչելով Աստծուն, Դեբի Բելմեսսիերի, Մերի Մորիսի (առաջաբան) Hay House, 2011: ISBN 978-1-4525-3525-8
- Շոկոլադ կնոջ հոգու համար, Քեյ Ալենբա, Մերի Մորիսի (աջակից), Սայմոն և Շուստեր, 2012 թ. ISBN 978-1-4767-1452-3[70] (նաև իսպաներեն)[70]
- Անվախ կանայք. Նոր աշխարհի տեսիլքներ, Մերի Էն Հալփին, Մերի Մորիսի (աջակից), Գրինլիֆ Գրքի խումբ, 2012 թ. ISBN 978-0-9851143-0-5 .[136]
- Նրա ուժերում, Հելեն Լերներ, ՄԵրի Մորիսի (աջակից) Simon and Schuster, 2012 թ. ISBN 978-1-58270-270-4
- Դու ծնվել ես հաղթելու համար, Էվելին Բրուքս, Մերի Մորիսի (առաջաբան), Hay House, 2014: ISBN 9781452586656
- Քվանտային հաջողույթւոն, Քրիստի Ուիթմեն, Մերի Մորիսի (աջակից), Simon and Schuster, 2018 (էջ 17-23)։ ISBN 978-1-5011-7902-0 .[137]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 "Spiritual Center Offers New Program." Chicago Tribune, 11 Aug 2011, Page 7
- ↑ Carter, Andrew. "Walston Committed to Helping People." The Marion Star - USA Today Network, 18 Feb 2020, Page A3
- ↑ 3,0 3,1 3,2 "Exploring the Sacred," The World (Coos Bay, Oregon), 17 Jul 2006, Page 6
- ↑ "Religion Book Review: Building Your Field of Dreams by Mary Manin Morrissey, Author Bantam Books $22.95 (282p) ISBN 978-0-553-10214-7". PublishersWeekly.com. Retrieved October 4, 2021 https://www.publishersweekly.com/978-0-553-10214-7
- ↑ 5,0 5,1 New Perspective, The Sacramento Bee, 5 Jun 1999, Page 2
- ↑ "No Less Than Greatness by Mary Manin Morrissey | PenguinRandomHouse.com". February 13, 2016. Archived from the original on February 13, 2016. Retrieved October 4, 2021 https://web.archive.org/web/20160213162311/http://www.penguinrandomhouse.com/books/117700/no-less-than-greatness-by-mary-manin-morrissey/9780553379037 as well as http://www.penguinrandomhouse.com/books/117700/no-less-than-greatness-by-mary-manin-morrissey/9780553379037
- ↑ "Nonfiction Book Review: NO LESS THAN GREATNESS: Finding Perfect Love in Imperfect Relationships by Mary Manin Morrissey, Author . Bantam $23.95 (288p) ISBN 978-0-553-10653-4". PublishersWeekly.com. Retrieved October 4, 2021 https://www.publishersweekly.com/978-0-553-10653-4
- ↑ "New Thought by Mary Manin Morrissey: 9781585421428 | PenguinRandomHouse.com: Books". PenguinRandomhouse.com. Retrieved October 4, 2021 https://www.penguinrandomhouse.com/books/288681/new-thought-by-mary-manin-morrissey/
- ↑ 9,0 9,1 Dyer, Wayne. "Mary Manin Morrissey, Author of Building Your Field of Dreams" The Los Angeles Times, 13 Mar 1997
- ↑ 10,0 10,1 "AGNT Leadership Council". web.archive.org. Retrieved September 27, 2021 https://web.archive.org/web/20030225112804fw_/http://www.agnt.org/leaders~1.htm#Manin
- ↑ https://web.archive.org/web/20030225112804fw_/http://www.agnt.org/leaders~1.htm#Manin
- ↑ Titus, John and Bev (January 30, 2019). "Season for Nonviolence begins 5th season". Urbana Daily Citizen. Retrieved October 2, 2021 https://www.urbanacitizen.com/news/67441/season-for-nonviolence-begins-5th-season
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 "A Minister Explains How New Thought Changed Her Life", The Gettysburg Times, 16 Jun 1999, Page 8
- ↑ Mitchell, Mary E. (2014). The Practitioner Handbook for Spiritual Mind Healing. Red Wheel/Weiser/Conari. pp. Chapter 23. ISBN 978-0-917849-34-3 https://books.google.com/books?id=OOWaBgAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT75 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-917849-34-3
- ↑ New Perspective, The Sacramento Bee, 5 Jun 1999, Page H1
- ↑ Smith, Sandra Lindsey (2014). Life's Garden of Weekly Wisdom. Red Wheel/Weiser/Conari. ISBN 978-0-917849-36-7 https://books.google.com/books?id=p-WaBgAAQBAJ&dq=%22mary+morrissey%22&pg=PT56 as well as https://en.wikipedia.org/wiki/Red_Wheel/Weiser/Conari as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-917849-36-7
- ↑ "Religion: Minister Explains How 'New Thought' Changed Her Life." Citizens' Voice, 29 Mar 2000, Page 23
- ↑ Morrissey, Mary Manin (2002). No Less Than Greatness: The Seven Spiritual Principles That Make Real Love Possible. Random House Publishing Group. ISBN 978-0-553-89694-7 https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-553-89694-7
- ↑ Awakened Dreams, The Desert Sun, 23 Apr 1999, Page 15
- ↑ "ALTERNATIVE: Rev. Mary Manin Morrissey Talks About Spiritual Growth", Chicago Tribune, 28 Sep 2001, Page 133
- ↑ 21,0 21,1 No Less Than Greatness: The Seven Spiritual Principles That Make Real Love, By Mary Manin Morrissey, p. 277
- ↑ "Where Love Is Left and Lives Are Changed: Spokane Spiritual Center", The Spokesman-Review, 19 Dec 1998, Page 73
- ↑ Martin-Burk, Elizabeth. "Spiritual Life Center Counts Down to Planned Workshop" The Press-Tribune (Roseville, California) 08 Sep 2000, Page 6
- ↑ Hubbard, Barbara Marx (2010). Conscious Evolution: Awakening the Power of Our Social Potential. New World Library. ISBN 978-1-57731-281-9 https://books.google.com/books?id=UBNz9ljRmxkC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA238 as well as https://en.wikipedia.org/wiki/New_World_Library as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-57731-281-9
- ↑ "Transformational Leadership Council - Member public profile". www.transformationalleadershipcouncil.com. Retrieved October 2, 2021 https://www.transformationalleadershipcouncil.com/Sys/PublicProfile/41845695/4372632
- ↑ Patterson, Michelle (2014). Women Change the World: Noteworthy Women on Cultivating Your Potential and Achieving Success. BenBella Books. p. 101. ISBN 978-1-939529-17-6 https://books.google.com/books?id=xDdcAwAAQBAJ&dq=at+a+transformational&pg=PA101 as well as https://en.wikipedia.org/wiki/BenBella_Books as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-939529-17-6
- ↑ Kipp, Mastin (2017). Claim Your Power. Hay House. pp. Day 34. ISBN 978-1-4019-4955-6. https://books.google.com/books?id=Mi0zDwAAQBAJ&dq=%22mary+morrissey%22&pg=PT259 as well as https://en.wikipedia.org/wiki/Hay_House as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4019-4955-6
- ↑ White, Barbara. Golden, Howard (ed.). "Grow Your Dream". Body Mind Spirit. Golden Galleries. October 2012: 9
- ↑ 29,0 29,1 29,2 Morrissey, Mary (January 12, 2017). "What the Dalai Lama Taught Me About Relationships". SUCCESS. Retrieved October 5, 2021 https://www.success.com/what-the-dalai-lama-taught-me-about-relationships/
- ↑ Morrissey, Mary (October 26, 2016). "What My Conversation with Nelson Mandela Taught Me About Finding Purpose Amidst Suffering". HuffPost. Retrieved October 30, 2021 https://www.huffpost.com/entry/what-my-conversation-with_b_12443192
- ↑ Belmessieri, Debbie (2011). Tapping into God: Experiencing the Spiritual Spectrum. BalboaPress. p. 310. ISBN 978-1-4525-3525-8 https://books.google.com/books?id=r62B469M774C&dq=%22mary+morrissey%22&pg=PA311 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4525-3525-8
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Perkins-Reed, Marcia (April 3, 1996). Thriving in Transition: Effective Living in Times of Change. Simon and Schuster. p. 127. ISBN 978-0-684-81189-5 https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-684-81189-5
- ↑ 34,0 34,1 "Former Church Leaders Agree To Federal Settlement", Albany Democrat-Herald, 7 Apr 2005, Page 7
- ↑ "Beaverton Church Folds", The World (Coos Bay), 6 Aug 2004, Page 5
- ↑ Ardagh, Arjuna (2010). The Translucent Revolution: How People Just Like You Are Waking Up and Changing the World. New World Library. p. 366. ISBN 978-1-57731-808-8 https://en.wikipedia.org/wiki/New_World_Library as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-57731-808-8
- ↑ 089: Bouncing Back from Massive Setbacks with Mary Morrissey, retrieved October 2, 2021 https://www.youtube.com/watch?v=USMgFrejq6I
- ↑ 38,0 38,1 "Religion Book Review: Building Your Field of Dreams". Publishers Weekly. July 1996. Retrieved October 2, 2021 https://www.publishersweekly.com/978-0-553-10214-7
- ↑ 39,0 39,1 Morrissey, Mary Manin (1997). Building Your Field of Dreams. Random House Publishing Group. p. 288. ISBN 978-0-553-37814-6 https://books.google.com/books?id=u8HcVh2CZMMC&q=%22field+of+dreams%22+%22morrissey%22 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-553-37814-6
- ↑ 40,0 40,1 "New Thought by Mary Manin Morrissey: 9781585421428 | PenguinRandomHouse.com: Books". PenguinRandomhouse.com. Retrieved October 2, 2021 https://www.penguinrandomhouse.com/books/288681/new-thought-by-mary-manin-morrissey/
- ↑ See The Kansas City Star, 23 May 1998, Page 61, "Rev. Mary Omwake Speaking Using The Book 'Building Your Field of Dreams'"
- ↑ Mary Morrissey: Fulfilling Your Dreams, The Los Angeles Times, 6 Nov 1997, Page 24
- ↑ "An Adventure in Spirit", The Kansas City Star, 2 May 1998, Page 63
- ↑ "The Spirit of Joy," LA Weekly, 17 Apr 1997, Page 60, "the most powerful spiritual voices in the New Thought Movement."
- ↑ Douglas-Smith, Pam. "Living End: Cultivating Blessings". Peninsula Daily News Magazine: Living on the Peninsula. September 2016: 38.
- ↑ 46,0 46,1 Jones, Dennis Merritt (2008). The Art of Being: 101 Ways to Practice Purpose in Your Life. Penguin. ISBN 978-1-4406-3575-5 https://books.google.com/books?id=XOy9jODD3IYC&dq=Mary+manin+morrissey+1949&pg=PT226 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4406-3575-5
- ↑ M.S, Tess Keehn (November 19, 2015). Alchemical Inheritance: Embracing What Is, Manifesting What Becomes. Balboa Press. ISBN 978-1-5043-4347-3 https://books.google.com/books?id=Z2cTCwAAQBAJ&dq=%22Building+Your+Field+of+Dreams%22&pg=PT130 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-5043-4347-3
- ↑ PhD, Sage Bennet (2010). Wisdom Walk: Nine Practices for Creating Peace and Balance from the World's Spiritual Traditions. New World Library. pp. Chapter 8. ISBN 978-1-57731-822-4 https://books.google.com/books?id=dsVgpaNKRNUC&dq=%22Building+Your+Field+of+Dreams%22&pg=PT198 as well as https://en.wikipedia.org/wiki/New_World_Library as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-57731-822-4
- ↑ Lamothe, Denise (2002). The Taming of the Chew: A Holistic Guide to Stopping Compulsive Eating. Penguin. pp. Reading List Section. ISBN 978-1-4406-5101-4 https://books.google.com/books?id=I_43SDENrk4C&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT145 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4406-5101-4
- ↑ "10 libros que conseguirán que tu vida sea como tú siempre quisiste". elconfidencial.com (in Spanish). July 9, 2016. Retrieved October 2, 2021. https://www.elconfidencial.com/alma-corazon-vida/2016-07-09/libros-exito-en-la-vida_1230079/
- ↑ F, J. (May 24, 2019). "Diez libros que conseguirán que tu vida sea como soñaste". Levante-EMV (in Spanish). Retrieved October 2, 2021 https://www.levante-emv.com/cultura/2019/05/24/diez-libros-conseguiran-vida-sea-13978319.html
- ↑ In his book, Friendship with God, author Neale Donald Walsch states that Morrissey's teachings opened his eyes to toxic masculinity. Walsch, Neale Donald (2002). Friendship with God: An Uncommon Dialogue. Penguin. ISBN 978-1-101-65945-8 https://books.google.com/books?id=ok2DU4LEhhMC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT173 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-101-65945-8
- ↑ 53,0 53,1 "The Real Reason Some People Just Can't Find Love". YourTango. February 16, 2017. Retrieved October 2, 2021 https://www.yourtango.com/experts/mary-morrissey/3-steps-changing-your-relationship-destiny
- ↑ 54,0 54,1 54,2 Morrissey, Mary (October 24, 2014). "What Would You Love?". HuffPost. Retrieved October 4, 2021 https://www.huffpost.com/entry/what-would-you-love_b_6028942
- ↑ 55,0 55,1 55,2 "Nonfiction Book Review: NO LESS THAN GREATNESS". Publishers Weekly. August 7, 2001. Retrieved October 2, 2021 https://www.publishersweekly.com/978-0-553-10653-4
- ↑ Carter, Andrew. "Aces of Trades: Walston helping people through life coaching". The Marion Star. Retrieved October 2, 2021 https://www.marionstar.com/story/news/2020/02/18/aces-trades-amy-walston-helps-people-through-life-coaching/4784458002/
- ↑ "No Less Than Greatness By Mary Morrissey", Times Colonist (Victoria, British Columbia, Canada), 11 Jan 2003, Page 44
- ↑ Morrissey, Mary Manin (August 27, 2002). No Less Than Greatness: The Seven Spiritual Principles That Make Real Love Possible. Random House Publishing Group. p. 279. ISBN 978-0-553-89694-7 https://books.google.com/books?id=jJ80FmO_8BwC&dq=%22ordained+minister%22+%22morrissey%22&pg=PA277 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-553-89694-7
- ↑ Malinowski, Bronislaw; Morrissey, Mary Manin (August 27, 2002). No Less Than Greatness. Bantam Books. ISBN 978-5-551-12057-5https://books.google.com/books?id=V6MtAQAACAAJ as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-5-551-12057-5
- ↑ Coates, Christie; LaCrosse, Robert (November 10, 2003). Learning From Divorce: How to Take Responsibility, Stop the Blame, and Move On. John Wiley & Sons. p. 248. ISBN 978-0-7879-7193-9 https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7879-7193-9
- ↑ Walsch, Neale Donald (January 4, 2005). Tomorrow's God: Our Greatest Spiritual Challenge. Simon and Schuster. p. 230. ISBN 978-0-7434-6304-1 https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7434-6304-1
- ↑ Krause, Wanda (2013). Spiritual Activism: Keys for Personal and Political Success. Red Wheel/Weiser/Conari. ISBN 978-1-61852-068-5 https://books.google.com/books?id=8c8BAgAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT128 as well as https://en.wikipedia.org/wiki/Red_Wheel/Weiser/Conari as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-61852-068-5
- ↑ 63,0 63,1 Joan Rosenberg mentions Morrissey being her "premier" teacher. See: Joan Rosenberg mentions Morrissey being her "premier" teacher. See: Rosenberg, Joan (2019). 90 Seconds to a Life You Love: How to Turn Difficult Feelings into Rock-Solid Confidence. Hodder & Stoughton. ISBN 978-1-4736-8702-8 https://books.google.com/books?id=UR5lDwAAQBAJ&dq=%22mary+morrissey%22&pg=PT274 as well as https://en.wikipedia.org/wiki/Hodder_%26_Stoughton as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4736-8702-8
- ↑ Mercer, Jean (July 30, 2014). Alternative Psychotherapies: Evaluating Unconventional Mental Health Treatments. Rowman & Littlefield. pp. 17, 210. ISBN 978-1-4422-3492-5 https://books.google.com/books?id=Odo-BAAAQBAJ&dq=morrissey&pg=PA17 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4422-3492-5
- ↑ Young, Caroline; Koopsen, Cyndie (August 15, 2010). Spirituality, Health, and Healing: An Integrative Approach. Jones & Bartlett Publishers. pp. 25, 33. ISBN 978-0-7637-7942-9 https://books.google.com/books?id=zd1egJXMCzEC&dq=Morrissey&pg=PA33 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7637-7942-9
- ↑ Singleton, Mark; Goldberg, Ellen, eds. (2013). Gurus of Modern Yoga. New York: Oxford University Press. pp. 67, 77 https://oxford.universitypressscholarship.com/view/10.1093/acprof:oso/9780199938704.001.0001/acprof-9780199938704
- ↑ PhD, Sage Bennet (October 6, 2010). Wisdom Walk: Nine Practices for Creating Peace and Balance from the World's Spiritual Traditions. New World Library. ISBN 978-1-57731-822-4 https://books.google.com/books?id=dsVgpaNKRNUC&dq=%22New+Thought%22+%22Morrissey%22&pg=PT198 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-57731-822-4
- ↑ New Age: The Journal for Holistic Living, Volume 18, 2001
- ↑ Trudel, John D.; Ungson, Gerardo R. (September 28, 1998). Engines Of Prosperity: Templates For The Information Age. World Scientific. pp. 387, note 6. ISBN 978-1-78326-242-7 https://books.google.com/books?id=Ev-3CgAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA387 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-78326-242-7
- ↑ 70,0 70,1 70,2 Allenbaugh, Kay (May 11, 2000). Chocolate Para El Alma de la Mujer: 77 Relatos Para Nutrir Su Espiritu Y Reconfortar Su Corazon (in Spanish). Simon and Schuster. ISBN 978-0-684-87083-0 https://books.google.com/books?id=wrHRa39DskwC&q=%22mary+manin+Morrissey%22 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-684-87083-0
- ↑ Morrissey, Mary. "Mary Morrissey, Author at SUCCESS". SUCCESS. Retrieved October 5, 2021 https://www.success.com/author/mary-morrissey/
- ↑ "Mary Morrissey", The Miami Herald, 19 Jan 2007, Page 171
- ↑ Murray, Josey (July 20, 2021). "This Beyoncé Quote Is Exactly What You Need To Move On". Women's Health. Retrieved October 2, 2021 https://www.womenshealthmag.com/relationships/a36982030/moving-on-quotes/
- ↑ Chang, Larry (2006). Wisdom for the Soul: Five Millennia of Prescriptions for Spiritual Healing. Gnosophia Publishers. p. 256. ISBN 978-0-9773391-0-5 https://books.google.com/books?id=-T3QhPjIxhIC&dq=Mary+manin+morrissey+1949&pg=PA255 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-9773391-0-5
- ↑ Robinson, Lynn A. (January 1, 2009). Compass of the Soul: 52 Ways Intuition Can Guide You to the Life of Your Dreams. Andrews McMeel Publishing/Simon & Schuster. ISBN 978-0-7407-8678-5https://books.google.com/books?id=3TSbQVs3VFMC&q=%22mary+manin+Morrissey%22 as well as https://en.wikipedia.org/wiki/Andrews_McMeel_Publishing as well as https://en.wikipedia.org/wiki/Simon_%26_Schuster as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7407-8678-5
- ↑ Friesen, Tracy (2014). Ride the Waves - Volume II. Hay House. p. 284. ISBN 978-1-4525-2249-4 https://books.google.com/books?id=HRreBQAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA284 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4525-2249-4
- ↑ Norville, Deborah (2009). The Power of Respect: Benefit from the Most Forgotten Element of Success. Thomas Nelson (publisher). p. 59. ISBN 978-1-4185-8629-4 https://books.google.com/books?id=Skt9oYkcRrsC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA59 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4185-8629-4
- ↑ Fishel, Ruth (2010). Change Almost Anything in 21 Days: Recharge Your Life with the Power of Over 500 Affirmations. Simon and Schuster. ISBN 978-0-7573-9989-3 https://books.google.com/books?id=hrKXDwAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT151 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7573-9989-3
- ↑ MA, Ron Price (2020). Play Nice in Your Sandbox at Church. Morgan James Publishing. ISBN 978-1-64279-986-6 https://books.google.com/books?id=lgf1DwAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT56 as well as https://en.wikipedia.org/wiki/Morgan_James_Publishing as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-64279-986-6
- ↑ Gugliotti, Nick (2006). I Had Other Plans, Lord: How God Turns Pain Into Power. David C. Cook. p. 33. ISBN 978-0-7814-4304-3 https://books.google.com/books?id=cm9NpQ-W8H8C&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA33 as well as https://en.wikipedia.org/wiki/David_C._Cook as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7814-4304-3
- ↑ Sweet, Leonard (2012). I Am a Follower: The Way, Truth, and Life of Following Jesus. Thomas Nelson. ISBN 978-0-8499-4916-6 https://books.google.com/books?id=sysyntmd6swC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA283 as well as https://en.wikipedia.org/wiki/Thomas_Nelson_(publisher) as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-8499-4916-6
- ↑ Allenbaugh, Kay (2012). Chocolate for a Woman's Soul: 77 Stories to Feed Your Spirit and Warm Your Heart. Simon and Schuster. p. 172. ISBN 978-1-4767-1452-3 https://books.google.com/books?id=UTReJ60rnq0C&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA172 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4767-1452-3
- ↑ Beck, Meryl Hershey (2012). Stop Eating Your Heart Out: The 21-Day Program to Free Yourself from Emotional Eating. Red Wheel/Weiser/Conari. p. 171. ISBN 978-1-57324-545-6 https://books.google.com/books?id=OKZ8AwAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA171 as well as https://en.wikipedia.org/wiki/Red_Wheel/Weiser/Conari as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-57324-545-6
- ↑ Allenbaugh, Kay (2007). Chocolate for a Teen's Spirit: Inspiring Stories for Young Women About Hope, Strength, and Wisdom. Simon and Schuster. p. 56. ISBN 978-0-7432-3385-9 https://books.google.com/books?id=PZqyb5gs2tAC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA56 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-7432-3385-9
- ↑ Toms, Michael; Toms, Justine (March 23, 1999). True Work: Doing What You Love and Loving What You Do. Harmony/Penguin Random House. ISBN 978-0-609-60566-0 https://books.google.com/books?id=asIIg0gA6tUC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT16 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-609-60566-0
- ↑ Robinson, Lynn A. (December 3, 2012). Divine Intuition: Your Inner Guide to Purpose, Peace, and Prosperity. John Wiley & Sons. ISBN 978-1-118-23852-3 https://books.google.com/books?id=JpHeCAze2UgC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT144 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-118-23852-3
- ↑ Klein, Allen (October 9, 2012). The Art of Living Joyfully: How to be Happier Every Day of the Year. Simon and Schuster. ISBN 978-1-936740-28-4 https://books.google.com/books?id=cWLI_HNfeGQC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT127 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-936740-28-4
- ↑ Klein, Allen (2015). You Can't Ruin My Day. Cleis Press. p. 37. ISBN 978-1-63228-022-0 https://books.google.com/books?id=3oSyCQAAQBAJ&q=%22mary+manin+Morrissey%22 as well as https://en.wikipedia.org/wiki/Cleis_Press as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-63228-022-0
- ↑ Canfield, Jack; Hansen, Mark Victor (2012). Chicken Soup for the Soul Children with Special Needs: Stories of Love and Understanding for Those Who Care for Children with Disabilities. Simon and Schuster. ISBN 978-1-4532-7582-5 https://books.google.com/books?id=sRIrGvzBtDIC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT70 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4532-7582-5
- ↑ Canfield, Jack; Hansen, Mark Victor; Newmark, Amy (2013). Chicken Soup for the Soul: Miraculous Messages from Heaven: 101 Stories of Eternal Love, Powerful Connections, and Divine Signs from Beyond. Simon and Schuster. p. 157. ISBN 978-1-61159-228-3 https://books.google.com/books?id=hJlVcj8_cv4C&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA157 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-61159-228-3
- ↑ Waller, Keith. "News Briefs". Natural Awakenings. March 2012 (Grand Strand Edition): 5–6. Mary Morrissey [...] one of the elite teachers in the human potential movement
- ↑ She is among the authors thanked by the Hendricks for having "been with uson our incredible journey": She is among the authors thanked by the Hendricks for having "been with uson our incredible journey": Hendricks, Gay; Hendricks, Kathlyn (2009). The Conscious Heart: Seven Soul-Choices That Create Your Relationship Destiny. Random House Publishing Group. pp. xi. ISBN 978-0-307-57308-7 https://books.google.com/books?id=CnNCDABzWn0C&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PR11 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-307-57308-7
- ↑ Morrissey is among a few figures thanked by Dennis Merritt Jones for having "inspired" and "encouraged" him to write the book: Morrissey is among a few figures thanked by Dennis Merritt Jones for having "inspired" and "encouraged" him to write the book: Jones, Dennis Merritt (April 17, 2008). The Art of Being: 101 Ways to Practice Purpose in Your Life. Penguin. ISBN 978-1-4406-3575-5 https://books.google.com/books?id=XOy9jODD3IYC&dq=Mary+manin+morrissey+1949&pg=PT226 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4406-3575-5
- ↑ Morrissey is mentioned by author Susyn Reeve among the sources to have given her "the encouragement and the tools" that eventually led to the writing of 'The Inspired Life'. See: Morrissey is mentioned by author Susyn Reeve among the sources to have given her "the encouragement and the tools" that eventually led to the writing of 'The Inspired Life'. See: Reeve, Susyn (October 11, 2011). The Inspired Life: Unleashing Your Mind's Capacity for Joy. Simon and Schuster. ISBN 978-1-936740-07-9 https://books.google.com/books?id=evG41-AGLqYC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT25 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-936740-07-9
- ↑ Author Justine Toms mentions Morrissey's teaching twice in her book 'Small Pleasures', having taught her principles that assisted in her work in 'New Dimensions' and subsequently led to the writing of the book. See: Author Justine Toms mentions Morrissey's teaching twice in her book 'Small Pleasures', having taught her principles that assisted in her work in 'New Dimensions' and subsequently led to the writing of the book. See:oms, Justine (August 28, 2008). Small Pleasures: Finding Grace in a Chaotic World. Hampton Roads Publishing. ISBN 978-1-61283-026-1 https://books.google.com/books?id=ACx3Rb1xLFgC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT78 as well as https://en.wikipedia.org/wiki/Hampton_Roads_Publishing as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-61283-026-1
- ↑ Author Todd Michael mentioned Morrissey's help in bringing the book 'The Twelve Conditions of a Miracle' to the "attention of thousands". See: Author Todd Michael mentioned Morrissey's help in bringing the book 'The Twelve Conditions of a Miracle' to the "attention of thousands". See: Michael, Todd (2008). The Twelve Conditions of a Miracle: The Miracle Worker's Handbook. Penguin. ISBN 978-1-4406-3851-0 https://books.google.com/books?id=RZs-6JdBGGMC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT138 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4406-3851-0
- ↑ Bloch, Douglas (2009). Healing from Depression. Nicolas-Hays. pp. Morrissey's teachings are mentioned eight times in the book. ISBN 978-0-89254-596-4 https://books.google.com/books?id=DBjqCu3HikYC&dq=%22mary+morrissey%22&pg=PT100 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-89254-596-4
- ↑ Author Judith Orloff thanks Morrissey, among others, in the Acknowledgements section in her book 'Positive Energy'. See: Author Judith Orloff thanks Morrissey, among others, in the Acknowledgements section in her book 'Positive Energy'. See: Orloff, Judith (2004). Positive Energy: 10 Extraordinary Prescriptions for Transforming Fatigue, Stress, and Fear into Vibrance, Strength, and Love. Random House. pp. VIII. ISBN 978-1-4000-5452-7 https://books.google.com/books?id=vrG5-314vY0C&dq=%22mary+morrissey%22&pg=PR8 as well as https://en.wikipedia.org/wiki/Random_House as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4000-5452-7
- ↑ Rosenberg, Joan I.; Ph.D. "How to Live a Life by Design". Live Happy Magazine. Retrieved October 5, 2021 https://www.livehappy.com/self/how-live-life-design
- ↑ Steven B. Heird writes of Morrissey being one of four "mentors" that helped him in his spiritual journey, offering a "special thank you." See: Steven B. Steven B. Heird writes of Morrissey being one of four "mentors" that helped him in his spiritual journey, offering a "special thank you." See: Steven B. Heird, Steven B. (2015). To Hell and Back: A Surgeon's Story of Addiction: 12 Prescriptions for Awareness. Morgan James Publishing. pp. xiii. ISBN 978-1-63047-234-4 https://books.google.com/books?id=2rTFAwAAQBAJ&q=%22mary+morrissey%22 as well as https://en.wikipedia.org/wiki/Morgan_James_Publishing as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-63047-234-4
- ↑ Orloff, Judith (June 14, 2016). Vindecarea intuitivă. Ghid practic. Sănătate fizică, emoțională și sexuală în 5 pași (in Romanian). Elefant Online. ISBN 978-606-8309-53-8 https://books.google.com/books?id=-EKTDwAAQBAJ&dq=morrissey&pg=PT8 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-606-8309-53-8
- ↑ Cohen, Alan (1999). Handle With Prayer. Hay House, Inc. p. 115. ISBN 978-1-4019-2991-6 https://books.google.com/books?id=gw41nzVJyOwC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA115 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4019-2991-6
- ↑ LEVINE, MARGIE (2006). SUPERAR EL CANCER: Un programa para afrontar un diagnóstico de cáncer (in Spanish). Editorial AMAT. p. 156. ISBN 978-84-9735-253-6 https://books.google.com/books?id=Xiv0HRaMS2QC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA156 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-84-9735-253-6
- ↑ Lichtenstein, Demian; Aziz, Shajen Joy (October 2, 2012). The gift: ontdek waarom je hier bent (in Dutch). Unieboek | Het Spectrum. ISBN 978-90-00-31870-4 https://books.google.com/books?id=1TFHqmZj1IIC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT194 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-90-00-31870-4
- ↑ "Когда я начал наблюдать за собой". ru.psychologyinstructor.com (in Russian). September 28, 2018. Retrieved October 6, 2021 https://ru.psychologyinstructor.com/kogda-ya-nachal-nablyudat-za-soboy/ Արխիվացված 2021-10-07 Wayback Machine
- ↑ Svoboda, Martin. "Мэри Манин Моррисси цитаты | Цитаты известных личностей". Ru.citaty.net (in Russian). Retrieved October 6, 2021 http://ru.citaty.net/avtory/meri-manin-morrissi/
- ↑ Macdonald, Richard. The 7 Bad habits (in Indonesian). PT Mizan Publika. p. 45. ISBN 978-979-1140-90-4 https://books.google.com/books?id=q0gia-dRzvoC&dq=Mary+manin+morrissey+1949&pg=PA45 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-979-1140-90-4
- ↑ PhD), 瓊恩·羅森伯格博士(Joan I. Rosenberg, (June 11, 2021). 黃金90秒情緒更新:頂尖心理學家教你面對情緒浪潮,化不愉快為真正的自由與力量 (in Chinese (Taiwan)). 三采文化股份有限公司. ISBN 978-957-658-593-7 https://books.google.com/books?id=HyE3EAAAQBAJ&dq=%22mary+morrissey%22&pg=PT72 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-957-658-593-7
- ↑ "26 Quotes of Faith". World Psychology (in Chinese) https://zh.psy.co/26-2.html Արխիվացված 2023-03-09 Wayback Machine
- ↑ Quarles, Crystal. "A Spiritual Coach Making a Difference In The World Through Radio." Pensacola News Journal, 24 Feb 2008, Page 41
- ↑ "Mary Manin Morrissey". Unity Online Radio. Retrieved October 2, 2021 https://www.unityonlineradio.org/spirituality-today/mary-manin-morrissey
- ↑ The Honolulu Advertiser, 18 Aug 2000, Page 51
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Corvallis Gazette-Times, 5 Dec 1999, Page 94
- ↑ "Mary Manin Morrissey | Penguin Random House". PenguinRandomhouse.com. Retrieved October 2, 2021 https://www.penguinrandomhouse.com/authors/21339/mary-manin-morrissey
- ↑ The News Journal (Wilmington, Delaware), 6 Aug 2000, Page 136
- ↑ "Living in Balance - Season 1 - Episode113: No Less Than Greatness (Mary Manin Morrissey)". www.thetvdb.com. Retrieved October 2, 2021 https://www.thetvdb.com/series/living-in-balance/episodes/7702128
- ↑ Simon, Stephen; Hendricks, Gay (2005). Spiritual Cinema: A Guide to Movies that Inspire, Heal and Empower Your Life. Hay House, Inc. ISBN 978-1-4019-3286-2 https://books.google.com/books?id=5xtnDwAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PT64 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4019-3286-2
- ↑ "The Moses Code :: Featured". March 6, 2008. Archived from the original on March 6, 2008. Retrieved October 2, 2021 https://web.archive.org/web/20080306015317/http://www.themosescode.com/index.php?p=Featured
- ↑ The Moses Code - Beyond The Secret - (Full Version), retrieved October 2, 2021 https://www.youtube.com/watch?v=suMSGutjhcM
- ↑ Hunter, Jeanette (2014). Seasons of Joy: My Spiritual Journey to Self Discovery. Hay House. ISBN 978-1-4525-1681-3 https://books.google.com/books?id=7B1ZBQAAQBAJ&dq=themosescode+morrissey&pg=PT89 as well as https://en.wikipedia.org/wiki/Hay_House as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-4525-1681-3
- ↑ "Living Luminaries Movie Official Page". Living Luminaries Movie Official Page. Retrieved October 2, 2021 https://livingluminaries.com/
- ↑ Living Luminaries: On the Serious Business of Happiness (2007) - IMDb, retrieved October 2, 2021 https://www.imdb.com/title/tt0447431/fullcredits
- ↑ Redacción (March 4, 2019). "50 PELÍCULAS Y DOCUMENTALES PARA ABRIR LA CONCIENCIA". EcoPortal.net (in Spanish). Retrieved October 2, 2021 https://www.ecoportal.net/paises/internacionales/50-peliculas-para-abrir-la-conciencia/
- ↑ Beyond the Secret (2009) - IMDb, retrieved October 27, 2021 https://www.imdb.com/title/tt12988024/fullcredits
- ↑ "Mary Manin Morrissey - Discover The Gift". Retrieved October 2, 2021 https://discoverthegift.com/our-speakers/mary-manin-morrissey/
- ↑ Discover the Gift (2010) - IMDb, retrieved October 2, 2021 https://www.imdb.com/title/tt1445206/fullcredits
- ↑ Demaine, Lisa (August 6, 2015), The Inner Weigh (Documentary), Powerful Entertainment, The Inner Weigh, retrieved October 27, 2021 https://www.imdb.com/title/tt1701971/
- ↑ "Sacred Journey of the Heart - Movie". The Sopris Sun. Retrieved October 2, 2021 https://www.soprissun.com/event/sacred-journey-of-the-heart-movie/
- ↑ Sacred Journey of the Heart, retrieved October 2, 2021 https://www.gaia.com/video/sacred-journey-heart
- ↑ "Winners - International Film Festival Environment, Health, and Culture". internationalfilmfestivals.org. Retrieved October 2, 2021 http://internationalfilmfestivals.org/EHC/2014/winners_2014.htm Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- ↑ The Hidden Code For Transforming Dreams Into Reality | Mary Morrissey | TEDxWilmingtonWomen, retrieved October 2, 2021 https://www.youtube.com/watch?v=UPoTsudFF4Y
- ↑ John Haller noted that Morrissey was considered a "celebrity healer" whose advice is sometimes to "replace conventional medicine." See: John Haller noted that Morrissey was considered a "celebrity healer" whose advice is sometimes to "replace conventional medicine." See: Haller Jr, John S. (2014). Shadow Medicine: The Placebo in Conventional and Alternative Therapies. Columbia University Press. pp. xviii. ISBN 978-0-231-53770-4 https://books.google.com/books?id=_nfeAwAAQBAJ&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PR18 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-231-53770-4
- ↑ "You Can Change Your Life." The Sacramento Bee, 27 Jan 2002, Page 293
- ↑ Martin, Katherine (2010). Women of Spirit: Stories of Courage from the Women Who Lived Them. New World Library. ISBN 978-1-57731-823-1https://books.google.com/books?id=k1KYB29a7kUC&dq=%22mary+manin+Morrissey%22&pg=PA17 as well as https://en.wikipedia.org/wiki/New_World_Library as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-57731-823-1
- ↑ Fearless Women: Visions of a New World. Greenleaf Book Group Llc. March 24, 2012. ISBN 978-0-9851143-0-5 https://books.google.com/books?id=9F1wMAEACAAJ&q=%22mary+morrissey%22 as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-9851143-0-5
- ↑ Whitman, Christy (2018). Quantum Success: 7 Essential Laws for a Thriving, Joyful, and Prosperous Relationship with Work and Money. Simon and Schuster. ISBN 978-1-5011-7902-0 https://books.google.com/books?id=WcRWDwAAQBAJ&q=%22mary+morrissey%22 Արխիվացված 2023-04-01 Wayback Machine as well as https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-5011-7902-0