Մերի Հովհաննիսյան
Արտաքին տեսք
Մերի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1986 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (2004) |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Մերի Հովհաննիսյան (1986, Երևան, Հայկական ԽՍՀ), բալետի հայ մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Հովհաննիսյանը ծնվել է 1986 թվականին Երևանում: 1995-2004 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003 թվականին՝ ուսումնարանը չավարտած, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետում[2]։
2005 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար[2]:
Հյուրախաղերով շրջագայել է Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլն[2]:
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Բալետ | Դեր |
---|---|---|
Արամ Խաչատրյան | Գայանե | Նունե |
Լյուդվիգ Մինկուս | Դոն Կիխոտ | Կիտրի |
Ադոլֆ Ադան | Ժիզել | Ժիզել |
Ժորժ Բիզե | Կարմեն Սյուիտ | Կարմեն |
Պյոտր Չայկովսկի | Շչելկունչիկ | Մաշա, Պա-դե-դե |
Աստոր Պիացոլա | Տանգո | |
Արամ Խաչատրյան | Սպարտակ | Էգինա |
Պյոտր Չայկովսկի | Կարապի լիճ | Պա-դե-դե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մարիաննա Գալստյան (20 նոյեմբերի 2023 թվական). «Ռուս դասականի վրացական բեմադրությունը հայ արտիստների կատարմամբ. «Կարապի լիճը» Երևանում է». arm.sputniknews.ru.
- ↑ 2,0 2,1 2,2 «Մերի Հովհաննիսյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2018-02-21-ին. Վերցված է 2018-01-05-ին.