Մերի Հովհաննիսյան
Արտաքին տեսք
| Մերի Հովհաննիսյան | |
|---|---|
| Ծնվել է | 1986 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
| Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (2004) |
| Մասնագիտություն | բալետի պարող |
| Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Մերի Հովհաննիսյան (1986, Երևան, Հայկական ԽՍՀ), բալետի հայ մենապարող, Հայաստանի վաստակավոր արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Հովհաննիսյանը ծնվել է 1986 թվականին Երևանում: 1995-2004 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003 թվականին՝ ուսումնարանը չավարտած, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետում[2]։
2005 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար[2]:
Հյուրախաղերով շրջագայել է Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլն[2]:
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Բալետ | Դեր |
|---|---|---|
| Արամ Խաչատրյան | Գայանե | Նունե |
| Լյուդվիգ Մինկուս | Դոն Կիխոտ | Կիտրի |
| Ադոլֆ Ադան | Ժիզել | Ժիզել |
| Ժորժ Բիզե | Կարմեն Սյուիտ | Կարմեն |
| Պյոտր Չայկովսկի | Շչելկունչիկ | Մաշա, Պա-դե-դե |
| Աստոր Պիացոլա | Տանգո | |
| Արամ Խաչատրյան | Սպարտակ | Էգինա |
| Պյոտր Չայկովսկի | Կարապի լիճ | Պա-դե-դե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անուշ Մկրտչյան (Հունվար 26, 2024 թվական). «Չայկովսկու «Կարապի լիճը»՝ կրկին հայաստանյան բեմում». azatutyun.am.
- 1 2 3 «Մերի Հովհաննիսյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.