Jump to content

Մեծ հույսեր (հեռուստասերիալ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ հույսեր
Ժանրհեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքՄեծ հույսեր
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԲրայան Քըրք
Գլխավոր
դերերում
Ռեյ Ուինսթոն
ՍցենարիստSarah Phelps?
ՕպերատորՖլորիան Հոֆմայստեր
ԵրաժշտությունՄարտին Ֆիփս
Պատմվածքի վայրԱնգլիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ3
Էկրաններին էդեկտեմբերի 27, 2011[2]-ից դեկտեմբերի 29, 2011[3]
ՀեռուստաալիքBBC One
Պատկերի ձևաչափ16:9

«Մեծ հույսեր» (անգլ.՝ «Great Expectations»), դրամատիկ հեռուստասերիալ, որը նկարահանվել է Չարլզ Դիքենսի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին BBC One հեռուստաալիքով։ Առաջին սերիան դիտել է 6,6 միլիոն հանդիսատես[4]։

Պատանի Փիփը ճահճուտներում հանդիպում է փախստական դատապարտյալ Աբել Մեգվիչին, որը նրան հանձնարարում է գողանալ խարտոց, որպեսզի կտրեն ձեռնաշղթաները։ Փիփը վերադառնում է՝ բերելով մի կտոր թխվածք, որի մեջ թաքցված է խարտոցը։ Ավելի ուշ դատապարտյալին կրկին ձերբակալում են խորհրդավոր փախստականի դեմ պայքարի ժամանակ։

Փիփը ապրում է իր քրոջ և դարբին Ջո Գարջերիի հետ, որը սովորում է Փիփի քեռու մոտ։ Մենակյաց կյանք վարող միսս Հևիշեմը ցանկանում է տղային որպես ընկեր օգտագործել իր խորթ դստեր՝ Էստելայի խաղերի համար, և Փիփի քույրը համաձայնում է։ Միսս Հևիշեմի տանը գտնվելու ժամանակ Փիփը համոզվում է, որ նա կդառնա իր բարերարը, սակայն հիասթափվում է, երբ իմանում է, որ նա վճարել է Ջոյին՝ իր արհեստագործական ուսումնառության համար և հայտնել, որ նա երբեք չի վերադառնա տեսնելու նրանց։ Երբ Փիը Ջոյի հետ գտնվում է տանը, Փիփի քրոջ վրա հարձակվում է Օրլիկը։ Թողնելով նրան մահճակալին կապված՝ Փիփը սկսում է իր յոթ տարվա ուսուցումը։

Յոթ տարի անց Փիփին, որը մի անգամ տեսել է Էստելային, այցելում է Ջեգերսի փաստաբանը և հաղորդում է, որ անանուն բարեգործ է գտնվել, որը կվճարի նրա Լոնդոն տեղափոխության և այնտեղ Փիփի՝ ջենթլմենի կյանք սկսելու համար, բայց պայմանով, որ նա հայտնի կլինի միայն որպես Փիփ, այլ ոչ թե միստր Փիփ և չի իմանա դրամական միջոցների աղբյուրի մասին։ Ենթադրելով, որ բարերարը միսս Հևիշեմն է, Փիփը այցելում է նրան և խոստանում թույլ չտալ պայմանների խախտում։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Դերերում   Կերպար 
Դուգլաս Բութ Փիփ
Օսկար Քենեդի պատանի Փիփ
Ջեք Ռոթ Օրլիկ
Ռեյ Ուինսթոն Աբել Մեգվիչ
Դևիդ Սուշե Ջեգերս
Փոլ Ռիս Կոմպեսոն
Շոն Դուլի Ջո Գարջերի
Ջիլիան Անդերսոն միսս Հևիշեմ
Վանեսա Կիրբի Էստելլա
Մարկ Էդի քեռի Փամբլչուկ
Հարրի Լլոյդ Հերբերտ Փոքեթ
Մերի Ռոսկոու Հաննա, տնային կառավարիչ
Փոլ Ռիտեր Ուեմմիկ
Թոմ Բյորք Բենթլի Դրամլ
Սյուզան Լինչ Մոլլի
Քլեր Ռաշբրուք միսիս Ջո
Փերդիտա Ուեքս Կլարա
Ֆրենսիս Բարբեր միսիս Բրենդլի

Ֆիլմի նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսին կատարված BBC-ի եռօրյա նկարահանումների ժամանակ օգտագործվել է Հոլդենբի հաուսը Նորթհեմփթոնի մոտակայքում՝ հորինված կալվածքի արտաքին պլանները նկարահանելու համար։ Շենքը մեկ այլ կառույցի վերածելու համար նկարահանող խումբը նախապես ծախսել է 4 օր և ևս 2 օր նրա վրա, որ վերադարձնի 21-րդ դարի նախկին տեսքը։ Անձնակազմն օգտագործել է 80 տոննա ցեխ, ջրիմուռներ և լիանաներ՝ կառույցի ֆիլմի Սատիս հաուսի քանդված տեսք տալու համար։

Առանձնատան ներքին պլանները նկարահանվել են Լենգլիբյուրի առանձնատանը, որը նախկին ամառանոց է Ուոտֆորդ կալվածքի մոտ (Հարթֆորդշիր)։ Առանձին տեսարաններ նկարահանվել են Հոլդենբի հաուսում։

Գարջերիի դարբնոցը կառուցվել է Էսսեքս կոմսության արևելքում գտնվող Թոլեսբյուրի գյուղի ճահճային տեղանքում, իսկ սերիալի բաց տեսարաններում երևում է Սուրբ Թոմաս Բեկեթ Քենթերբերիի գյուղական եկեղեցին, որը գտնվում է Կենտ կոմսության լքված գյուղում։

Ձիերով տեսարանը, որոնց պատուհանից դիտում է Էստելլան, նկարահանվել է Օստերլի պարկում։

Գրինվիչի հոսպիտալի տարածքը օգտագործվել է Ջագերի գրասենյակի նկարահանումների համար՝ Կոմպեսոնի և Օրլիկի ծանոթության ժամանակ։

Դերասանների ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական լրատվամիջոցները (The Independent, The Guardian, The Daily Telegraph) որոշ մտահոգություններ են հայտնել միսս Հևիշեմի դերի համար Ջիլիան Անդերսոնի ընտրության վերաբերյալ[5][6][7]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների ամբողջական ցանկը՝ IMDB կայքում[8]

Մրցանակ Անվանակարգ Անուն Արդյունք
BAFTA TV Award 2012 Best Photography and Lighting: Fiction Ֆլորիան Հոֆմեյստեր Հաղթանակ
BAFTA մրցանակ բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար Դևիդ Ռոջեր Հաղթանակ
Լավագույն ձեռքբերում հատուկ վիզուալ էֆեկտների ոլորտում Հենրի Մաջեթ, Լյուսի Էյնսվորթ-Թեյլոր, Անժելա Բարսոն Հաղթանակ
«Էմմի» պրայմ-թայմ մրցանակ 2012 Outstanding Art Direction for a Miniseries or a Movie Ջո Բրաստեյնոնշտեյն, Դեյվիդ Ռոջեր, Փոլ Ժիրարդանի Հաղթանակ
Outstanding Cinematography for a Miniseries or Movie Ֆլորիան Հոֆմեյստեր Հաղթանակ
Outstanding Costumes for a Miniseries, Movie or a Special Էննի Սիմոնս, Իվոն Դակետ Հաղթանակ
Outstanding Main Title Design Թոմ Բրոմվիչ, Ռոդի Քայա, Նիք Բենս Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://live.dbpedia.org/resource/Great_Expectations_(2011_miniseries)
  3. 3,0 3,1 http://dbpedia.org/resource/Great_Expectations_(2011_miniseries)
  4. Plunkett, John. «BBC1's Great Expectations pips rivals to top spot | TV ratings - 27 December». The Guardian. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. Sutcliffe, Tom. «Last Night's viewing: Great Expectations, BBC1, Fast Freddie, the Widow and Me, ITV1». The Independent. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. Wollaston, Sam. «TV review: Great Expectations; Fast Freddie, The Widow and Me». The Guardian. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Great Expectations, BBC One, review». The Telegraph. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Awards for Great Expectations» (անգլերեն). imdb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]