Jump to content

Մելանխոլիա (նկար, Կրանախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանխոլիա (նկար, Կրանախ)
Melancholie
տեսակնկար
նկարիչԼուկաս Կրանախ Ավագ
տարի1532
բարձրություն51
լայնություն97
ժանրայլաբանություն
նյութտախտակ
գտնվում էԱևվեստի պետական թանգարան
հավաքածուԴանիայի ազգային պատկերասրահ
քաղաքԿոպենհագեն
հիմնական թեմամելանխոլիա[1]
https://collection.smk.dk/#/en/detail/KMSsp722 կայք
Ծանոթագրություններ
 Melancholia by Lucas Cranach (I) Վիքիպահեստում

«Մելանխոլիա» (գերմ.՝ Melancholie), գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագի նկարը։ Նկարել է 1532 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի շատ նկարների նման «Մելանխոլիան» ևս նկարվել է տախտակի վրա յուղաներկով։ Թեև Հյուսիսային Եվրոպայում սովորաբար օգտագործում էին կաղնու փայտը, Կրանախի արվեստանոցում հաճախ նկարում էին հաճարենու վրա։ Փայտի վրա արվել է կավճից և սոսնձից պատրաստված նախնական աստառ, որի վրա կատարվել է նկարի ուրվագիծը։ Կրանախը հաճախ նկարի տարբեր հատվածները նկարում էր մոխրագույնի տարբեր երանգներով, ապա դրանց վրա տարածում քիչ թե շատ թափանցիկ ներկերի մի քանի շերտ։

«Մելանխոլիա» նկարին բնորոշ է Կրանախի տարբերվող ոճը, որը հնարավոր է եղել պահպանել` չնայած այն հանգամանքին, որ նկարչի հսկողության տակ կարող էին աշխատել բազմաթիվ օգնականներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր նկարի իրականացման որևէ փուլի համար։

Նկարում պատկերված է երեք մերկ երեխա, ովքեր փայտերի օգնությամբ փորձում են մեծ գնդակը անցկացնել օղակի միջով։ Թևավոր, մտամոլոր կինը հարթեցնում է ձողը, որից, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ստեղծել ևս մեկ օղակ։ Հենց նա էլ համարվում է անձնավորված մելանխոլիա` ի նմանությամբ Կրանախի նկարից 18 տարի առաջ Ալբրեխտ Դյուրերի համանուն փորագրության թևավոր հերոսի։ Համաձայն Վերածննդի դարաշրջանի` ամբողջ աշխարհը հիմնված է համանմանությունների վրա։ Միևնույն ժամանակ մելանխոլիան զուգորդվում էր Սատուրնի, շան, հյուսնության հետ։ Նկարի շատ դետալներ համարվում են այդ համանմանությունների հղումներ։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը 1710 և 1742 թվականներին եղել է Գոտտորպ ամրոցի գույքացուցակում։ 1759 թվականին ամրոցից տեղափոխվեց դեպի դանիական թագավորական թանգարան։ Ավելի ուշ այն դարձավ Դանիայի արվեստի պետական թանգարանի հիմքը, որտեղ էլ մինչև օրս ցուցադրված է։ Գույքային համարն է` KMSsp722, սրահ` 201Ա։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nicolas Barker: A poet in Paradise: Lord Lindsay and Christian art, 2000, p. 98.
  • Charles Zika: The Wild Cavalcade in Lucas Cranach’s Melancholia Painting: Witchcraft and Sexual Disorder in 16th Century Germany, 1997, p. 65—70, p. 75, p. 79, ill. fig. 13+14
  • Günter Bandmann: Melancholie und Musik: Ikonographische Studien, 1960, pp. 73f, ill. fig. 28
  • Raymond Klibansky: Saturn and Melancholy: Studies in the History of Natural Philosophy, Religion and Art, 1964, p. 383
  • Cranach: l’altro rinascimento, 2010, kat. 12, omt. p. 164 og 16, ill. p. 166—167

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]