Մելանխոլիա (նկար, Կրանախ)
Մելանխոլիա (նկար, Կրանախ) Melancholie | |
---|---|
տեսակ | նկար |
նկարիչ | Լուկաս Կրանախ Ավագ |
տարի | 1532 |
բարձրություն | 51 |
լայնություն | 97 |
ժանր | այլաբանություն |
նյութ | տախտակ |
գտնվում է | Աևվեստի պետական թանգարան |
հավաքածու | Դանիայի ազգային պատկերասրահ |
քաղաք | Կոպենհագեն |
հիմնական թեմա | մելանխոլիա[1] |
պատկերված են
| |
https://collection.smk.dk/#/en/detail/KMSsp722 կայք | |
Ծանոթագրություններ | |
Melancholia by Lucas Cranach (I) Վիքիպահեստում |
«Մելանխոլիա» (գերմ.՝ Melancholie), գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագի նկարը։ Նկարել է 1532 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարի շատ նկարների նման «Մելանխոլիան» ևս նկարվել է տախտակի վրա յուղաներկով։ Թեև Հյուսիսային Եվրոպայում սովորաբար օգտագործում էին կաղնու փայտը, Կրանախի արվեստանոցում հաճախ նկարում էին հաճարենու վրա։ Փայտի վրա արվել է կավճից և սոսնձից պատրաստված նախնական աստառ, որի վրա կատարվել է նկարի ուրվագիծը։ Կրանախը հաճախ նկարի տարբեր հատվածները նկարում էր մոխրագույնի տարբեր երանգներով, ապա դրանց վրա տարածում քիչ թե շատ թափանցիկ ներկերի մի քանի շերտ։
«Մելանխոլիա» նկարին բնորոշ է Կրանախի տարբերվող ոճը, որը հնարավոր է եղել պահպանել` չնայած այն հանգամանքին, որ նկարչի հսկողության տակ կարող էին աշխատել բազմաթիվ օգնականներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր նկարի իրականացման որևէ փուլի համար։
Նկարում պատկերված է երեք մերկ երեխա, ովքեր փայտերի օգնությամբ փորձում են մեծ գնդակը անցկացնել օղակի միջով։ Թևավոր, մտամոլոր կինը հարթեցնում է ձողը, որից, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ստեղծել ևս մեկ օղակ։ Հենց նա էլ համարվում է անձնավորված մելանխոլիա` ի նմանությամբ Կրանախի նկարից 18 տարի առաջ Ալբրեխտ Դյուրերի համանուն փորագրության թևավոր հերոսի։ Համաձայն Վերածննդի դարաշրջանի` ամբողջ աշխարհը հիմնված է համանմանությունների վրա։ Միևնույն ժամանակ մելանխոլիան զուգորդվում էր Սատուրնի, շան, հյուսնության հետ։ Նկարի շատ դետալներ համարվում են այդ համանմանությունների հղումներ։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը 1710 և 1742 թվականներին եղել է Գոտտորպ ամրոցի գույքացուցակում։ 1759 թվականին ամրոցից տեղափոխվեց դեպի դանիական թագավորական թանգարան։ Ավելի ուշ այն դարձավ Դանիայի արվեստի պետական թանգարանի հիմքը, որտեղ էլ մինչև օրս ցուցադրված է։ Գույքային համարն է` KMSsp722, սրահ` 201Ա։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 23-09-1988 — 20-11-1988, Cranach och den tyska renæssansen, Շվեդիայի ազգային թանգարան, Ստոկհոլմ
- 23-06-1996 — 04-08-1996, 100 Mesterværker, Կոպենհագեն
- 26-04-2002 — 08-09-2002, Cranach, Կոպենհագեն
- 06-04-2003 — 13-07-2003, Lucas Cranach: Glaube, Mythologie und Moderne, Bucerius Kunst Forum, Համբուրգ
- 08-10-2007 — 06-01-2008, Dürer and Cranach. Art and Humanism in Renaissance Germany, Տիսսեն-Բորնեմիսայի թանգարան, Մադրիդ
- 13-10-2010 — 13-02-2011, Lucas Cranach: L’Altro Rinascimento, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nicolas Barker: A poet in Paradise: Lord Lindsay and Christian art, 2000, p. 98.
- Charles Zika: The Wild Cavalcade in Lucas Cranach’s Melancholia Painting: Witchcraft and Sexual Disorder in 16th Century Germany, 1997, p. 65—70, p. 75, p. 79, ill. fig. 13+14
- Günter Bandmann: Melancholie und Musik: Ikonographische Studien, 1960, pp. 73f, ill. fig. 28
- Raymond Klibansky: Saturn and Melancholy: Studies in the History of Natural Philosophy, Religion and Art, 1964, p. 383
- Cranach: l’altro rinascimento, 2010, kat. 12, omt. p. 164 og 16, ill. p. 166—167
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մելանխոլիա»-ն Արվեստի պետական թանգարանի կատալոգում(չաշխատող հղում)(դան.)
- «Մելանխոլիա»-ն Արվեստի պետական թանգարանի կայքում(չաշխատող հղում)(դան.)(անգլ.)