Մաքս Նորդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Նորդաու
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1849(1849-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրՊեշտ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն
Մահացել էհունվարի 23, 1923(1923-01-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]
ԳերեզմանՏրումպելդոր և Մոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1876)
ԵրկերDegeneration?
Մասնագիտությունսոցիոլոգ, բժիշկ, լրագրող, գրող և քաղաքական ակտիվիստ
Ծնողներհայր՝ Gabriel ben Asser Südfeld?
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԵրեխաներMaxa Nordau?
Ստորագրություն
Изображение автографа
 Max Nordau Վիքիպահեստում

Մաքս Նորդաու (իրական անունը՝ Սիմխա Մեեր (Սիմոն Մաքսիմիլիան) Զյուդֆելդ (Simon Maximilian Südfeld), հուլիսի 29, 1849(1849-07-29)[1][2][3][…], Պեշտ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն - հունվարի 23, 1923(1923-01-23)[1], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), բժիշկ, գրող, քաղաքական գործիչ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Մաքսիմիլիան Սյուդֆելդը ծնվել է 1849 թվականին Պեշտում (Հունգարիա)։ Նրա հայրը՝ Գաբրիել բեն Ասեր Սյուդֆելդը ռաբբի էր։ Ավանդական հրեական դաստիարակությունից հետո նա կյանքի 18-րդ տարում դարձել է բնագիր և էվոլյուցիոնիստ։ 1874 թվականին նա իր ազգանունը փոխել է Նորդաու (Nordau)։ 1875 թվականին Նորդաուն ուսումը վերջացրեց, դառնալով բժիշկ։ 1880 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Զուգահեռ Նորդաուն զբաղվում է լրագրողությամբ, արդյունքում դառնալով եվրոպական առաջատար թերթերի թղթակից[5]։

Նորդաույին համաշխարհային ճանաչում բերեցին նրա աշխատությունները  հասարակության զարգացման հաջորդ 100 տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական կանխատեսումների վերաբերյալ։ Թերևս, առավել հայտնի նրա ստեղծագործություններից է «Այլասերումը», որտեղ նա ներկայացրել է Եվրոպայի մայրամուտի մեկնաբանության յուրօրինակ փորձը։ Նա բարոյական դիրքերից ելնելով քննադատել է դեգեներատիվ արվեստը, գեներացված ուրբանիստական ժամանակակից քաղաքակրթությամբ։ Կիսել է Չեզարե Լոմբրոզոյի գաղափարները։ Մահացել է 1923 թվականին Փարիզում, մասունքները 1926 թվականին տեղափոխվել են Թել Ավիվ։

Մասնակցություն հրեական շարժմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդաուն ամբողջությամբ ձուլված եվրոպական հրեա էր։ Նա ամուսնացել է բողոքականի հետ, և չնայած հունգարական արմատներին, իրեն զգում էր գերմանական մշակույթի մի մասը։ Ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Երբ լրացավ իմ տասնհինգը, ես թողեցի հրեական ապրելակերպը և Թորայի ուսուցումը։ Հուդաիզմը մնացել էր միայն հիշողություններում, և այդ ժամանակից ի վեր ես համարում էի ինձ գերմանացի և միայն գերմանացի»։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De la castration de la femme, 1882.
  • Der Krieg der Millionen, 1882.
  • Die conventionellen Lügen der Kulturmenschheit, 1883.
  • Paradoxe, 1885.
  • Französische Staatsmänner
  • Die Krankheit des Jahrhunderts, 1888.
  • Entartung, 1892.
  • Granden der spanischen Kunst
  • Seelenanalysen, 1892.
  • Gefühlskomödie
  • Das Recht zu lieben, 1894.
  • Entartung und Genie, 1894
  • Drohnenschlacht, 1898.
  • Doctor Kohn, 1899.
  • Morganatisch, 1904.
  • Der Sinn der Geschichte, 1909.
  • Biologie der Ethik, 1921.
  • Rahab, 1922.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118588583 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.jafi.org.il/education/100/RUSSIAN/people/Action/Nordau.html Արխիվացված 2008-07-05 Wayback Machine Nordau, Max (born Simon Maximilian Suedfeld; 1849—1923)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Նորդաու» հոդվածին։