Մարջորի Բուլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարջորի Բուլթոն
անգլ.՝ Marjorie Boulton
Ծնվել էմայիսի 7, 1924(1924-05-07)[1]
ԾննդավայրԹեդինգտոն, Միդլեքս, Անգլիա[2]
Վախճանվել էօգոստոսի 30, 2017(2017-08-30)[3][1] (93 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի, էսպերանտիստ, գրող, կենսագիր, դրամատուրգ և էսպերանտագետ
Լեզուէսպերանտո
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍոմերվիլ Քոլեջ[4]
ԱնդամակցությունԷսպերանտոյի ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
 Marjorie Boulton Վիքիպահեստում

Մարջորի Բուլթոն (անգլ.՝ Marjorie Boulton, մայիսի 7, 1924(1924-05-07)[1], Թեդինգտոն, Միդլեքս, Անգլիա[2] - օգոստոսի 30, 2017(2017-08-30)[3][1]), անգլիացի գրող, արձակագիր և դրամատուրգ, որ ստեղծագործել է անգլերեն և էսպերանտո լեզուներով[5], էսպերանտիստ, էսպերանտական քնարերգության «անգլիական դպրոցի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը[6]։ Էսպերանտոյի ակադեմիայի անդամ (1967)[7]։ Էսպերանտական Kat-amikaro թեմատիկ միության[8] և Օքսֆորդի ODES էսպերանտո-ակումբի նախագահ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարջորի Բուլթոնը ծնվել է 1924 թվականի մայիսի 7-ին Թեդինգտոնում։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում (Սոմերվիլ քոլեջ), ստացել է գրականագիտության դոկտորի գիտական աստիճան[10]։ Մասնագիտությամբ անգլերեն լեզվի և գրականության ուսուցչուհի է։ 1949 թվականից էսպերանտիստ է։ Անգլերեն ու էսպերանտո լեզուներին նվիրված ավելի քան 20 գրքերի հեղինակ է[11]։

1998 թվականին արժանացել է Ալենա մրցանակի (Alena Esperanto-Kulturpremio) էսպերանտոյով մշակույթի զարգացման մեջ ունեցած ներդրման համար[12]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարջորի Բուլթոնը հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի քանի ժողովածուներ, թատերական պիեսների «Կինը սահմանի մոտ» ժողովածուն[13] և մի շարք արձակ ստեղծագործություններ։ Մարջորի Բուլթոնն իր բանաստեղծական մանրապատումների ու պոեմների նուրբ հումորի, հումանիստական որոշակի ուղղվածության շնորհիվ դարձել է էսպերանտոյով ստեղծագործող ամենատաղանդավոր բանաստեղծուհիներից մեկը[14]։

Մարջորի Բուլթոնի բանաստեղծությունները տպագրվել են էսպերանտոյով հրատարակվող տարբեր պարբերականներում, իսկ 1955 թվականին լույս է տեսել նրա «Կոնտրալտո» բանաստեղծական ժողովածուն[15], որում ընդգրկված ստեղծագործությունները գրելիս բանաստեղծուհին ներշնչվել է մանկավարժի ու ճանապարհորդի իր հարուստ փորձից (նա մասնավորապես մասնակցել է էսպերանտական բազմաթիվ վեհաժողովների աշխատանքներին)[16][17]։

Մարջորի Բուլթոնի բանաստեղծությունների թեմատիկան ժամանակի ընթացքում դարձել է ավելի բազմազան։ Եթե նրա «Մասնիկներ»[18] ժողովածուում հիմնականում արտացոլված են 20-րդ դարի մարդուն անհանգստացնող խնդիրները, ապա «Հարյուր ուրախ երգեր»[19] ժողովածուն կազմված է կյանքի լուսավոր կողմերն արտացոլող ու նուրբ հումորով հյուսված բանաստեղծություններից[16]։

Բանաստեղծուհու կողմից ամենաշատ օգտագործված բանաստեղծական ոտքը հնգավանկ յամբն է։ Իր բանաստեղծություններում նա շատ է օգտագործում նաև մոտավոր հանգեր՝ ստեղծելով այդպիսի հանգերի շարքեր՝ lumo - amo - komprenemo, mondo - grundo - legendo և այլն[20]։

«Կինը սահմանի մոտ»[13] գրքում ընդգրկված են մեկ գործողությունից բաղկացած պիեսներ, որոնք ունեն տարբեր բովանդակություն՝ քնարական, ողբերգական, դիդակտիկ, ֆանտաստիկ։ Հաջողություն է ունեցել Մարջորի Բուլթոնի «Լինել, թե չլինել» (էսպերանտո՝ Esti aŭ ne esti) դրաման, որում պատկերված են միջուկային զենքի գործադրմամբ մղված պատերազմի ողբերգական հետևանքները։ Դրաման բեմադրվել է Հունգարական էսպերանտո-թատրոնի կողմից[16]։

1960 թվականին Մարջորի Բուլթոնն անգլերենով հրատարակել է «Զամենհոֆի կենսագրությունը», որում ներկայացված է էսպերանտոյի հիմնադրի կյանքին վերաբերող փաստաթղթեր, որոնք մինչ այդ անհայտ են եղել։ 1962 թվականին գիրքը լույս է տեսել[21] էսպերանտո լեզվով[16]։ Էսպերանտո-շարժման պատմաբաններն այդ գիրքը համարում են Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆի՝ գոյություն ունեցող կենսագրություններից լավագույնը[22]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boulton M.  Kontralte. — La Laguna: Stafeto, 1955.
  • Boulton M.  Cent ĝojkantoj. — Chorleywood, 1957.
  • Boulton M.  Eroj. — La Laguna: Stafeto, 1959.
  • Boulton M.  Virino ĉe la landlimo. — Kopenhago, 1959.
  • Boulton M.  Zamenhof, aŭtoro de Esperanto. — La Laguna: Stafeto, 1962.
  • Boulton M.  Dekdu piedetoj. — Eastbourne, 1964.
  • Boulton M.  Okuloj. — La Laguna: Stafeto, 1967.
  • Boulton M.  Ne nur leteroj de plum-amikoj. — Tyreso: Inko, 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 Gorecka H., Korĵenkov A. Nia diligenta kolegaro (эспер.): Biografioj de 200 eminentaj esperantistojLitova Esperanto-Asocio, Sezonoj, 2018. — ed. size: 500
  3. 3,0 3,1 3,2 edukado.net (эспер.) — 2001.
  4. Marjorie Boulton, Esperanto expert and poet – obituary / C. EvansLondon, Thailand: 2017. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  5. «Marjorie Boulton: a brief biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Токарев, 1991, էջ 159
  7. «Akademio de Esperanto. Membraro». // TTT-ejo de l'Akademio de Esperanto. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Starto, 1996, n-ro 5 (172)». // TTT-ejo de Ĉeĥa Esperanto-Asocio. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  9. Greatrex G. Esperanto at Exeter // Exeter College Association. Register 2010. — P. 32—34.
  10. «Marjorie Boulton. A brief biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Королевич, 1989, էջ 171
  12. «Marjorie Boulton». // TTT-ejo de la reta enciklopedio Eo.encyclopedia.pink. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  13. 13,0 13,1 Boulton M.  Virino ĉe la landlimo, 1959
  14. Токарев, 1991, էջ 159—160
  15. Boulton M.  Kontralte, 1955
  16. 16,0 16,1 16,2 16,3 Королевич, 1989, էջ 172
  17. Marjorie Boulton на Конгрессе в Тампере, 1995
  18. Boulton M.  Eroj, 1959
  19. Boulton M.  Cent ĝojkantoj, 1957
  20. Токарев, 1991, էջ 160—161
  21. Boulton M.  Zamenhof, aŭtoro de Esperanto, 1962
  22. Токарев, 1991, էջ 160

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Королевич А. И.  Книга об эсперанто. — Киев: Наукова думка, 1989. — 256 с. — ISBN 5-12-000985-9
  • Токарев Б. В.  Об эсперантской поэзии // Проблемы международного вспомогательного языка. — М.: Наука, 1991. — 263 с. — ISBN 5-02-016810-6 — С. 143—161.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջորի Բուլթոն» հոդվածին։