Մարջորի Բուլթոն
Մարջորի Բուլթոն անգլ.՝ Marjorie Boulton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 7, 1924[1] |
Ծննդավայր | Թեդինգտոն, Միդլեքս, Անգլիա[2] |
Վախճանվել է | օգոստոսի 30, 2017[3][1] (93 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, էսպերանտիստ, գրող, կենսագիր, դրամատուրգ և esperantologist |
Լեզու | էսպերանտո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոմերվիլ Քոլեջ[4] |
Անդամակցություն | Էսպերանտոյի ակադեմիա |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Մարջորի Բուլթոն (անգլ.՝ Marjorie Boulton, մայիսի 7, 1924[1], Թեդինգտոն, Միդլեքս, Անգլիա[2] - օգոստոսի 30, 2017[3][1]), անգլիացի գրող, արձակագիր և դրամատուրգ, որ ստեղծագործել է անգլերեն և էսպերանտո լեզուներով[5], էսպերանտիստ, էսպերանտական քնարերգության «անգլիական դպրոցի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը[6]։ Էսպերանտոյի ակադեմիայի անդամ (1967)[7]։ Էսպերանտական Kat-amikaro թեմատիկ միության[8] և Օքսֆորդի ODES էսպերանտո-ակումբի նախագահ[9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարջորի Բուլթոնը ծնվել է 1924 թվականի մայիսի 7-ին Թեդինգտոնում։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում (Սոմերվիլ քոլեջ), ստացել է գրականագիտության դոկտորի գիտական աստիճան[10]։ Մասնագիտությամբ անգլերեն լեզվի և գրականության ուսուցչուհի է։ 1949 թվականից էսպերանտիստ է։ Անգլերեն ու էսպերանտո լեզուներին նվիրված ավելի քան 20 գրքերի հեղինակ է[11]։
1998 թվականին արժանացել է Ալենա մրցանակի (Alena Esperanto-Kulturpremio) էսպերանտոյով մշակույթի զարգացման մեջ ունեցած ներդրման համար[12]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարջորի Բուլթոնը հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի քանի ժողովածուներ, թատերական պիեսների «Կինը սահմանի մոտ» ժողովածուն[13] և մի շարք արձակ ստեղծագործություններ։ Մարջորի Բուլթոնն իր բանաստեղծական մանրապատումների ու պոեմների նուրբ հումորի, հումանիստական որոշակի ուղղվածության շնորհիվ դարձել է էսպերանտոյով ստեղծագործող ամենատաղանդավոր բանաստեղծուհիներից մեկը[14]։
Մարջորի Բուլթոնի բանաստեղծությունները տպագրվել են էսպերանտոյով հրատարակվող տարբեր պարբերականներում, իսկ 1955 թվականին լույս է տեսել նրա «Կոնտրալտո» բանաստեղծական ժողովածուն[15], որում ընդգրկված ստեղծագործությունները գրելիս բանաստեղծուհին ներշնչվել է մանկավարժի ու ճանապարհորդի իր հարուստ փորձից (նա մասնավորապես մասնակցել է էսպերանտական բազմաթիվ վեհաժողովների աշխատանքներին)[16][17]։
Մարջորի Բուլթոնի բանաստեղծությունների թեմատիկան ժամանակի ընթացքում դարձել է ավելի բազմազան։ Եթե նրա «Մասնիկներ»[18] ժողովածուում հիմնականում արտացոլված են 20-րդ դարի մարդուն անհանգստացնող խնդիրները, ապա «Հարյուր ուրախ երգեր»[19] ժողովածուն կազմված է կյանքի լուսավոր կողմերն արտացոլող ու նուրբ հումորով հյուսված բանաստեղծություններից[16]։
Բանաստեղծուհու կողմից ամենաշատ օգտագործված բանաստեղծական ոտքը հնգավանկ յամբն է։ Իր բանաստեղծություններում նա շատ է օգտագործում նաև մոտավոր հանգեր՝ ստեղծելով այդպիսի հանգերի շարքեր՝ lumo - amo - komprenemo, mondo - grundo - legendo և այլն[20]։
«Կինը սահմանի մոտ»[13] գրքում ընդգրկված են մեկ գործողությունից բաղկացած պիեսներ, որոնք ունեն տարբեր բովանդակություն՝ քնարական, ողբերգական, դիդակտիկ, ֆանտաստիկ։ Հաջողություն է ունեցել Մարջորի Բուլթոնի «Լինել, թե չլինել» (էսպերանտո՝ Esti aŭ ne esti) դրաման, որում պատկերված են միջուկային զենքի գործադրմամբ մղված պատերազմի ողբերգական հետևանքները։ Դրաման բեմադրվել է Հունգարական էսպերանտո-թատրոնի կողմից[16]։
1960 թվականին Մարջորի Բուլթոնն անգլերենով հրատարակել է «Զամենհոֆի կենսագրությունը», որում ներկայացված է էսպերանտոյի հիմնադրի կյանքին վերաբերող փաստաթղթեր, որոնք մինչ այդ անհայտ են եղել։ 1962 թվականին գիրքը լույս է տեսել[21] էսպերանտո լեզվով[16]։ Էսպերանտո-շարժման պատմաբաններն այդ գիրքը համարում են Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆի՝ գոյություն ունեցող կենսագրություններից լավագույնը[22]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Boulton M. Kontralte. — La Laguna: Stafeto, 1955.
- Boulton M. Cent ĝojkantoj. — Chorleywood, 1957.
- Boulton M. Eroj. — La Laguna: Stafeto, 1959.
- Boulton M. Virino ĉe la landlimo. — Kopenhago, 1959.
- Boulton M. Zamenhof, aŭtoro de Esperanto. — La Laguna: Stafeto, 1962.
- Boulton M. Dekdu piedetoj. — Eastbourne, 1964.
- Boulton M. Okuloj. — La Laguna: Stafeto, 1967.
- Boulton M. Ne nur leteroj de plum-amikoj. — Tyreso: Inko, 2000.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 Gorecka H., Korĵenkov A. Nia diligenta kolegaro (эспер.): Biografioj de 200 eminentaj esperantistoj — Litova Esperanto-Asocio, Sezonoj, 2018. — ed. size: 500
- ↑ 3,0 3,1 3,2 edukado.net (эспер.) — 2001.
- ↑ Marjorie Boulton, Esperanto expert and poet – obituary / C. Evans — London, Thailand: 2017. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 0307-269X; 1477-3805
- ↑ «Marjorie Boulton: a brief biography»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-25-ին։ Վերցված է 2009-10-25
- ↑ Токарев, 1991, էջ 159
- ↑ «Akademio de Esperanto. Membraro»։ // TTT-ejo de l'Akademio de Esperanto։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-29-ին։ Վերցված է 2016-02-26
- ↑ «Starto, 1996, n-ro 5 (172)»։ // TTT-ejo de Ĉeĥa Esperanto-Asocio։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-02-26
- ↑ Greatrex G. Esperanto at Exeter // Exeter College Association. Register 2010. — P. 32—34.
- ↑ «Marjorie Boulton. A brief biography.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-25-ին։ Վերցված է 2009-10-25
- ↑ Королевич, 1989, էջ 171
- ↑ «Marjorie Boulton»։ // TTT-ejo de la reta enciklopedio Eo.encyclopedia.pink։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-02-26
- ↑ 13,0 13,1 Boulton M. Virino ĉe la landlimo, 1959
- ↑ Токарев, 1991, էջ 159—160
- ↑ Boulton M. Kontralte, 1955
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Королевич, 1989, էջ 172
- ↑ Marjorie Boulton на Конгрессе в Тампере, 1995
- ↑ Boulton M. Eroj, 1959
- ↑ Boulton M. Cent ĝojkantoj, 1957
- ↑ Токарев, 1991, էջ 160—161
- ↑ Boulton M. Zamenhof, aŭtoro de Esperanto, 1962
- ↑ Токарев, 1991, էջ 160
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Королевич А. И. Книга об эсперанто. — Киев: Наукова думка, 1989. — 256 с. — ISBN 5-12-000985-9
- Токарев Б. В. Об эсперантской поэзии // Проблемы международного вспомогательного языка. — М.: Наука, 1991. — 263 с. — ISBN 5-02-016810-6 — С. 143—161.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարջորի Բուլթոն կատեգորիայում։ |
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Օգոստոսի 30 մահեր
- 2017 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էսպերանտիստներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Կին կենսագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով