Մարիս Չակլայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիս Չակլայս
Ծնվել էհունիսի 16, 1940(1940-06-16)[1]
ԾննդավայրՍալդուս, Լատվիա[2]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 2003(2003-12-13) (63 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա[2]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան
ԱմուսինInta Čaklā?
ԶավակներIngmārs Čaklais?

Չակլայս Մարիս Ալբերտի, (լատիշ․՝ Māris Čaklais, հունիսի 16, 1940(1940-06-16)[1], Սալդուս, Լատվիա[2] - դեկտեմբերի 13, 2003(2003-12-13), Ռիգա, Լատվիա[2]), լատվիացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լատվիայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը 1964 թվականին։ Հրատարակվել են նրա «Երկուշաբթի» (1965), «Հետիոտն և հավիտենություն» (1967), «Խոտի օրը» (1971), «Անտառային աղավնու կանչը» (1979) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ։ Չակլայսի պոեզիան աչքի է ընկնում քաղաքացիական պաթոսով, կենսահաստատման ուրույն փիլիսոփայությամբ, նոր արտահայտչամիջոցների որոնումով։ Չակլայսը գրել է Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարք («Հայաստանը անցորդին», «Խաչքարի ձայնը», «Մագաղաթի թերթիկների ձայնը», «Քամիներից է Փրկվել քարը»), «Վերադարձ դեպի Հայաստան» պոեմը, որոնց հայկական․ թարգմանությունները 1968—1974 թվականներին լույս են տեսել հայկական մամուլում։ Մասնակցել է «Սուրբ է. հողը քո» (1974) սովետահայ պոեզիայի անթոլոգիայի հրատարակությանը։ Չակլայսի թարգմանությամբ լույս են տեսել Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Գևորգ Էմինի, Զահրատի, Գրիգորյանի, Ա. Ավագյանի, Դ. Հովհաննեսի և ուրիշների ստեղծագործությունները։ Հանդես է եկել նաև հայ իրականության ու մշակույթի վերաբերյալ հոդվածներով ու ակնարկներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 661