Jump to content

Մարիս Չակլայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիս Չակլայս
Ծնվել էհունիսի 16, 1940(1940-06-16)[1][2]
ԾննդավայրՍալդուս, Լատվիա[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 2003(2003-12-13)[1][2] (63 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա[1]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն[2][3]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, սցենարիստ, թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր, ակնարկագիր, արձակագիր, դրամատուրգ, գրող և լիբրետիստ
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունQ28966947? (1958)[2], Լատվիայի համալսարան (1964)[2] և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ[2]
ԱնդամակցությունUnion of Writers of Soviet Latvia collection?[2] և Լատվիայի գրողների միություն[2]
ԱշխատավայրLiteratūra un Māksla (Literature and Arts), weekly?[2], Padomju Jaunatne?[1][2], Liesma?[1][2], Literatūra un Māksla (Literature and Arts), weekly?[2], Literatūra un Māksla (Literature and Arts), weekly?[2], Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո[2], Rīgas Balss?[2] և Karogs?[2]
Պարգևներ
Երեք արտղի 4-րդ դասի շքանշան
ԱմուսինInta Čaklā?[2][4][5], Valda Freimūte?[2][6][7][…], Sandra Volšteine?[2][5], Ieva Čaklā?[2][8][5] և Ieva Čaklā?[2][8][9][…]
ԶավակներIngmārs Čaklais?[2], Elīna Čaklā?[5] և Imants Čaklais?[5]
ԱզգականներLinda Vītoliņa?

Չակլայս Մարիս Ալբերտի, (լատիշ․՝ Māris Čaklais, հունիսի 16, 1940(1940-06-16)[1][2], Սալդուս, Լատվիա[1][2] - դեկտեմբերի 13, 2003(2003-12-13)[1][2], Ռիգա, Լատվիա[1]), լատվիացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լատվիայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը 1964 թվականին։ Հրատարակվել են նրա «Երկուշաբթի» (1965), «Հետիոտն և հավիտենություն» (1967), «Խոտի օրը» (1971), «Անտառային աղավնու կանչը» (1979) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ։ Չակլայսի պոեզիան աչքի է ընկնում քաղաքացիական պաթոսով, կենսահաստատման ուրույն փիլիսոփայությամբ, նոր արտահայտչամիջոցների որոնումով։ Չակլայսը գրել է Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարք («Հայաստանը անցորդին», «Խաչքարի ձայնը», «Մագաղաթի թերթիկների ձայնը», «Քամիներից է Փրկվել քարը»), «Վերադարձ դեպի Հայաստան» պոեմը, որոնց հայկական․ թարգմանությունները 1968—1974 թվականներին լույս են տեսել հայկական մամուլում։ Մասնակցել է «Սուրբ է. հողը քո» (1974) սովետահայ պոեզիայի անթոլոգիայի հրատարակությանը։ Չակլայսի թարգմանությամբ լույս են տեսել Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Գևորգ Էմինի, Զահրատի, Գրիգորյանի, Ա. Ավագյանի, Դ. Հովհաննեսի և ուրիշների ստեղծագործությունները։ Հանդես է եկել նաև հայ իրականության ու մշակույթի վերաբերյալ հոդվածներով ու ակնարկներով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 661