Մարիետա Ստեփանյանց
Մարիետա Ստեփանյանց ռուս.՝ Мариэтта Тиграновна Степанянц | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1935 (88 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան[1] |
Մասնագիտություն | փիլիսոփա, արևելագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, արևելագիտություն և փիլիսոփայության պատմություն |
Ալմա մատեր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1959) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն, լիտվերեն, արաբերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Մարիետա Տիգրանի Ստեփանյանց (հոկտեմբերի 16, 1935, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1983): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2002):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիետա Ստեփանյանցը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (1959)։ 1959 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտում, 1980 թվականից եղել է Ասիայի և Աֆրիկայի երկրների արդի փիլիսոփայության հրատապ պրոբլեմների բաժնի վարիչ։ 1982 թվականից եղել է Արևելյան փիլիսոփայության կենտրոնի ղեկավար։ 1970 թվականից միաժամանակ դասախոսում է Մոսկվայի տարբեր բուհերում։ Եղել է դիվանագիտական ծառայության մեջ Հնդկաստանում (1966-1969) և Կանադայում (1974-1980)։
Ուսումնասիրությունները վերաբերում են Արտասահմանյան Արևելքի երկրների միջնադարյան, նոր և նորագույն շրջանի փիլիսոփայության և հասարակական մտքի պրոբլեմներին։
ՌԴ հումանիտար հետազոտությունների ակադեմիայի անդամ։ 1963 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 133)։ |
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հայ փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ռուս կին փիլիսոփաներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ արևելագետներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ