Jump to content

Մատինա Հորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատինա Հորներ
Ծնվել էհուլիսի 28, 1939(1939-07-28)[1] (85 տարեկան)
Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և university president
Հաստատություն(ներ)Ռեդկլիֆ քոլեջ[3]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
Ալմա մատերՄիչիգանի համալսարան (1968)[3] և Բրին Մոր քոլեջ (1960)[2]
Պարգևներ

Մատինա Հորներ (անգլ.՝ Matina Souretis Horner, հուլիսի 28, 1939(1939-07-28)[1], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2][6]), ամերիկացի հոգեբան, ում հետազոտությունները նվիրված են ինտելեկտին, մոտիվացիային և կանանց նվաճումներին[7][8]։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1968 թվականին, երբ բացահայտել է կանանց մոտ «հաջողության վախ»-ի ֆենոմենը[9][10][11][12]։ Դասախոսել է Միչիգանի (1968—1969)[13] և Հարվարդի համալսարաններում (1969—1989): Երբ Հորները սկսել է աշխատել Հարվարդում, նա եղել է այս ուսումնական հաստատության պրոֆեսորա-դասախոսական կազմի երեք կանանցից մեկը[14]։ Հորները Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ նախագահն է եղել (1972—1989)[15], 1989-2003 թվականներին՝ TIAA—CREF ընկերության փոխնախագահը[16][17]։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Ամերիկյան գիտության զարգացման օգնության ասոցիացիայի անդամ է[8]։ Էլլիս կղզու պաշտոնական մեդալի դափնեկիր է (1990)[18][19]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ամերիկայում[14][19][20]՝ Դիմիտրիս Ջոն Սուրետիս և Կրիստինա Անտոնոպուլոս հույն ներգաղթյալների ընտանիքում[21]։

Ավարտել է Բրին Մար քոլեջի Փորձարարական հոգեբանության բաժինը՝ հումանիտար առարկաների բակալավրի աստիճանով (1961) և Միչիգանի համալսարանը՝ մագիստրի աստիճանավորմամբ (1963)[13]։ «Phi Beta Kappa», «Phi Delta Kappa» и «Phi Kappa Phi» հասարակությունների անդամ է[21]։

Մարտինա Հորները (ձախից) ԱՄՆ-ի երկրորդ տիկին[en] Յոհան Մոնդայլի[en] հետ (1983)

1968-1970 թվականներին դասախոսել է Միչիգանի համալսարանում։

1969-1970 թվականներին դասախոսել է, 1970-1972 թվականներին եղել է դոցենտի կարգավիճակում, 1972-1989 թվականներին Հարվարդի համալսարանի սոցիալական հարցերի զուգորդող պրոֆեսոր[16]։

1972 թվականին ընտրվել է Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ և ամենաերիտասարդ նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1989 թվականը։

1976-1977 թվականներին «College Entrance Examination Board» (այսօր՝ College Board) կազմակերպության անդամ է եղել[21]։

1977-1987 թվականներին Ազգային գիտական ֆոնդի խորհրդի անդամ է եղել[21]։

1979 թվականին, ԱՄՆ-ի նախագահ Ջիմմի Կարտերի հրամանով, Հորները աշխատել է նախագահի օրոք գործող Ազգային ծրագրի հանձնաժողովումում[9], իսկ 1980 թվականին նշանակվել է Ամերիկյան կյանքի որակի հատուկ խմբի նախագահ[13][22]։

1997-2003 թվականներին՝ Նյու-Յորք քաղաքի ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ[21]։

Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է[9][13]։

Բազմաթիվ քոլեջների և համալսարանների պատվավոր դոկտոր, ներառյալ՝ Փենսիլվանիայի համալսարանը (1975), Թաֆթս համալսարանը (1976), Սմիթ քոլեջը (1979), Հարթֆորդի համալսարանը (1980), Միչիգանի համալսարանը (1989) և Ամերիկյան քոլեջը Հունաստանում (1990)[6][21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունիսի 25-ից ամուսնացած է գիտնական-ֆիզիկոս Ջոզեֆ Լ. Հորների հետ։ Զույգն ունի երեք երեխա[21][22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nytimes.com/1973/01/14/archives/why-radcliffe-women-are-afraid-of-success-research-by-matina-horner.html
  3. 3,0 3,1 https://www.radcliffe.harvard.edu/people/matina-souretis-horner
  4. https://www.radcliffe.harvard.edu/about-the-institute/radcliffe-medalists
  5. https://www.masspsych.org/page/MPAAwards
  6. 6,0 6,1 «Horner, Matina. Records of Radcliffe College President Matina Horner, 1972-1989: A Finding Aid». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «Records of the President of Radcliffe College: Series 5, 1972-1989 (inclusive)».
  8. 8,0 8,1 «American Women of Science Since 1900».
  9. 9,0 9,1 9,2 «Matina Souretis Horner, PhD». mghihp.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  10. Horner, Matina S. (1968). «Fear of Success». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Sex and Success». Time. 1972 թ․ մարտի 20.
  12. Condry, John and Dyer, Sharon (1976). «Fear of Success: Attribution of Cause to the Victim». SPSSI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Profile: Matina Souretis Horner». feministvoices.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  14. 14,0 14,1 Forman, Ross G. (1988 թ․ հունիսի 9). «Radcliffe President Resigns». thecrimson.com.
  15. «Matina Souretis Horner (Radcliffe College President from 1972 to 1989)». radcliffe.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  16. 16,0 16,1 «American Women of Science Since 1900».
  17. «Matina S. Horner». Bloomberg.
  18. «Ellis Island Medal of Honor Database». NECO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  19. 19,0 19,1 «Greek-Americans Honored at Ellis Island Awards Gala». Hellenic Communication Service.
  20. «Double Bind: Women on Ambition».
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 «Matina Souretis Horner». Prabook.
  22. 22,0 22,1 «Matina Souretis Horner Facts». YourDictionary. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  23. Jennes, Gail (1976 թ․ հունիսի 21). «Radcliffe President Horner Warns Ambitious Women of Catch-22—fear of Success». People.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]