Մատինա Հորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատինա Հորներ
Ծնվել էհուլիսի 28, 1939(1939-07-28)[1] (84 տարեկան)
Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
Ալմա մատերՄիչիգանի համալսարան (1968)[3] և Բրին Մոր քոլեջ (1960)[2]
Պարգևներ

Մատինա Հորներ (անգլ.՝ Matina Souretis Horner, հուլիսի 28, 1939(1939-07-28)[1], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2][5]), ամերիկացի հոգեբան, ում հետազոտությունները նվիրված են ինտելեկտին, մոտիվացիային և կանանց նվաճումներին[6][7]։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1968 թվականին, երբ բացահայտել է կանանց մոտ «հաջողության վախ»-ի ֆենոմենը[8][9][10][11]։ Դասախոսել է Միչիգանի (1968—1969)[12] և Հարվարդի համալսարաններում (1969—1989): Երբ Հորները սկսել է աշխատել Հարվարդում, նա եղել է այս ուսումնական հաստատության պրոֆեսորա-դասախոսական կազմի երեք կանանցից մեկը[13]։ Հորները Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ նախագահն է եղել (1972—1989)[14], 1989-2003 թվականներին՝ TIAA—CREF ընկերության փոխնախագահը[15][16]։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Ամերիկյան գիտության զարգացման օգնության ասոցիացիայի անդամ է[7]։ Էլլիս կղզու պաշտոնական մեդալի դափնեկիր է (1990)[17][18]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ամերիկայում[13][18][19]՝ Դիմիտրիս Ջոն Սուրետիս և Կրիստինա Անտոնոպուլոս հույն ներգաղթյալների ընտանիքում[20]։

Ավարտել է Բրին Մար քոլեջի Փորձարարական հոգեբանության բաժինը՝ հումանիտար առարկաների բակալավրի աստիճանով (1961) և Միչիգանի համալսարանը՝ մագիստրի աստիճանավորմամբ (1963)[12]։ «Phi Beta Kappa», «Phi Delta Kappa» и «Phi Kappa Phi» հասարակությունների անդամ է[20]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Հորները (ձախից) ԱՄՆ-ի երկրորդ տիկին[en] Յոհան Մոնդայլի[en] հետ (1983)

1968-1970 թվականներին դասախոսել է Միչիգանի համալսարանում։

1969-1970 թվականներին դասախոսել է, 1970-1972 թվականներին եղել է դոցենտի կարգավիճակում, 1972-1989 թվականներին Հարվարդի համալսարանի սոցիալական հարցերի զուգորդող պրոֆեսոր[15]։

1972 թվականին ընտրվել է Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ և ամենաերիտասարդ նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1989 թվականը։

1976-1977 թվականներին «College Entrance Examination Board» (այսօր՝ College Board) կազմակերպության անդամ է եղել[20]։

1977-1987 թվականներին Ազգային գիտական ֆոնդի խորհրդի անդամ է եղել[20]։

1979 թվականին, ԱՄՆ-ի նախագահ Ջիմմի Կարտերի հրամանով, Հորները աշխատել է նախագահի օրոք գործող Ազգային ծրագրի հանձնաժողովումում[8], իսկ 1980 թվականին նշանակվել է Ամերիկյան կյանքի որակի հատուկ խմբի նախագահ[12][21]։

1997-2003 թվականներին՝ Նյու-Յորք քաղաքի ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ[20]։

Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է[8][12]։

Բազմաթիվ քոլեջների և համալսարանների պատվավոր դոկտոր, ներառյալ՝ Փենսիլվանիայի համալսարանը (1975), Թաֆթս համալսարանը (1976), Սմիթ քոլեջը (1979), Հարթֆորդի համալսարանը (1980), Միչիգանի համալսարանը (1989) և Ամերիկյան քոլեջը Հունաստանում (1990)[5][20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունիսի 25-ից ամուսնացած է գիտնական-ֆիզիկոս Ջոզեֆ Լ. Հորների հետ։ Զույգն ունի երեք երեխա[20][21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nytimes.com/1973/01/14/archives/why-radcliffe-women-are-afraid-of-success-research-by-matina-horner.html
  3. https://www.radcliffe.harvard.edu/people/matina-souretis-horner
  4. https://www.radcliffe.harvard.edu/about-the-institute/radcliffe-medalists
  5. 5,0 5,1 «Horner, Matina. Records of Radcliffe College President Matina Horner, 1972-1989: A Finding Aid». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Records of the President of Radcliffe College: Series 5, 1972-1989 (inclusive)».
  7. 7,0 7,1 «American Women of Science Since 1900».
  8. 8,0 8,1 8,2 «Matina Souretis Horner, PhD». mghihp.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Horner, Matina S. (1968). «Fear of Success». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Sex and Success». Time. 1972 թ․ մարտի 20.
  11. Condry, John and Dyer, Sharon (1976). «Fear of Success: Attribution of Cause to the Victim». SPSSI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Profile: Matina Souretis Horner». feministvoices.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  13. 13,0 13,1 Forman, Ross G. (1988 թ․ հունիսի 9). «Radcliffe President Resigns». thecrimson.com.
  14. «Matina Souretis Horner (Radcliffe College President from 1972 to 1989)». radcliffe.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  15. 15,0 15,1 «American Women of Science Since 1900».
  16. «Matina S. Horner». Bloomberg.
  17. «Ellis Island Medal of Honor Database». NECO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  18. 18,0 18,1 «Greek-Americans Honored at Ellis Island Awards Gala». Hellenic Communication Service.
  19. «Double Bind: Women on Ambition».
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 «Matina Souretis Horner». Prabook.
  21. 21,0 21,1 «Matina Souretis Horner Facts». YourDictionary. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  22. Jennes, Gail (1976 թ․ հունիսի 21). «Radcliffe President Horner Warns Ambitious Women of Catch-22—fear of Success». People.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]