Մասնակից:Թաթուլ Մկրտչյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Հեքիմյան
հասարակական-քաղաքական գործիչ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1970
ԾննդավայրԵրևան

Կարեն Հեքիմյան, 11 սեպտեմբերի, 1970, Երևան, Պահպանողական կուսակցության նախագահ[1], «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ․[2] քիմիկոս, լրագրող, իրավապաշտպան։

Կրթություն, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիա-տեխնոլոգիական բաժինը:[3] Իրավաբանի որակավորմամբ ավարտել է Երևանի Մաշտոցի անվան համալսարանը: Ավարտել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուի ասպիրանտուրան: Աշխատել է Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում և ՀՊՃՀ-ում: Անալգետիկների սինթեզի բնագավառում մի շարք գիտական աշխատությունների համահեղինակ է: Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1988-ի համաժողովրդական շարժմանը, համագործակցել է «Մաշտոց» միավորման և Ազգային ինքնորոշում միավորման հետ: 1990-ին ընտրվել է Շենգավիթի շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1991թ. աշխատել է «Անկախություն» թերթում: 1991-ի ապրիլի 14-ին մի խումբ համախոհների հետ միասին հիմնադրել է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։ 1991-ին, 1992-ին և 1993-ին Հայաստանի ազգային պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու ՀՀ ԳԽ 8-րդ, 31-րդ և 36-րդ ընտրատարածքներում: 1992-ին ղեկավարել է Հակոբջան Թադևոսյանի ընտրարշավը: 1995-ին ՀՀ ԱԺ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (միակ ընտրատարածքը, որը չի վերահսկվել իշխանությունների կողմից) նախագահ է ընտրվել:1996-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի, 2008-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Դիտորդական առաքելություն է իրականացրել 1998, 1999, 2008, 2013թթ. ՀՀ ԱԺ և ՀՀ նախագահի ընտրություններում[4]: 2007թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Իմպիչմենտ» դաշինքի [5] համամասնական ցուցակով: 2008-ին համաժողովրդական շարժման հանրահավաքներին և ցույցերին մասնակցելու պատճառով 2 անգամ բերման է ենթարկվել[6] ոստիկանություն,[7] ճանաչվել է քաղհալածյալ:[8][9] 2023 թվականի հունվարի 8-ին Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարում ընտրվել է[10] Պահպանողական կուսակցության նախագահ։[11]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականներից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ:[12][13][14]Բազմաթիվ դատական հայցեր է շահել, [15]կանխելով վարչարարական ապրօինությունները, և պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու շահերը: 2012-ին հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 2008-ին ՄԻՊ-ին մեղադրել է անգործության մեջ, [16][17] որից որոշ ժամանակ անց օմբուդսմենը ազատվել է աշխատանքից:[18] 2012-ին բազմաթիվ նամակ բողոքներ է գրել ՀՀ քարտեզի վրա Արծվաշենը վերականգնվելու պահանջով:[19] 2014-ին դատի է տվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, [20][21][22]: ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան դեմ նրա կազմակերպված ցույցերից հետո [23] բարեփոխվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան գործունեությունը, [24] բարելավվել են Հայաստան-Լիտվա հարաբերությունները, ստեղծվել է Լիտվա-Արցախ բարեկամության խումբ,[25] Լիտվայի դեսպանատան աշխատակիցները ՀՀ քաղաքացիների հետ սկսել են խոսել նաև հայերեն: 2015-ին ներկայացրել է հաղորդում՝ 1920-21թթ հարյուրավոր հայ սպաների և քաղաքական գործիչների աքսորի և սպանության փաստով, որը դեռ իրավական գնահատական չի ստացել: 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել է ՀՀ վարչական դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ չէր ընդունել հայցը։ Վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, բայց, այնուամենայնիվ, մերժել է բողոքը։[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ».
  2. ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստ
  3. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
  4. Չջնջված դրոշմակնիքը հազարավոր քաղաքացիների իրավունք է խախտում
  5. «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը
  6. «Կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվեն» դու ես վառել»
  7. Պաշտպանը խախտում տեսնում է
  8. Ընդդեմ քաղաքական հալածանքների
  9. «Կարեն Հեքիմյանն ունի մարդու իրավունքներ, իսկ ես ո՞չ»
  10. «Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարի որոշումները».
  11. «Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ».
  12. Դատարանը որոշում է կայացրել՝ առանց «Հանուն Հայաստանի»
  13. Հինգ խորհուրդ նրանց, ում ՃՈ-ն արդեն տուգանել է
  14. Հինգ խորհուրդ նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին
  15. Դատական տեղեկատվական համակարգ
  16. ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը
  17. Օմբուդսմենի դեմ գործը կարճվեց
  18. Օմբուդսմենը հրաժարական է ներկայացրել
  19. «Օրանժ Արմենիան»՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն
  20. Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը
  21. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը ԱԳՆ-ին մեղադրելով անգործության և ՀՀ քաղաքացիներին չպաշտպանելու մեջ:
  22. ԱԳՆ-ն դատարանում պարտվեց ՀՀ քաղաքացուն
  23. Հայաստանում գործում է ընդհատակյա դեսպանատուն
  24. Կարեն Հեքիմյան. Լիտվան ընդդեմ նախապաշարմունքների եւ Իսպանիայի
  25. Լիտվայի խորհրդարանում ստեղծվեց Լիտվա-Արցախ բարեկամության խումբը
  26. «Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու պահանջը։».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]