Մասնակից:Թաթուլ Մկրտչյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Հեքիմյան
հասարակական գործիչ
Karen Heqimyan.jpg
Ծնվել էսեպտեմբերի 11, 1970
ԾննդավայրԵրևան

Կարեն Հեքիմյան, 11 սեպտեմբերի, 1970, Երևան, քիմիկոս, լրագրող, իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ:[1]

Կրթություն, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիա-տեխնոլոգիական բաժինը:[2] Իրավաբանի որակավորմամբ ավարտել է Երևանի Մաշտոցի անվան համալսարանը: Ավարտել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուի ասպիրանտուրան: Աշխատել է Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում և ՀՊՃՀ-ում: Անալգետիկների սինթեզի բնագավառում մի շարք գիտական աշխատությունների համահեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1988-ի համաժողովրդական շարժմանը, համագորցակցել է «Մաշտոց» միավորման և Ազգային ինքնորոշում միավորման հետ: 1990-ին ընտրվել է Շենգավիթի շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1991թ. աշխատել է «Անկախություն» թերթում: 1991-ին 1992-ին Հայաստանի ազգային պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու ՀՀ ԳԽ 31-րդ և 36-րդ ընտրատարածքներում: 1992-ին ղեկավարել է Հակոբջան Թադևոսյանի ընտրարշավը: 1995-ին ՀՀ ԱԺ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (միակ ընտրատարածքը, որը չի վերահսկվել իշխանությունների կողմից) նախագահ է ընտրվել: 1996-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի, 2008-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Դիտորդական առաքելություն է իրականացրել 1998, 1999, 2008, 2013թթ. ՀՀ ԱԺ և ՀՀ նախագահի ընտրություններում[3]: 2007թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Իմպիչմենտ» դաշինքի [4] համամասնական ցուցակով: 2008-ին համաժողովրդական շարժման հանրահավաքներին և ցույցերին մասնակցելու պատճառով 2 անգամ բերման է ենթարկվել[5] ոստիկանություն,[6] ճանաչվել է քաղհալածյալ:[7][8]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականներից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ:[9][10][11]Բազմաթիվ դատական հայցեր է շահել, [12]կանխելով վարչարարական ապրօինությունները, և պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու շահերը: 2012-ին հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 2008-ին ՄԻՊ-ին մեղադրել է անգործության մեջ, [13][14] որից որոշ ժամանակ անց օմբուդսմենը ազատվել է աշխատանքից:[15] 2012-ին բազմաթիվ նամակ բողոքներ է գրել ՀՀ քարտեզի վրա Արծվաշենը վերականգնվելու պահանջով:[16] 2014-ին դատի է տվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, [17][18][19]: ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան դեմ նրա կազմակերպված ցույցերից հետո [20] բարեփոխվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան գործունեությունը, [21] բարելավվել են Հայաստան-Լիտվա հարաբերությունները, ստեղծվել է Լիտվա-Արցախ բարեկամության խումբ,[22] Լիտվայի դեսպանատան աշխատակիցները ՀՀ քաղաքացիների հետ սկսել են խոսել նաև հայերեն: 2015-ին ներկայացրել է հաղորդում՝ 1920-21թթ հարյուրավոր հայ սպաների և քաղաքական գործիչների աքսորի և սպանության փաստով, որը դեռ իրավական գնահատական չի ստացել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստ
  2. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
  3. Չջնջված դրոշմակնիքը հազարավոր քաղաքացիների իրավունք է խախտում
  4. «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը
  5. «Կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվեն» դու ես վառել»
  6. Պաշտպանը խախտում տեսնում է
  7. Ընդդեմ քաղաքական հալածանքների
  8. «Կարեն Հեքիմյանն ունի մարդու իրավունքներ, իսկ ես ո՞չ»
  9. Դատարանը որոշում է կայացրել՝ առանց «Հանուն Հայաստանի»
  10. Հինգ խորհուրդ նրանց, ում ՃՈ-ն արդեն տուգանել է
  11. Հինգ խորհուրդ նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին
  12. Դատական տեղեկատվական համակարգ
  13. ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը
  14. Օմբուդսմենի դեմ գործը կարճվեց
  15. Օմբուդսմենը հրաժարական է ներկայացրել
  16. «Օրանժ Արմենիան»՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն
  17. Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը
  18. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը ԱԳՆ-ին մեղադրելով անգործության և ՀՀ քաղաքացիներին չպաշտպանելու մեջ:
  19. ԱԳՆ-ն դատարանում պարտվեց ՀՀ քաղաքացուն
  20. Հայաստանում գործում է ընդհատակյա դեսպանատուն
  21. Կարեն Հեքիմյան. Լիտվան ընդդեմ նախապաշարմունքների եւ Իսպանիայի
  22. Լիտվայի խորհրդարանում ստեղծվեց Լիտվա-Արցախ բարեկամության խումբը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]