Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Satenik Avetisyan/Ավազարկղ3

«Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն», հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին։ Հիմնադրման օրից ի վեր կազմակերպության առաքելությունը եղել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու հանրահռչակումը, ժառանգության քաղաքակրթական նշանակության գիտակցումը, արժևորումը և գալիք սերունդներին անխաթար փոխանցումը։ Կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում նաև մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հետազոտման և շարունակական խնամքի ուղղությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին։ Կազմակերպության առաջին նիստը տեղի է ունեցել 1964 թվականին՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի նախագահությամբ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի, Սերո Խանզադյանի և այլ մտավորականների մասնակցությամբ։

Կազմակերպության ղեկավարներն են եղել Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Ազիզբեկյանը, Վարազդատ Հարությունյանը և Միքայել Հարությունյանը։ Այն իր գործունեության ակտիվ շրջանում ունեցել է շուրջ 300․000 անդամ և զբաղվել նամականիշների թողարկմամբ։

2020 թվականին «Բնօրրան» հասարակական կազմակերպությունը միացել է «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնությանը»՝ վերանվանվելով «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայակական ընկերություն»[2]։

Վերականգնված հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության ջանքերով վերականգնվել են շուրջ 7 տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ։

Եկեղեցի Կառուցման տարեթիվ Շրջան Նախագծի ղեկավար Շինարարության ղեկավար Վերականգնման տարեթիվ
Սուրբ Աստվածածին եկեղեցի[3] 1321 թվական Արենի Հրաչյա Գասպարյան Արտաշես Հովսեփյան 1968-1977, 1992-1997 թվականներ (երկու փուլով)
Ջուխտակ վանք[3] 13-րդ դար Դիլիջան Հրաչյա Գասպարյան Ռազմիկ Հակոբյան 1980-1985 թվականներ
Սուրբ Աստվածածին եկղեցի 13-րդ դար Եղիապատրուշ Ռազմիկ Դավթյան Մենուշ Հակոբյան 1980-1985 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 1695 թվական Քանաքեռ Աշոտ Հովսեփյան Հարություն Գասպարյան 1984-1985 թվականներ
Վանեվանի վանք 7-10-րդ դարեր Արծվանիստ Աշոտ Հովսեփյան Վազգեն Իսպիրյան 1982-1985 թվականներ
Սուրբ Քրիստափորի վանքի եկեղեցի և զանգակատուն 7-րդ դար Դաշտադեմ Մերի Դանիելյան Ռազմիկ Դավթյան 1978-1981 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 7-րդ դար Թալին Մերի Դանիելյան Անդրանիկ Դաղլյան 1998 թվական
Հոգեվանքի Սուրբ Կարապետ եկեղեցի 1205 թվական Սառնաղբյուր Ռազմիկ Դավթյան Ռազմիկ Դավթյան 1976-1987 թվականներ
Սուրբ Սարգիս եկեղեցի 17-րդ դար Դովեղ Ռազմիկ Դավթյան 1985-1986 թվականներ
Սուրբ Մինաս եկեղեցի 1349 թվական Կապուտան Գրիգոր Ղաֆադարյան,

Սերգեյ Մարտիրոսյան

Ռազմիկ Հակոբյան 1982-1985 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 14-րդ դար Գառնի Գագիկ Սողոմոնյան Սամվել Ստեփանյան 1984-1989 թվականներ
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի 7-րդ դար Արտաշավան Աշոտ Մանասյան Հարություն Գասպարյան 1985-1987 թվականներ
Սուրբ Գևորգ եկեղեցի 7-րդ դար Գառնահովիտ Աշոտ Մանասյան Գրիգոր Վարդանյան 1991-1997 թվականներ
Մորո Ձորո վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի 10-11-րդ դարեր Լուսահովիտ Աշոտ Մանասյան Վարդան Գասպարյան 1980-1983 թվականներ
Զորավոր եկեղեցի 7-րդ դար Եղվարդ Աշոտ Մանասյան Վարդան Գասպարյան 1979 թվական
Բայսզի եկեղեցի 10-11-րդ դարեր Բայսզ Ամիրան Բադիշյան Հարություն Գասպարյան 1986 թվական
Տիրանավոր եկեղեցի 7-րդ դար Մայիսյան Սամվել Այվազյան Ամիրան Բադիշյան 1982-1988 թվականներ

|}

  • Քարահունջ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.europanostra.org/membership/armenia/?fbclid=IwAR3XJDtHbbb61M4rcwA7RcBGvXS4_rLfZOPHkAy4vzuV12fbwUTwlbZIidY
  2. https://thecradle.am/about#our-story
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հուշարձան, տարեգիրք Գ. Երևան: «Հուշարձան հրատաակչություն». 2005. էջ 43. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |(empty string)= (օգնություն); Text "Խմբագրական խորհուրդ՝ Հակոբ Սիմոնյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)
  4. https://hushardzan.am/archives/25464?fbclid=IwAR1IoMSmfD3SZI0ZoaUyXQeiC-AYQ_A-w_J6_j7vOmPQyEjaoOwKUbTo5ZY

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]