Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ3
Satenik Avetisyan/Ավազարկղ3 |
---|
«Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն», հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին։ Հիմնադրման օրից ի վեր կազմակերպության առաքելությունը եղել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու հանրահռչակումը, ժառանգության քաղաքակրթական նշանակության գիտակցումը, արժևորումը և գալիք սերունդներին անխաթար փոխանցումը։ Կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում նաև մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հետազոտման և շարունակական խնամքի ուղղությամբ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպությունը հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին։ Կազմակերպության առաջին նիստը տեղի է ունեցել 1964 թվականին՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի նախագահությամբ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի, Սերո Խանզադյանի և այլ մտավորականների մասնակցությամբ։
Կազմակերպության ղեկավարներն են եղել Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Ազիզբեկյանը, Վարազդատ Հարությունյանը և Միքայել Հարությունյանը։ Այն իր գործունեության ակտիվ շրջանում ունեցել է շուրջ 300․000 անդամ և զբաղվել նամականիշների թողարկմամբ։
2020 թվականին «Բնօրրան» հասարակական կազմակերպությունը միացել է «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնությանը»՝ վերանվանվելով «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայակական ընկերություն»[2]։
Վերականգնված հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպության ջանքերով վերականգնվել են շուրջ 7 տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ։
Եկեղեցի | Կառուցման տարեթիվ | Շրջան | Նախագծի ղեկավար | Շինարարության ղեկավար | Վերականգնման տարեթիվ |
---|---|---|---|---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի[3] | 1321 թվական | Արենի | Հրաչյա Գասպարյան | Արտաշես Հովսեփյան | 1968-1977, 1992-1997 թվականներ (երկու փուլով) |
Ջուխտակ վանք[3] | 13-րդ դար | Դիլիջան | Հրաչյա Գասպարյան | Ռազմիկ Հակոբյան | 1980-1985 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկղեցի | 13-րդ դար | Եղիապատրուշ | Ռազմիկ Դավթյան | Մենուշ Հակոբյան | 1980-1985 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 1695 թվական | Քանաքեռ | Աշոտ Հովսեփյան | Հարություն Գասպարյան | 1984-1985 թվականներ |
Վանեվանի վանք | 7-10-րդ դարեր | Արծվանիստ | Աշոտ Հովսեփյան | Վազգեն Իսպիրյան | 1982-1985 թվականներ |
Սուրբ Քրիստափորի վանքի եկեղեցի և զանգակատուն | 7-րդ դար | Դաշտադեմ | Մերի Դանիելյան | Ռազմիկ Դավթյան | 1978-1981 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 7-րդ դար | Թալին | Մերի Դանիելյան | Անդրանիկ Դաղլյան | 1998 թվական |
Հոգեվանքի Սուրբ Կարապետ եկեղեցի | 1205 թվական | Սառնաղբյուր | Ռազմիկ Դավթյան | Ռազմիկ Դավթյան | 1976-1987 թվականներ |
Սուրբ Սարգիս եկեղեցի | 17-րդ դար | Դովեղ | Ռազմիկ Դավթյան | 1985-1986 թվականներ | |
Սուրբ Մինաս եկեղեցի | 1349 թվական | Կապուտան | Գրիգոր Ղաֆադարյան,
Սերգեյ Մարտիրոսյան |
Ռազմիկ Հակոբյան | 1982-1985 թվականներ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | 14-րդ դար | Գառնի | Գագիկ Սողոմոնյան | Սամվել Ստեփանյան | 1984-1989 թվականներ |
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | 7-րդ դար | Արտաշավան | Աշոտ Մանասյան | Հարություն Գասպարյան | 1985-1987 թվականներ |
Սուրբ Գևորգ եկեղեցի | 7-րդ դար | Գառնահովիտ | Աշոտ Մանասյան | Գրիգոր Վարդանյան | 1991-1997 թվականներ |
Մորո Ձորո վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի | 10-11-րդ դարեր | Լուսահովիտ | Աշոտ Մանասյան | Վարդան Գասպարյան | 1980-1983 թվականներ |
Զորավոր եկեղեցի | 7-րդ դար | Եղվարդ | Աշոտ Մանասյան | Վարդան Գասպարյան | 1979 թվական |
Բայսզի եկեղեցի | 10-11-րդ դարեր | Բայսզ | Ամիրան Բադիշյան | Հարություն Գասպարյան | 1986 թվական |
Տիրանավոր եկեղեցի | 7-րդ դար | Մայիսյան | Սամվել Այվազյան | Ամիրան Բադիշյան | 1982-1988 թվականներ |
|}
- [3]
- Սուրբ Կարապետ եկեղեցի (Եղեգիս)
- Սուրբ Մինաս եկեղեցի (Եղեգիս)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղիպատրուշ)
- Գնդեվանք
- Ամբերդի եկեղեցի
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քանաքեռ)[3]
- Վանեվանի վանք (Արծվանիստ)
- Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թալին)
- Սուրբ Կարապետ եկեղեցի (Սառնաղբյուր)
- Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Արտաշավան
- Զորավոր եկեղեցի (Եղվարդ)
- Քարահունջ[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.europanostra.org/membership/armenia/?fbclid=IwAR3XJDtHbbb61M4rcwA7RcBGvXS4_rLfZOPHkAy4vzuV12fbwUTwlbZIidY
- ↑ https://thecradle.am/about#our-story
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հուշարձան, տարեգիրք Գ. Երևան: «Հուշարձան հրատաակչություն». 2005. էջ 43.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|(empty string)=
(օգնություն); Text "Խմբագրական խորհուրդ՝ Հակոբ Սիմոնյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն) - ↑ https://hushardzan.am/archives/25464?fbclid=IwAR1IoMSmfD3SZI0ZoaUyXQeiC-AYQ_A-w_J6_j7vOmPQyEjaoOwKUbTo5ZY