Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության գրասենյակը տեղակայված է Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի շենքում։

Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

Հիմնվել է 1964 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1964 թվականին), գործադիրը հանրապետաության խորհուրդը։ Նպաստում է հանրապետության տարածքում գտնվող հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանման-վերականգնման աշխատանքներին։ Ընկերության միջոցներով վերականգնվել են Բջնիի Ս․ Սարգիս (7-րդ դար), Ամբերդի (9-րդ դար) եկեղեցինները, Գնդեվանքը (10-րդ դար), Հաղարծինի վանքի սեղանատունը (13-րդ դար) և պատմական այլ հուշարձաններ։ Հրատարակել է «Էջմիածին», «Հաղպատ-Սանահին», «Գառնի–Գեղարդ», «Լեռնային Ղարաբաղի պատմա–ճարտարապետական հուշարձանները», այլ գրքեր և ուղեցույցներ։ 1986 թվականին ուներ 330 հազար անհատ, Հայաստանում շուրջ 2700 կոլեկտիվ անդամ, ավելի քան 2000 սկզբնական կազմակերպություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png