Jump to content

Մասնակից:Anitarzi/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիֆոնային ջրիմուռների բազմազանություն: Նկարազարդում` ըստ Էռնստ Հեկկելի« Արվեստի տեսակները բնության մեջ» («Kunstformen der Natur») գրքի,1904

Կանաչ մամուռներ (եզակի` կանաչ մամուռ) (լատին․՝ Chlorophyta), պատանում են ստորին բույսերի խմբին: Ժամանակակից համակարգում կաաչ ջրիմուռներն տեղադրված են առանձին բաժիններում, որոնք իրենց մեջ ներառում են միաբջիջ և գաղութային պլանկտոնային ջրիմուռներ, ստորջրյա (բենթոսային) ջրիմուռների միաբջիջ և բազմաբջիջ ձևեր: Այստեղ հանդիպում են թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին) բոլոր մորֆոլոգիական` կազմաբանական ձևերը, բացի ռիզոպոդիալ միաբջիջ և բարդ կառուցվածք ունեցող հսկայական բազմաբջիջ ձևերից[1]: Շատ թելիկավոր կանաչ ջրիմուռներ ամրանում են հիմքին միայն զարգացման առաջին փուլում, ապա նրանք դառնում են ազատ ապրող` ձևավորելով գորգեր և փուչիկներ:

Կանաչ ջրիմուռը, այս պահին ունեցած տվյալներով, ջրիմուռների ամենալայն բաժինն է: Մոտավոր հաշվարկներով սրա մեջ մտնում են 13000 - 20000 տեսակ: Դրանք տարբերվում են առաջին հերթին իրենց թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին) մաքուր կանաչ գույնով, որոնք նման են բարձր բույսերի երանգին և պայմանավորված է այլ գունանյութերի` պիգմենտների, նկատմամբ քլորոֆիլի գերակշռությամբ: Կանաչ ջրիմուռների բնակավայրը հիմնականում ջրային է, երբեմն նույնիսկ ցամաքային խոնավ տարածքներ:

Ազովյան ծովի կարմիր ջրիմուռներ

Ջրիմուռների բջիջներում քլորոպլաստը սովորաբար ուռուցիկ է, հաստ պատերով, քլորոֆիլից բացի պարունակում է լրացուցիչ գունանյութերի մի ամբողջ շարք` ներառելով քսանթոֆիլ` լյութեին, զեաքսանտին, վիոլաքսանտին, անտերաքսանտին, նեոքսանտին և այլն: Կանաչ ջրիմուռներում լրացուցիչ պիգմենտները չեն գերակշռում քլորոֆիլին: Ամենակարևոր պահեստային պոլիսախարիդը օսլան է, որը հանդիպում է պիրենոիդի շուրջ հատիկների տեսքով կամ ցրված է քլորոպլաստի հիմքում: Պիրենոիդներն ընկղմված են քլորոպլաստի մեջ և ներծծված են թիլակոիդներով: Քլորոպլաստն ունի կրկնակի մեմբրան: Այդ հարաբերակցությամբ կանաչ ջրիմուռները հիշեցնում են կարմիր ջրիմուռներին և բարձրակարգ բույսերին: Քլորոպլաստում թիլակոիդները խմբված են 2 - 6 հատիկներով թիթեղի տեսքով, ինչպես բարձրակարգ բույսերի մոտ: Բջիջները ոչ հաճախ պարունակում են կծկվող վակուոլներ (ավելի հաճախ - 2), կարող են ունենալ ստիգմա:

Կանաչ ջրիմուռների շոշափուկավոր բջիջները հանդիսանում են հետերոկոպտյան (անիզոկոնտյան) - շոշափուկներն ունեն նմանատիպ կառուցվածք, չնայած, որ նրանք կարող են տարբերվել երկարությամբ: Սովորաբար լինում են երկու շոշափուկներ, բայց հանդիպում են նաև չորս և ավել շոշափուկներ: Կանաչ ջրիմուռների շոշափուկները չունեն մաստիգոնեմ (ի տարբերությու հետերոկոնտի), բայց կարող են ունենալ նուրբ մազիկներ կամ թեփուկներ:

Կենսական ցիկլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ ջրիմուռների կենսական ցիկլը շատ բազմազան է: Այստեղ հանդիպում են բոլոր տեսակները:Հապլոբիոնտիկ զիգոտիկ ռեդուկցիայով (Hydrodictyon reticulatum, Eudorina): Երկմտրակ համետները ազատվում են իրենց մայր բջիջներից իրենց պատյանում գտնվող ծակոտիով, գամետների միաձուլումը տեղի է ունենում խողովակի միջոցով: Ապա զիգոտը վերածվում է քնած զիգոսպորայի, իսկ ֆիզիոլոգիական հանգստի շրջանից հետո այն վերաճում է 4 զոոսպորային գոյացության (մեյոզիկ բաժանման արդյունքում): Յուրաքանչյուր զոոսպոր կազմավորում է պոլիեդր` ձևավորելով կպչուն զոոսպորներից կազմված փոքրիկ գնդաձև ցանցեր: Գապլո - դիպլոբիոնտիկ ջրիմուռներ` սպորային ռեդուկցիայով (Ուլվա` էնտերոմորֆա, Ուլոտրիքս, Կլադոֆորայի որոշ տեսակներ): Երկմտրակ իզոգամետները դուրս են գալիս մայր բջիջից, որից հետո տարբեր թելերից կազմված գամետները լուծվում են ջրում: Կազմավորվում է քառամտրակավոր զիգոտ, որն ազատ լողում է ջրում: Որից հետո այն իջնում է ինչ-որ մակերեսի վրա և ծածկվում է ամուր թաղանթով` այդ կերպ վերածվելով հաստ բջիջի (կոդիոլում), սրան հաջորդում է ֆիզիոլոգիական հանգիստը: Բարենպաստ միջավայրում այն վերաճում է 4 - 16 զոոսպորի կամ ապլանոսպորի, որոնք լողալու կարճ ժամանակահատվածից հետո կպնում են որևէ հիմքի և վերաճում են նոր թելիկների: Հանգստի վիճակից դուրս գալը ակտիվացնում են տարբեր գործոններ` ջերմաստիճանի բարձրացում, միջավայրի ջրածնային ցուցիչի (pH ) փոփոխություն և այլն:

Քվանտային ջրածին

Դիպլոբիոնտային ջրիմուռներ համետային ռեդուկցիայով (Bryopsis). Պլանոզիգոտը նստում և վերաճում է մեծ բջջակորիզով թելիկավոր թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին), բջջակորիզը կիսվում է, այդ կերպ առաջանում են ստեֆանոկոնտյան զոոսպորներ, որոնք աճում են վեգետատիվ թալոմում: Հատկապես շատ կանաչ ջրիմուռներ աճում են գարնանը, երբ լիթորալում բոլոր քարերը ծածկված են կանաչ ջրիմուռների զմրուխտյա շերտով` կտրուկ հակադրելով սպիտակ ձյանը, որը պատել է ափամերձ քարերը: Քարերի վրայի խավոտ կանաչ գորգը ձևավորում է աճող թելիկներ` ուլոտրիքս և ուրոսպոր: Ամռանը հաճախ աճում են շատ էգատրոպիլներ (հոմ. Cladophora aegagropila), որը ոչ հազվադեպ է ունենում լպրծուն կանաչ զանգված: Բաց ժայռոտ ափերում բաց - կանաչ ճյուղավորված թփերը կազմավորում են ակրոսիֆոնիա:

Բնության մեջ և մարդու կյանքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանաչ ջրիմուռներ (օրինակ` ուլվա` էնտերոմորֆա) լայնորեն օգտագործում են սննդի մեջ: Քլորելան օգտագործում են որպես ջրի աղտոտվածության աստիճանը որոշող ինդիկատոր և պահում են սուզանավերում, որպեսզի մաքրեն օդը ածխաթթու գազից:

Սակայն, հիմնականում, մարդիկ չեն օգտագործում ջրիմուռներ:

Կանաչ ջրիմուռների մեջ հայտնի է ջրային և ցամաքային բույսերի մակաբույծների շարքը (տեսակները` Cephaleuros, Chlorochytrium, Rhodochytrium)[2], ինչպես նաև կենդանիների շարքը (Prototheca):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белякова Г. А., Дьяков Ю. Т., Тарасов К. Л. Ботаника: в 4 т. Т. 2. Водоросли и грибы. — М.: Издательский центр «Академия», 2006. — 320 с.
  • Царенко П. М. Номенклатурно-таксономические изменения в системе «зелёных» водорослей // Альгология. — 2005. — 15, № 4. — С. 459—467.
  • Lewis, L.A., McCourt, R.M. (2004) Green algae and the origin of land plants // Am. J. Bot. — 91 (10). — P. 1535—1556.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Водоросли // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.(Ստուգված է 2 Մարտի 2014)
  • Зелёные водоросли // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.(Ստուգված է 2 Մարտի 2014)
  • Надсон Г. А. (1890–1907). «Зеленые водоросли». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Водоросли Баренцева моря


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. структура, характеризующаяся отсутствием твердой клеточной оболочки и постоянной формы
  2. Paracer S., Ahmadjian V. Sybiosis. An Introduction to Biological Associations. — 2nd edition. — Oxford University Press, 2000.