Ուլոտրիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլոտրիքս
Ուլոտրիքս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Կանաչ ջրիմուռներ
Ընտանիք Ulotrichaceae
Ցեղ Ուլոտրիքս
Լատիներեն անվանում
Ulothrix
Kütz., 1833
Տիպիկ ներկայացուցիչներ

Ulothrix tenuissima Kütz., 1833

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ուլոտրիքս (լատիներեն՝ Ulothrix), կանաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ուլոտրիքս գոտևորված (Ս. zonata), ուլոտրիքս փոփոխվող (Ս. variabilis

Բնակվում է քաղցրահամ ջրերում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը թելանման է, չճյուղավորվող՝ կազմված միաշարք դասավորված կարճ, գլանաձև բջիջներից։

Ստորին բջիջն անգույն է, սրածայր և կատարում է ռիզոիդի դեր։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է մեկ կորիզ, կիսաօղակաձև քլորոպլաստ և պիրենոիդ։

Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռական (իզոգամիա) ճանապարհներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белякова Г.А. Ботаника: в 4 т. Т. 2. Водоросли и грибы: учебник для студ. высш. учеб. завед. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 221. — ISBN 5-7695-2750-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png