Jump to content

Մառա Կարֆանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառա Կարֆանիա
իտալ.՝ Mara Carfagna
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1975(1975-12-18) (48 տարեկան)
ԾննդավայրՍալեռնո, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունUniversity of Salerno?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պարուհի և մոդել
ԱմուսինAlessandro Ruben?
Զբաղեցրած պաշտոններՀավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Italian Minister for the South and Territorial Cohesion?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Councillor in the City of Naples?
ԿուսակցությունԱզատության ժողովուրդ և Առա՜ջ, Իտալիա
Կայքmaracarfagna.it
 Mara Carfagna Վիքիպահեստում

Մարիա Ռոզարիա (Մառա) Կարֆանիա (իտալ.՝ Maria Rosaria (Mara) Carfagna, դեկտեմբերի 18, 1975(1975-12-18), Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, նախկինում ֆոտոմոդել և հեռուստահաղորդավար, հավասար հնարավորությունների հարցերով նախարար 4-րդ կառավարությունում։ 2006 թվականին ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատում՝ «Առա՛ջ, Իտալիա», 2008 մայիսի 8-ին մտել է Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության կազմի մեջ։ Իտալիայի հարավի գործերի և շրջանների զարգացման գծով նախարար է (2021 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Մառա Կարֆանիան մասնակցել է Միսս Իտալիա գեղեցկության մրցույթին և զբաղեցրել է վեցերորդ տեղը[1]։ Նա 2001 թվականին ավարտել է Սալերնո համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։ 2000-ական թվականների սկզբին Կարֆանիան սկսել է աշխատել Mediaset մեդիա ընկերության (որի հիմնադիրը և սեփականատերերից մեկը Սիլվիո Բերլուսկոնին է) մի քանի հեռուստանախագծերում։ Զուգահեռ շարունակել է ֆոտոմոդելի կարիերան, այդ թվում՝ Maxim ամսագրի համար թոփլես նկարահանվել։

2006 թվականին Կարֆանիան ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատում «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության կողմից, 2008 թվականին վերընտրվել է[3]։ 2007 թվականի հունվարին Բերլուսկոնին անհաջող կատակել է, որ մեծ հաճույքով կամուսնանար Կարֆանիայի հետ, եթե ամուսնացած չլիներ։ Բերլուսկոնիի կինը՝ Վերոնիկա Լարիոն, իտալական մամուլի միջոցով պահանջել է ամուսնուց ներողություն խնդրել, որը, վերջին հաշվով, նա հայտնել է[2]։

2008 թվականի մայիսի 8-ին Սիլվիո Բերլուսկոնին իր ձևավորած կառավարությունում Կարֆանիային նշանակել է հավասար հնարավորությունների հարցերով նախարար, նա դարձել է չորս կին նախարարներից մեկը Բերլուսկոնիի չորրորդ գրասենյակում[2]։ Նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց Կարֆանիան քննադատության է ենթարկվել սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողների կողմից, երբ թույլ չի տվել նույն տարվա հունիսին գեյ-շքերթի անցկացումը, քանի որ չէր կարծում, որ գեյերը խտրականության են ենթարկվում[4]։ Նրա առաջին խոշոր նախաձեռնությունը փողոցային մարմնավաճառությունը քրեականացնող օրենքն է։

Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահն է (2018—2021)։

2021 թվականի փետրվարի 13-ին երդում է տվել Դրագիի կառավարությանը[5], որտեղ նա առանց պորտֆելի նախարար է նշանակվել Իտալիայի հարավի գործերի և շրջանների զարգացման գծով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nick Pisa. (9 мая 2008). «Former topless model joins Berlusconi's cabinet as Italy's equalities minister» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Malcolm Moore. (7 мая 2008). «Berlusconi apoints former showgirl to cabinet» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Richard Owen. (21 мая 2008). «Mara Carfagna: showing her slip» (անգլերեն). The Times. Արխիվացված է օրիգինալից 2009-05-07-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Italian equal opportunities minister rejects 'gay pride' march» (անգլերեն). The New York Times. 19 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Valeria Forgnone (2021 թ․ փետրվարի 13). «Governo, Draghi a Palazzo Chigi per il rito della Campanella. Con i suoi 23 ministri ha giurato al Quirinale. Mascherine e nessuna stretta di mano: è la prima cerimonia in era Covid» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Governo, Draghi scioglie la riserva e annuncia i ministri: Franco all'Economia, Cingolani alla Transizione ecologica, Cartabia alla Giustizia» (իտալերեն). la Repubblica. 2021 թ․ փետրվարի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառա Կարֆանիա» հոդվածին։