Մառա Կարֆանիա
Մառա Կարֆանիա իտալերեն՝ Mara Carfagna | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1975 (47 տարեկան) |
Ծննդավայր | Սալեռնո, Կամպանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | University of Salerno? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պարուհի և մոդել |
Ամուսին | Alessandro Ruben? |
Զբաղեցրած պաշտոններ | Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Italian Minister for the South and Territorial Cohesion?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Ազատության ժողովուրդ և Առա՜ջ, Իտալիա |
![]() |
Մարիա Ռոզարիա (Մառա) Կարֆանիա (իտալերեն՝ Maria Rosaria (Mara) Carfagna, դեկտեմբերի 18, 1975, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, նախկինում ֆոտոմոդել և հեռուստահաղորդավար, հավասար հնարավորությունների հարցերով նախարար 4-րդ կառավարությունում։ 2006 թվականին ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատում՝ «Առա՛ջ, Իտալիա», 2008 մայիսի 8-ին մտել է Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության կազմի մեջ։ Իտալիայի հարավի գործերի և շրջանների զարգացման գծով նախարար է (2021 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին Մառա Կարֆանիան մասնակցել է Միսս Իտալիա գեղեցկության մրցույթին և զբաղեցրել է վեցերորդ տեղը[1]։ Նա 2001 թվականին ավարտել է Սալերնո համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։ 2000-ական թվականների սկզբին Կարֆանիան սկսել է աշխատել Mediaset մեդիա ընկերության (որի հիմնադիրը և սեփականատերերից մեկը Սիլվիո Բերլուսկոնին է) մի քանի հեռուստանախագծերում։ Զուգահեռ շարունակել է ֆոտոմոդելի կարիերան, այդ թվում՝ Maxim ամսագրի համար թոփլես նկարահանվել։
2006 թվականին Կարֆանիան ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատում «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության կողմից, 2008 թվականին վերընտրվել է[3]։ 2007 թվականի հունվարին Բերլուսկոնին անհաջող կատակել է, որ մեծ հաճույքով կամուսնանար Կարֆանիայի հետ, եթե ամուսնացած չլիներ։ Բերլուսկոնիի կինը՝ Վերոնիկա Լարիոն, իտալական մամուլի միջոցով պահանջել է ամուսնուց ներողություն խնդրել, որը, վերջին հաշվով, նա հայտնել է[2]։
2008 թվականի մայիսի 8-ին Սիլվիո Բերլուսկոնին իր ձևավորած կառավարությունում Կարֆանիային նշանակել է հավասար հնարավորությունների հարցերով նախարար, նա դարձել է չորս կին նախարարներից մեկը Բերլուսկոնիի չորրորդ գրասենյակում[2]։ Նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց Կարֆանիան քննադատության է ենթարկվել սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողների կողմից, երբ թույլ չի տվել նույն տարվա հունիսին գեյ-շքերթի անցկացումը, քանի որ չէր կարծում, որ գեյերը խտրականության են ենթարկվում[4]։ Նրա առաջին խոշոր նախաձեռնությունը փողոցային մարմնավաճառությունը քրեականացնող օրենքն է։
Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահն է (2018—2021)։
2021 թվականի փետրվարի 13-ին երդում է տվել Դրագիի կառավարությանը[5], որտեղ նա առանց պորտֆելի նախարար է նշանակվել Իտալիայի հարավի գործերի և շրջանների զարգացման գծով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nick Pisa. (9 мая 2008)։ «Former topless model joins Berlusconi's cabinet as Italy's equalities minister» (անգլերեն)։ Daily Mail։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-11
- ↑ 2,0 2,1 2,2 Malcolm Moore. (7 мая 2008)։ «Berlusconi apoints former showgirl to cabinet» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-11
- ↑ Richard Owen. (21 мая 2008)։ «Mara Carfagna: showing her slip» (անգլերեն)։ The Times։ Վերցված է 2011-08-11
- ↑ «Italian equal opportunities minister rejects 'gay pride' march» (անգլերեն)։ The New York Times։ 19 мая 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-11
- ↑ Valeria Forgnone (2021-02-13)։ «Governo, Draghi a Palazzo Chigi per il rito della Campanella. Con i suoi 23 ministri ha giurato al Quirinale. Mascherine e nessuna stretta di mano: è la prima cerimonia in era Covid» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2021-02-13
- ↑ «Governo, Draghi scioglie la riserva e annuncia i ministri: Franco all'Economia, Cingolani alla Transizione ecologica, Cartabia alla Giustizia» (իտալերեն)։ la Repubblica։ 2021-02-12։ Վերցված է 2021-02-13
|