Մաուրիցիո Գուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիցիո Գուչի
իտալ.՝ Maurizio Gucci
Ծնվել էսեպտեմբերի 26, 1948(1948-09-26)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Մահացել էմարտի 27, 1995(1995-03-27)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ԳերեզմանՍանկտ Մորից
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինՊատրիցիա Ռեջանի[2]
Ծնողներհայր՝ Մաուրիցիո Դ'Անկորա, մայր՝ Սանդրա Ռավել

Մաուրիցիո Գուչի (անգլ.՝ Maurizio Gucci, սեպտեմբերի 26, 1948(1948-09-26)[1], Ֆլորենցիա, Իտալիա - մարտի 27, 1995(1995-03-27)[1], Միլան, Իտալիա), իտալացի գործարար, Գուչի նորաձևության տան ղեկավար։ Ռոդոլֆո Գուչիի և Սանդրա Ռավելի որդին, Գուչիո Գուչիի թոռը։ Սպանվել է վարձու մարդասպանի կողմից, որին վարձել էր նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուրիցիո Գուչին ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 26-ին Ֆլորենցիայում, դերասաններ Ռոդոլֆո Գուչիի և Սանդրա Ռավելիի ընտանիքի միակ երեխան էր[3]։ 1972 թվականին Գուչին տեղափոխվել է Նյու Յորք, որ իր հորեղբոր՝ Ալդո Գուչիի հետ աշխատի «Գուչի»-ում[4]։ 1980-ական թվականների սկզբներին նա ապրել է Օլիմպիկ թաուերի պենտհաուսում, որը նվիրել էր հայրը[5][6]։ 1982 թվականին նա վերադարձել է Միլան, իսկ 1983 թվականին իրավաբանական պատերազմ է սկսել Ալդոյի դեմ Gucci-ի վրա վերահսկողության համար, երբ նա դարձել է Gucci-ի մեծամասնական բաժնետերը հոր մահից հետո[7][8][9]։

1986 թվականին Գուչին փախել է Շվեյցարիա, որ խուսափի դատական հետապնդումից, այն բանից հետո, երբ Ալդոն, ցանկանալով վրեժ լուծել, նրան մեղադրել է իր հոր ստորագրությունը կեղծելու մեջ՝ ժառանգության հետ կապված հարկերը վճարելուց խուսափելու համար։ Ի սկզբանե նա մեղավոր է ճանաչվել, բայց ավելի ուշ արդարացվել է[10][11]։ 1988 թվականին Մաուրիցիո Գուչին վաճառել է «Գուչիի» բաժնետոմսերի 47,8 %-ը Բահրեյի ներդրումային հիմնադրամին[12]։

Մաուրիցիո Գուչին «Գուչի» խմբի նախագահ է դարձել 1989 թվականին։ 1991-1993 թվականներին «Գուչիի» ֆինանսները եղել են բացասական։ Մաուրիցիո Գուչիին մեղադրել են այն բանում, որ նա մեծ գումարներ է ծախսել Ֆլորենցիայում և Միլանում ընկերության շտաբ բնակարաններ ձեռք բերելու համար[13]։ 1993 թվականին նա 170 միլիոն դոլարով վաճառել է Գուչիի իր մնացած բաժնեմասերը Investcorp ընկերությանը՝ վերջ դնելով Գուչի ընտանիքի կապերը ընկերության[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Գուչին ամուսնացել է Պատրիցիա Ռեջանի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր՝ Ալեգրան և Ալեսանդրան[15]։ Մաուրիցիոյի հայրը՝ Ռոդոլֆո Գուչին, սկզբում հավանություն չէր տալիս նրանց ամուսնությանը՝ Պատրիցիային անվանելով կարիերամոլ, որը միայն մտածում է փողի մասին[5][6]։ 1985 թվականին Մաուրիցիոն հայտնում է կնոջը, որ պատրաստվում է կարճ ժամանակով մեկնել Ֆլորենիցիա գործնական ճամփորդության, սակայն հաջորդ օրը ուղարկում է ընկերոջը կնոջն ասելու, որ այլևս չի վերադառնալու[16]։

1990 թվականից Գուչին սկսել է հանդիպել Պաոլա Ֆրանկի հետ, որը նրա մանկության ընկերն էր և ներկա էր Պատրիցիայի հետ նրա հարսանիքին[17][18]։ Երկուսն էլ տառապում էին անհաջող ամուսնությունից։ Ֆրանկին 5 տարի Գուչիի սիրուհին էր և ապրում էր Միլանում՝ Կարսո Վենեցիայի բնակարանում[19][20]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մարտի 27-ին Գուչին գնդակահարվել է վարձու մարդասպանի կողմից իր գրասենյակի աստիճանների վրա աշխատանքի գնալու ճանապարհին։ Նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին, 1998 թվականին դատապարտվել է սպանության կազմակերպման համար[21][22][23]։ Ըստ դատախազների՝ Ռեջանիի դրդապատճառները եղել են խանդի, փողի և իր նախկին ամուսնու հանդեպ վրդովմունքի խառնուրդ[24]։ Նրանք պնդում էին, որ նա ցանկանում էր վերահսկողություն ստանալ Գուչիի կալվածքի վրա և ցանկանում էր խանգարել իր նախկին ամուսնուն ամուսնանալ իր նոր զուգընկերուհու՝ Պաոլա Ֆրանկիի հետ։ Առաջիկա ամուսնությունը կրկնակի կկրճատեր ալիմենտները[25][26]։ Նա 18 տարի բանտում է մնացել և վաղաժամկետ ազատ է արձակվել 2016 թվականի հոկտեմբերին[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. Former Wife Given 29 Years for Ordering Gucci Slaying — 1998.
  3. Forden, Sara G. (2012 թ․ մայիսի 8). The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed (անգլերեն). Harper Collins. էջ 16. ISBN 978-0-06-222267-1.
  4. «The House of Gucci: A Complete History and Timeline». WWD. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին – via www.wwd.com.
  5. 5,0 5,1 «The Gucci wife and the hitman: fashion's darkest tale». 2016 թ․ հուլիսի 24.
  6. 6,0 6,1 «House of Gucci Cast vs. Real Life». E!. 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  7. Forden, Sara G. (2012 թ․ մայիսի 8). The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed (անգլերեն). Harper Collins. ISBN 978-0-06-222267-1.
  8. «Rodolfo Gucci Is Dead at 71; Brother in Leather Goods Firm (Published 1983)». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1983 թ․ մայիսի 16. ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. Gucci, Patricia (2016 թ․ մայիսի 10). «chapter 21». In the Name of Gucci: A Memoir (անգլերեն). Crown/Archetype. ISBN 978-0-8041-3894-9.
  10. «GUCCI RESTORES ITS TARNISHED IMAGE». Financial Review (ամերիկյան անգլերեն). 1990 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «GUCCI'S TURNAROUND: FROM THE PRECIPICE TO THE PEAK IN 3 YEARS». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «INVESTCORP BUYS HALF OF GUCCI | JOC.com». www.joc.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  13. Tagliabue, John (1995 թ․ դեկտեմբերի 14). «INTERNATIONAL BUSINESS: Gucci Gains Ground With Revival of Style;Belt-Tightening in the Work Force And Lavish Spending on Marketing». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Gucci Facts». Irish Times (ամերիկյան անգլերեն). 1998 թ․ մայիսի 8. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  15. «Omicidio Gucci – Patrizia Reggiani, rinuncia alla semilibertà: "Non ho mai lavorato in vita mia"». robadadonne.likers.it (իտալերեն). 2011 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  16. Family Business on the Couch: A Psychological Perspective. John Wiley and Sons. 2007. էջ 102. ISBN 978-0-470-51671-3.
  17. «'Black Widow' hounded Gucci heir, then had him shot». The Times. 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «LA STANCHEZZA DI LADY GUCCI». 2011 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «FAMIGLIA». Design & Fashion Magazine. 2019 թ․ սեպտեմբերի 22.
  20. «The Gucci wife and the hitman: fashion's darkest tale». The Guardian. 2016 թ․ հուլիսի 24 – via www.theguardian.com.
  21. Dana Thomas, Deluxe: How Luxury Lost Its Luster, p. 59.
  22. Sara Gay Forden, The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed, HarperCollins 0-688-16313-0, 2001.
  23. Stanley, Alessandra (1998 թ․ նոյեմբերի 4). «Former Wife Given 29 Years for Ordering Gucci Slaying (Published 1998)». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. «Where is Patrizia Reggiani Now?». 2021 թ․ մարտի 19 – via www.thecinemaholic.com.
  25. «Crime of Fashion: Gucci Killer to Go Free». The Daily Beast. 2014 թ․ մայիսի 16 – via www.thedailybeast.com.
  26. «Gucci Murder Case To Go to Jury». AP. 1998 թ․ նոյեմբերի 2 – via www.apnews.com.
  27. Squires, Nick (2017 թ․ փետրվարի 10). «Italy's 'Black Widow' Gucci heiress who ordered ex-husband's murder entitled to nearly £1 million a year from his estate». The Telegraph – via www.telegraph.co.uk.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]