Մաուրիցիո Գուչի
Մաուրիցիո Գուչի իտալերեն՝ Maurizio Gucci | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1948 |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Մահացել է | մարտի 27, 1995 (46 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Գերեզման | Սանկտ Մորից |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Ամուսին | Պատրիցիա Ռեջանի[1] |
Ծնողներ | հայր՝ Մաուրիցիո Դ'Անկորա, մայր՝ Սանդրա Ռավել |
Մաուրիցիո Գուչի (անգլ.՝ Maurizio Gucci, սեպտեմբերի 26, 1948, Ֆլորենցիա - մարտի 27, 1995, Միլան, Իտալիա), իտալացի գործարար, Գուչի նորաձևության տան ղեկավար։ Ռոդոլֆո Գուչիի և Սանդրա Ռավելի որդին, Գուչիո Գուչիի թոռը։ Սպանվել է վարձու մարդասպանի կողմից, որին վարձել էր նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաուրիցիո Գուչին ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 26-ին Ֆլորենցիայում, դերասաններ Ռոդոլֆո Գուչիի և Սանդրա Ռավելիի ընտանիքի միակ երեխան էր[2]։ 1972 թվականին Գուչին տեղափոխվել է Նյու Յորք, որ իր հորեղբոր՝ Ալդո Գուչիի հետ աշխատի «Գուչի»-ում [3]։ 1980-ական թվականների սկզբներին նա ապրել է Օլիմպիկ թաուերի պենտհաուսում, որը նվիրել էր հայրը[4][5]։ 1982 թվականին նա վերադարձել է Միլան, իսկ 1983 թվականին իրավաբանական պատերազմ է սկսել Ալդոյի դեմ Gucci-ի վրա վերահսկողության համար, երբ նա դարձել է Gucci-ի մեծամասնական բաժնետերը հոր մահից հետո[6][7][8]։
1986 թվականին Գուչին փախել է Շվեյցարիա, որ խուսափի դատական հետապնդումից, այն բանից հետո, երբ Ալդոն, ցանկանալով վրեժ լուծել, նրան մեղադրել է իր հոր ստորագրությունը կեղծելու մեջ՝ ժառանգության հետ կապված հարկերը վճարելուց խուսափելու համար։ Ի սկզբանե նա մեղավոր է ճանաչվել, բայց ավելի ուշ արդարացվել է[9][10]։ 1988 թվականին Մաուրիցիո Գուչին վաճառել է «Գուչիի» բաժնետոմսերի 47,8 %-ը Բահրեյի ներդրումային հիմնադրամին[11]։
Մաուրիցիո Գուչին «Գուչի» խմբի նախագահ է դարձել 1989 թվականին։ 1991-1993 թվականներին «Գուչիի» ֆինանսները եղել են բացասական։ Մաուրիցիո Գուչիին մեղադրել են այն բանում, որ նա մեծ գումարներ է ծախսել Ֆլորենցիայում և Միլանում ընկերության շտաբ բնակարաններ ձեռք բերելու համար[12]։ 1993 թվականին նա 170 միլիոն դոլարով վաճառել է Գուչիի իր մնացած բաժնեմասերը Investcorp ընկերությանը՝ վերջ դնելով Գուչի ընտանիքի կապերը ընկերության[13]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականին Գուչին ամուսնացել է Պատրիցիա Ռեջանի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր՝ Ալեգրան և Ալեսանդրան[14]։ Մաուրիցիոյի հայրը՝ Ռոդոլֆո Գուչին, սկզբում հավանություն չէր տալիս նրանց ամուսնությանը՝ Պատրիցիային անվանելով կարիերամոլ, որը միայն մտածում է փողի մասին[4][5]։ 1985 թվականին Մաուրիցիոն հայտնում է կնոջը, որ պատրաստվում է կարճ ժամանակով մեկնել Ֆլորենիցիա գործնական ճամփորդության, սակայն հաջորդ օրը ուղարկում է ընկերոջը կնոջն ասելու, որ այլևս չի վերադառնալու[15]։
1990 թվականից Գուչին սկսել է հանդիպել Պաոլա Ֆրանկի հետ, որը նրա մանկության ընկերն էր և ներկա էր Պատրիցիայի հետ նրա հարսանիքին[16][17]։ Երկուսն էլ տառապում էին անհաջող ամուսնությունից։ Ֆրանկին 5 տարի Գուչիի սիրուհին էր և ապրում էր Միլանում՝ Կարսո Վենեցիայի բնակարանում[18][19]։
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի մարտի 27-ին Գուչին գնդակահարվել է վարձու մարդասպանի կողմից իր գրասենյակի աստիճանների վրա աշխատանքի գնալու ճանապարհին։ Նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին, 1998 թվականին դատապարտվել է սպանության կազմակերպման համար[20][21][22]։ Ըստ դատախազների՝ Ռեջանիի դրդապատճառները եղել են խանդի, փողի և իր նախկին ամուսնու հանդեպ վրդովմունքի խառնուրդ[23]։ Նրանք պնդում էին, որ նա ցանկանում էր վերահսկողություն ստանալ Գուչիի կալվածքի վրա և ցանկանում էր խանգարել իր նախկին ամուսնուն ամուսնանալ իր նոր զուգընկերուհու՝ Պաոլա Ֆրանկիի հետ։ Առաջիկա ամուսնությունը կրկնակի կկրճատեր ալիմենտները[24][25]։ Նա 18 տարի բանտում է մնացել և վաղաժամկետ ազատ է արձակվել 2016 թվականի հոկտեմբերին[26]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Former Wife Given 29 Years for Ordering Gucci Slaying — 1998.
- ↑ Forden Sara G. (8 May 2012)։ The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed (անգլերեն)։ Harper Collins։ էջ 16։ ISBN 978-0-06-222267-1
- ↑ «The House of Gucci: A Complete History and Timeline»։ WWD։ Վերցված է 5 August 2021 – via www.wwd.com
- ↑ 4,0 4,1 «The Gucci wife and the hitman: fashion's darkest tale»։ 24 July 2016
- ↑ 5,0 5,1 «House of Gucci Cast vs. Real Life»։ E!։ 29 July 2021։ Վերցված է 2 August 2021
- ↑ Forden Sara G. (8 May 2012)։ The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed (անգլերեն)։ Harper Collins։ ISBN 978-0-06-222267-1
- ↑ «Rodolfo Gucci Is Dead at 71; Brother in Leather Goods Firm (Published 1983)»։ The New York Times (en-US)։ 16 May 1983։ ISSN 0362-4331։ Վերցված է 12 October 2020
- ↑ Gucci Patricia (10 May 2016)։ «chapter 21»։ In the Name of Gucci: A Memoir (անգլերեն)։ Crown/Archetype։ ISBN 978-0-8041-3894-9
- ↑ «GUCCI RESTORES ITS TARNISHED IMAGE»։ Financial Review (en-US)։ 19 October 1990։ Վերցված է 1 August 2021
- ↑ «GUCCI'S TURNAROUND: FROM THE PRECIPICE TO THE PEAK IN 3 YEARS»։ WWD (en-US)։ Վերցված է 1 August 2021
- ↑ «INVESTCORP BUYS HALF OF GUCCI | JOC.com»։ www.joc.com։ Վերցված է 9 August 2020
- ↑ Tagliabue John (14 December 1995)։ «INTERNATIONAL BUSINESS: Gucci Gains Ground With Revival of Style;Belt-Tightening in the Work Force And Lavish Spending on Marketing»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 9 August 2020
- ↑ «Gucci Facts»։ Irish Times (en-US)։ 8 May 1998։ Վերցված է 31 July 2021
- ↑ «Omicidio Gucci – Patrizia Reggiani, rinuncia alla semilibertà: "Non ho mai lavorato in vita mia"»։ robadadonne.likers.it (իտալերեն)։ 19 October 2011։ Վերցված է 10 March 2021
- ↑ Family Business on the Couch: A Psychological Perspective։ John Wiley and Sons։ 2007։ էջ 102։ ISBN 978-0-470-51671-3
- ↑ «'Black Widow' hounded Gucci heir, then had him shot»։ The Times։ 26 September 2010։ Վերցված է 2 August 2021
- ↑ «LA STANCHEZZA DI LADY GUCCI»։ October 27, 2011։ Վերցված է August 2, 2021
- ↑ «FAMIGLIA»։ Design & Fashion Magazine։ 22 September 2019
- ↑ «The Gucci wife and the hitman: fashion's darkest tale»։ The Guardian։ 24 July 2016 – via www.theguardian.com
- ↑ Dana Thomas, Deluxe: How Luxury Lost Its Luster, p. 59.
- ↑ Sara Gay Forden, The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed, HarperCollins 0-688-16313-0, 2001.
- ↑ Stanley Alessandra (4 November 1998)։ «Former Wife Given 29 Years for Ordering Gucci Slaying (Published 1998)»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 12 October 2020
- ↑ «Where is Patrizia Reggiani Now?»։ 19 March 2021 – via www.thecinemaholic.com
- ↑ «Crime of Fashion: Gucci Killer to Go Free»։ The Daily Beast։ 16 May 2014 – via www.thedailybeast.com
- ↑ «Gucci Murder Case To Go to Jury»։ AP։ 2 November 1998 – via www.apnews.com
- ↑ Squires Nick (10 February 2017)։ «Italy's 'Black Widow' Gucci heiress who ordered ex-husband's murder entitled to nearly £1 million a year from his estate»։ The Telegraph – via www.telegraph.co.uk
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|