Ալդո Գուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալդո Գուչի
իտալ.՝ Aldo Gucci
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1905(1905-05-26)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 19, 1990(1990-01-19) (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, գործարար և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Գուչիո Գուչի
 Aldo Gucci Վիքիպահեստում

Ալդո Գուչի (իտալ.՝ Aldo Gucci, մայիսի 26, 1905(1905-05-26), Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 19, 1990(1990-01-19), Հռոմ, Իտալիա), իտալացի գործարար և դիզայներ, Գուչիո Գուչիի, որը ընտանեկան բիզնեսի հիմնադիրն էր, որդին։ Գուչիի տունը վերածել է հսկայական և հաջողակ կորպորացիայի, որն աշխատում է աշխարհի շատ երկրներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդո Գուչին ծնվել է 1905 թվականի մայիսի 26-ին Ֆլորենցիայում[1]։ Նա Աիդա Կալվելիի և Գուչիո Գուչիի ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն էր[2]։ Ուներ երեք եղբայր՝ Վասկո, Ռոդոլֆո և Էնցո (որը մահացել է ինը տարեկան հասակում), և քույր՝ Գրիմալդա։ Ունեցել է նաև համամայր եղբայր՝ Ուգոն, մոր նախորդ հարաբերություններից։

Կայացման տարիներին նա հետաքրքրություն է դրսևորել ձիասպորտի և բուսաբանության նկատմամբ, որը հետագայում ելք է գտել արտադրանքի դիզայնի և այգեպանության հանդեպ կրքով։ 16 տարեկանում կես դրույքով սկսել է աշխատել իր հոր առաջին խանութում Ֆլորենցիայում։ Տնտեսագիտության աստիճան է ստացել Ֆլորենցիայի Սան Մարկո քոլեջում[3]։

20 տարեկանից Ալդոն աշխատել է Gucci-ում։ 1938 թվականին նա բացել է առաջին խանութը Ֆլորենցիայի սահմաններից դուրս՝ Հռոմում[4]։ Ապրանքանիշը միանգամից կարգավիճակի խորհրդանիշն է դարձել, երբ բամբուկից պայուսակը Ռոբերտո Ռոսսելինիի 1954 թվականի «Ճանապարհորդություն դեպի Իտալիա» ֆիլմում հայտնվել է Ինգրիդ Բերգմանի ձեռքին։ GG խորհրդապատկերը ակնթարթորեն դարձել է Հոլիվուդի հայտնիների և եվրոպական թագավորական անձանց սիրելին։

1952 թվականին Ալդոն իր եղբայրների՝ Ռոդոլֆոյի և Վասկոյի հետ գնացել է Նյու Յորք։ Այստեղ նրանք իրենց հոր մահվանից երկու շաբաթ առաջ Իտալիայի սահմաններից դուրս՝ Նյու Յորքում, բացել են առաջին խանութը։ Նախագահ Ջոն Ֆ. Քենեդին Ալդոյին հռչակել է Իտալիայում նորաձևության բնագավառի առաջին դեսպան[5], նա արժանացել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի պատվավոր աստիճանին՝ ի նշան նրա բարեգործական գործունեության ճանաչման, որը կոչվում է Michelangelo of Merchandising[6]։ Ապա խանութներ է բացել Չիկագոյում, Պալմ Բիչում և Բևեռլի Հիլզում, ֆրանչայզինգի գլոբալ ցանցի միջոցով ընդլայնել է իր գործունեությունը Տոկիոյում, Հոնկոնգում ամբողջ աշխարհի տարբեր քաղաքներում։ Ավելի քան 30 տարի նա նվիրել է Gucci-ի ընդլայնմանը՝ ընկերությունը դարձնելով ուղղահայաց ինտեգրված բիզնես՝ սեփական կաշվի գործարաններով, արտադրական և առևտրային տարածքներով։

Իրենց եղբոր՝ Վասկո Գուչիի մահվանից հետո՝ 1974 թվականին Ռոդոլֆոն և Ալդոն բիզնեսը 50/50 բաժանել են իրար մեջ[7]։ Սակայն Ալդոյի որդիները կարծում էին, որ Ռոդոլֆոն այնքան էլ չի նպաստել բիզնեսի աճին։ Փորձելով մեծացնել իր շահույթը՝ Ալդոն ստեղծել է օծանելիքի դուստր ընկերություն և տնօրինել է ունեցվածքի 80 %-ին իր և երեք որդիների համար։ Այդ մրցակցությունը, ի վերջո, վերաճել է ընտանեկան պատերազմի։

1980 թվականին Ալդոյի որդին՝ Պոալո Գուչին, փորձել է բացել իր սեփական բիզնեսը՝ օգտագործելով Gucci անվանումը, սակայն Ալդոն հավանություն չի տվել և դատական գործ է հարուցել որդու դեմ՝ սպառնալով փակել Gucci-ի ցանկացած մատակարարի, որը պայմանագիր է կնքել Պաոլոյի հետ։ Ջանալով վրեժխնդիր լինել՝ Պաոլոն Ալդոյին դուրս է բերել ընկերությունից 1984 թվականին իր զարմիկ Մաուրիցիո Գուչիի օգնությամբ, որը դարձել էր Gucci-ի մեծամասնական բաժնետեր[8]։ Բացի այդ, Պաոլոն նաև հարկային ծառայությանը հայտնել է իր հոր՝ հարկերից խուսափելու մասին[9][10]։ 1986 թվականի հունվարին Ալդո Գուչին դատապարտվել է մեկ տարվա և մեկ օրվա ազատազրկման՝ Նյու Յորքում 7 մլն դոլար հարկ վճարելուց խուսափելու համար։ Դատավճռի կայացման պահին նա 81 տարեկան էր։ Նա պատիժը կրել է Ֆլորիդայի նահանգի ՌՕՈւ-ի բազայում՝ ռազմագերիների համար դաշնային ճամբարում[11][12][13]։

1989 թվականին, իր մահից մեկ տարի առաջ, Ալդոն Gucci իր բաժնետոմսերը վաճառել է Investcorp ընկերությանը։ Նույն թվականին Մաուրիցիոն նշանակվել է Gucci խմբի նախագահ՝ Gucci-ի նկատմամբ վերահսկողության համար շուրջ վեց տարվա իրավաբանական պայքարից հետո[14]։ Մաուրիցիոն բիզնեսում աշխատելու փորձ չուներ, ինչի պատճառով հայտնվել է դժվար ֆինանսական դրության մեջ։

Ալդո Գուչին մահացել է Հռոմում 84 տարեկանում 1990 թվականի հունվարին շագանակագեղձի քաղցկեղից[15] և թաղված է Ֆլորենցիայի ընտանեկան դամբարանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդոն Օլվեն Փրայսի հետ է ամուսնացել 1972 թվականին։ Ամուսնությունից ունեցել են երեք որդի՝ Ջորջո, Պոալո և Ռոբերտո[16]։ Սիրավեպ է ունեցել Բրունա Պալոմբոյի հետ, 1963 թվականին զույգն ունեցել է դուստր՝ Պատրիսիա Գուչի։ Ալդոն ամուսնացել է Բրունայի հետ 1981 թվականին Ամերիկայում, չնայած երբեք չի ամուսնալուծվել Օլվենի հետ Իտալիայում[17][18]։ Տներ ուներ Նյու Յորքում, Պալմ Բիչում, Հռոմում, Ֆլորենցիայում, Բևեռլի Հիլզում, Լոնդոնում և Փարիզում։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» (2021) գեղարվեստական ֆիլմի հերոսներից մեկն է, որի դերը խաղացել է Ալ Պաչինոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forden, Sara G (2012 թ․ մայիսի 8). The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed. ISBN 9780062222671.
  2. «Guccio Gucci». Fashion Elite (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Everett, Victoria; Bentley, Logan; Hauptfuhrer, Fred (1982 թ․ սեպտեմբերի 6). «Move Over, Dallas; Behind the Glittering Facade, a Family Feud Rocks the House of Gucci». People. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «via condotti store, rome». Gucci. 2013 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «The American | In Italia: At Large: History 102: Bloodied luxury». Theamericanmag.com. 2011 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Gaiter, Dorothy J. (1983 թ․ հունիսի 3). «AT 3 COMMENCEMENTS, RECOGNITION AND ADVICE». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Moore, Claire (2001 թ․ հունվարի 7). «PrimeTime: Gucci, Glamour and Greed». ABC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Family Feud: The Guccis». Today I Found Out. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «OBITUARY: Paolo Gucci». The Independent (անգլերեն). 1995 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Shipp, E. R. (1982 թ․ հուլիսի 20). «A Gucci Sues Relatives». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Guccio Gucci». The Florentine (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. Moore, Claire (2006 թ․ հունվարի 6). «Greed, Glamour, Gucci Galore: A Family Tale». ABC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Engelberg, Stephen. «Taxes – News – Times Topics – The New York Times – Narrowed by 'TAX EVASION'». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.Կաղապար:Failed verification
  14. «GUCCI RESTORES ITS TARNISHED IMAGE». Financial Review (ամերիկյան անգլերեն). 1990 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  15. Reuters (1990). «Aldo Gucci, 84; Expanded Fashion House in U.S.». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  16. «Widow Charges 'Fraud' in Gucci's Will». Los Angeles Times. 1990 թ․ մայիսի 11.
  17. «Romance, intrigue, Gucci… and a Shropshire wedding». Shropshire Star. 2017 թ․ նոյեմբերի 4.
  18. «Bruna Gucci». MyHeritage. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդո Գուչի» հոդվածին։