Պատրիցիա Ռեջանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիցիա Ռեջանի
իտալ.՝ Patrizia Reggiani
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1948(1948-12-02) (75 տարեկան)
ԾննդավայրՎինոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինՄաուրիցիո Գուչի[1]
 Patrizia Reggiani Վիքիպահեստում

Պատրիցիա Ռեջանի Մարտինելլի (իտալ.՝ Patrizia Reggiani Martinelli, դեկտեմբերի 2, 1948(1948-12-02), Վինոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի գործարար Մաուրիցիո Գուչիի այրին։ 1980-ականներին, նրա հետ ամուսնության ընթացքում, եղել է հարուստ բարձրաշխարհիկ հմայիչ կին և ազդեցիկ դիրք է ունեցել նորաձևության աշխարհում։ 1998 թվականի վերջին դատապարտվել է երկարատև ազատազրկման՝ ամուսնու պատվիրված սպանությունը կազմակերպելու համար։ Դատավարությունը գրավել է լայն հասարակության ուշադրությունը Իտալիայում։

Մաուրիցիո Գուչիի հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Պատրիցիա Ռեջանին ամուսնացել է Մաուրիցիո Գուչիի հետ, որից ունեցել է երկու դուստր՝ Ալլեգրան և Ալեսանդրան[2]։ 1985 թվականի մայիսի 2-ին՝ 12 տարվա ամուսնությունից հետո, Մաուրիցիոն թողել է Պատրիցիային հանուն մի երիտասարդ կնոջ՝ ասելով, որ պատրաստվում է մեկնել կարճ գործուղման։ Մաուրիցիոն այդպես էլ երբեք չի վերադարձել նրա մոտ։ 1991 թվականին Պատրիցիան և Մաուրիցիո Գուչին պաշտոնապես բաժանվել են։ Ամուսնալուծության վարույթի շրջանակներում Պատրիցիա Ռեջանին հասնում է նրան, որ նախկին ամուսինը իրեն վճարի տարեկան 500,000 ԱՄՆ դոլարին համարժեք ալիմենտ։ 1992 թվականին նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, որը հետագայում հեռացվել է՝ առանց որևէ բացասական հետևանքի։ 1995 թվականի մարտի 27-ին նրա նախկին ամուսինը գնդակահարվել է իր գրասենյակի դիմացի աստիճաններին` Պատրիցիայի կողմից վարձված մարդասպանի կողմից[3][4]։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հունվարի 31-ին Պատրիցիա Ռեջանին ձերբակալվել է, իսկ 1998 թվականին նա մեղավոր է ճանաչվել իր ամուսնու՝ Մաուրիցիո Գուչիի սպանությունը կազմակերպելու մեջ և դատապարտվել 29 տարվա ազատազրկման[5]։ Դատավարությունը մեծ արձագանք է առաջացրել լրատվամիջոցներում, որտեղ նա ստացել է «Սև այրի» մականունը[6][7]։ Նրա դուստրերը պայքարել են պատժաչափը փոփոխելու համար՝ պնդելով, որ ուղեղի ուռուցքը ազդել է նրա անհատականության վրա[8]։ 2000 թվականին Միլանի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը, բայց պատժաչափը կրճատել է մինչև 26 տարի։ Նույն թվականին Ռեջանին փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով լարից, բայց նրան հաջողվել է փրկել։

2011 թվականի հոկտեմբերին նրան առաջարկել են բաց բանտ տեղափոխել, բայց նա հրաժարվել է` ասելով. «Ես կյանքումս չեմ աշխատել և հաստատ չեմ պատրաստվում հիմա սկսել»[9]։ Լավ վարքի համար Պատրիցիան վաղաժամ ազատ է արձակվել 2016 թվականի հոկտեմբերին՝ 18 տարի բանտարկությունից հետո[10][10]։ 2017 թվականին նա Գուչիի կալվածքից ստացել է 900,000 ֆունտ ստեռլինգի չափով ռենտա[10]։ Դա հնարավոր դարձավ 1993 թվականին ստորագրված համաձայնագրի շնորհիվ[10]։ Դատարանը նաև որոշում է կայացրել նրան վերադարձնել ավելի քան 16 միլիոն ֆունտ ստեռլինգ[10], որպես բանտում գտնվելու ընթացքում ամուսնալուծության փոխհատուցում, որը գտնվում էր նրա երկու դուստրերի տիրապետման ներքո։ Նրանք բողոքարկել էին այդ որոշումը[10]։

2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանման մեկնարկի մասին, որի սյուժեն հիմնված է Ռեջանիի ամուսնության և Մաուրիցիոյի սպանության պատմության վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, իսկ Պատրիցիա Ռեջանիի դերակատարը` Լեդի Գագան[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nytimes.com/1998/11/04/world/former-wife-given-29-years-for-ordering-gucci-slaying.html
  2. «Omicidio Gucci – Patrizia Reggiani, rinuncia alla semilibertà: "Non ho mai lavorato in vita mia"».
  3. Family Business on the Couch: A Psychological Perspective. John Wiley and Sons. 2007. էջ 102. ISBN 978-0-470-51671-3.
  4. Sara Gay Forden, The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed, HarperCollins 0-688-16313-0, 2001.
  5. Stanley, Alessandra (1998 թ․ նոյեմբերի 4). «Former Wife Given 29 Years for Ordering Gucci Slaying». The New York Times..
  6. «Investing Money » The Maurizio Gucci Story». turtlemeat.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  7. The Black Widow goes on trial The New York Times 20 May 1998
  8. «Gucci 'black widow' wins retrial over hitman murder of husband». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  9. «Wealthy Gucci Murderess Prefers Prison to Work».
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Squires, Nick (2017 թ․ փետրվարի 10). «Italy's 'Black Widow' Gucci heiress who ordered ex-husband's murder entitled to nearly £1 million a year from his estate». The Telegraph – via www.telegraph.co.uk.
  11. «Lady Gaga, Ridley & Giannina Scott Team on Film About Assassination of Gucci Grandson Maurizio; Gaga to Play Convicted Ex-Wife Patrizia Reggiani». ноябрь 2019.