Գուչիո Գուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուչիո Գուչի
իտալ.՝ Guccio Gucci
Guccio Gucci c.1940.JPG
Ծնվել էմարտի 26, 1881(1881-03-26)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 2, 1953(1953-01-02) (71 տարեկանում)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և dressmaker
Guccio Gucci Վիքիպահեստում

Հեջ Գուստավ Գուչիո Գուչի (մարտի 26, 1881(1881-03-26)[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 2, 1953(1953-01-02), Միլան, Իտալիա), իտալացի գործարար և նորաձևության դիզայներ, Գուչի նորաձևության տան հիմնադիր:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուչին ծնվել է Ֆլորենցիայում, Տոսկանա, երկրի կենտրոնական արտադրական տարածաշրջանից տոսկանացի կաշվի վարպետի որդի էր[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ականների սկզբին Լոնդոնի Սավոյ հյուրանոցում դեռահաս Գուչին տարբեր աշխատանքներ էր կատարում: Ոգեշնչվելով նրբագեղ բարձրակարգ հյուրերից, ինչպես նաև պայուսակներ արտադրող այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսին H.J. Cave & Sons -ն է, նա վերադարձավ Ֆլորենցիա և սկսեց պատրաստել ճամփորդական պայուսակներ ու աքսեսուարներ: Գուչիի տունը Ֆլորենցիայում նա հիմնադրեց 1921 թվականին[3][4] որպես ընտանիքին պատկանող կաշվե թամբերի փոքրիկ խանութ: Նա 1920 թվականին սկսեց կաշվե պայուսակներ վաճառել ձիատերերին: Որպես երիտասարդ մարդ, նա շատ արագ հեղինակություն է ձեռք բերում որակի համար, վարձելով լավագույն աշխատողների, որոնց կարողացել էր գտնել, որպեսզի աշխատեն իր արհեստանոցում[5]: 1938 թվականին Գուչին իր բիզնեսը տեղափոխում է Հռոմ: Շուտով նրա մեկ մարդու բիզնեսը վեր է ածվում ընտանեկան բիզնեսի, երբ նրա որդիները` Ալդոն, Վասկոն, Ուգոն և Ռոդոլֆոն, նախկինում դերասան, միանում են ընկերությանը:

1951 թվականին Գուչին բացում է իրենց խանութը Միլանում, իսկ 2 տարի անց ընկերությունն ընդլայնվում է արտասահմանում` բացելով Մանհեթենի խանութը[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուչին և նրա կինը` Աիդա Կալվելին, ունեցել են 6 երեխա: Նրա որդիները` Վասկոն, Ալդոն, Ուգոն և Ռոդոլֆոն, կարևոր պաշտոններ են զբաղեցրել իր ընկերությունում: Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր Ռասպերի մոտակայքում, Արևմտյան Սուսեքս, Անգլիա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]