Մանուել Պաբլո
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1976[1][2][3] (48 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Արուկաս, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | |||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մանուել Պաբլո Գարսիա Դիաս (իսպ.՝ Manuel Pablo García Díaz, հունվարի 25, 1976[1][2][3], Արուկաս, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Լաս Պալմաս» և «Դեպորտիվո լա Կորունյայում» ակումբներում՝ մասնակցելով 440 պաշտոնական խաղի, ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Պաբլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել և մեծահասակների մակարդակում նորամուտը կատարել է «Լաս Պալմաս» ակումբում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 56 խաղի։ Ակումբում անցկացրած ժամանակի ընթացքում հիմնականում եղել է թիմի պաշտպանության հիմնական խաղացող։
1998 թվականի ամռանը տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա» (Խոսե Օսկար Ֆլորեսի հետ միասին[4]։ Լա Լիգայում նորամուտը կատարել է 1998 թվականի նոյեմբերի 15-ին՝ մասնակցելով «Դեպորտիվո Ալավեսի» դեմ խաղին (2։2)[5], սակայն թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում լուրջ մրցակցության մեջ է եղել Արմանդո Ալվարեսի հետ՝ մասնակցելով լիգայի ընդամենը 14 հանդիպման։
Մանուել Պաբլոն 1999-2001 թվականներին «Դեպորտիվոյի» կազմում անցկացրել է 74 հանդիպում, եղել թիմի հիմնական խաղացողներից, որն իր պատմության մեջ առաջին անգամ 2000 թվականին հաղթել է Լա Լիգայում։
2001 թվականի սեպտեմբերի 30-ին Մանուէլ Պաբլոն «Սելտա Դե Վիգոյի» դեմ խաղում վնասվածք է ստացել Էվերտոն Ջովանելլայի անհաջող հարվածից հետո[6][7], ինչի պատճառով նա բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը[8]։
Մեկ տարի անց Մանուել Պաբլոն վերադարձել է, մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության՝ CD Corralejo ակումբի դեմ խաղին[9]։
2003-04 մրցաշրջանի եզրափակիչ փուլում Մանուել Պաբլոն ապացուցել է, որ լիովին վերականգնվել է, ինչը ցուցադրել է 2004 թվականի ապրիլի 7-ին «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (4:0)[10]։
Հաջորդ երկու մրցաշրջաններում Մանուել Պաբլոն մնացել է թիմի աջ պաշտպանի առաջին թեկնածուն, թեև 2008-09 թվականներին նրա հետ մրցակցել է ավելի երիտասարդ Լաուրեն։ 2009 թվականի մայիսի սկզբին՝ երկարատև բանակցություններից հետո, 33-ամյա հարձակվողը 2+1 սխեմայով երկարաձգել է իր պայմանագիրը «Դեպորտիվոյի» հետ[11]։
2009 թվականից մինչև 2015 թվականը Մանուել Պաբլոն մասնակցել է լիգայի ընդհանուր առմամբ 126 հանդիպման։ 2015 թվականի հունիսի 16-ին նա ևս մեկ տարով երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը[12]։
2016 թվականի հուլիսի 7-ին Մանուել Պաբլոն, 2015-16 մրցաշրջանի ընթացքում անցկացնելով ընդամենը հինգ հանդիպում, 40-ամյա Մանուել Պաբլոն ավարտել է ֆուտբոլային կարիերան[13]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի օգոստոսի 16-ին կատարել է նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որտեղ իսպանացիները պարտվել են 1։4 հաշվով[14]։ Հետագայում ոչ կանոնավորապես մինչև 2004 թվականը հրավիրվել է մասնակցելու հավաքականի խաղերին՝ ընդհանուր առմամբ երկրի գլխավոր թիմի կազմում անցկացնելով 13 հանդիպում։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[17] | Այլ[18] | Total | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լաս Պալմաս | 1996-97 | Սեգունդա Դիվիզիոն | 20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 1 |
1997-98 | Սեգունդա Դիվիզիոն | 36 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 38 | 0 | |
Ընդհանուր | 56 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 58 | 1 | ||
Դեպորտիվո | 1998-99 | Լա Լիգա | 14 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 19 | 0 |
1999-00 | Լա Լիգա | 37 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 45 | 0 | |
2000–01 | Լա Լիգա | 37 | 1 | 4 | 0 | 14 | 0 | 55 | 1 | |
2001-02 | Լա Լիգա | 5 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 7 | 0 | |
2002-03 | Լա Լիգա | 10 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 19 | 1 | |
2003–04 | Լա Լիգա | 18 | 0 | 1 | 0 | 8 | 0 | 27 | 0 | |
2004-05 | Լա Լիգա | 30 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 37 | 0 | |
2005-06 | Լա Լիգա | 31 | 0 | 5 | 0 | 7 | 0 | 43 | 0 | |
2006-07 | Լա Լիգա | 15 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 20 | 0 | |
2007–08 | Լա Լիգա | 34 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
2008–09 | Լա Լիգա | 23 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 28 | 0 | |
2009-10 | Լա Լիգա | 33 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 36 | 0 | |
2010–11 | Լա Լիգա | 30 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
2011-12 | Սեգունդա Դիվիզիոն | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
2012-13 | Լա Լիգա | 24 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 26 | 1 | |
2013-14 | Սեգունդա Դիվիզիոն | 26 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 27 | 0 | |
2014–15 | Լա Լիգա | 5 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 | |
2015–16 | Լա Լիգա | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր | 383 | 1 | 49 | 2 | 46 | 0 | 478 | 3 | ||
Ընդհանուր կարիերայում | 439 | 2 | 49 | 2 | 48 | 0 | 536 | 4 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2000 | 5 | 0 |
2001 | 7 | 0 |
2004 | 1 | 0 |
Ընդհանուր | 13 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի չեմպիոն (1) –1999/00
- Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2000, 2002
- Իսպանիայի գավաթակիր (1) –2001/02
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Turu Flores, entre dos pasiones (Turu Flores, between two passions); La Provincia, 14 December 2011 (իսպ.)
- ↑ El Deportivo, abonado al empate (Deportivo, married to draw); Mundo Deportivo, 16 November 1998 (իսպ.)
- ↑ Deportivo y Celta deleitan (Deportivo and Celta delight); Mundo Deportivo, 1 October 2001 (իսպ.)
- ↑ La operación de tibia de Manuel Pablo crea polémica entre los especialistas (Manuel Pablo's tibia surgery stirs up controversy amongst specialists); El Mundo, 17 November 2001 (իսպ.)
- ↑ Buoyant United ready for Deportivo; UEFA, 2001
- ↑ Luque y Juanmi, claves del Depor y vuelve M. Pablo (Luque y Juanmi, key to Depor and M. Pablo returns); Mundo Deportivo, 12 September 2002 (իսպ.)
- ↑ El Depor baila al campeón (Depor waltz champions); Mundo Deportivo, 8 April 2004 (իսպ.)
- ↑ Manuel Pablo renueva por dos temporadas (Manuel Pablo renews for two seasons); Marca, 11 May 2009 (իսպ.)
- ↑ Manuel Pablo continuará una temporada más como capitán del Dépor (Manuel Pablo will remain one more season as captain of Dépor); Deportivo La Coruña, 16 June 2015 (իսպ.)
- ↑ Manuel Pablo cuelga las botas (Manuel Pablo hangs boots); La Voz de Galicia, 7 July 2016 (իսպ.)
- ↑ Desastre (Disaster); Mundo Deportivo, 17 August 2000 (իսպ․)
- ↑ «Manuel Pablo: Manuel Pablo García Díaz». BDFutbol. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Manuel Pablo». Soccerway. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Ներառյալ Իսպանիայի գավաթը և Սուպերկոպա դե Իսպանիան։
- ↑ Ներառյալ փլեյ-օֆֆերը, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան, Չեմպիոնների Լիգան և Ինտերտոտոտյի գավաթը։
- ↑ «Manuel Pablo». European Football. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Պաբլո» հոդվածին։ |
|