Մանուել Պաբլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մանուել Պաբլո
Manuel Pablo.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1976(1976-01-25)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Արուկաս, Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Հասակ 176 սանտիմետր
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
1993—1995 Իսպանիա Լաս Պալմաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1998 Իսպանիա Լաս Պալմաս 56 (1)
1994—1996  Իսպանիա Լաս Պալմաս Բ ? (?)
1998—2016 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 383 (1)
Ազգային հավաքական
1997 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 1 (0)
1997 Իսպանիա Իսպանիա (մինչև 23) 2 (0)
2000—2004 Իսպանիա Իսպանիա 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մանուել Պաբլո Գարսիա Դիաս (իսպ.՝ Manuel Pablo García Díaz, հունվարի 25, 1976(1976-01-25)[1], Արուկաս, Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Լաս Պալմաս» և «Դեպորտիվո լա Կորունյայում» ակումբներում՝ մասնակցելով 440 պաշտոնական խաղի, ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Պաբլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել և մեծահասակների մակարդակում նորամուտը կատարել է «Լաս Պալմաս» ակումբում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 56 խաղի։ Ակումբում անցկացրած ժամանակի ընթացքում հիմնականում եղել է թիմի պաշտպանության հիմնական խաղացող։

1998 թվականի ամռանը տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա» (Խոսե Օսկար Ֆլորեսի հետ միասին[2]։ Լա Լիգայում նորամուտը կատարել է 1998 թվականի նոյեմբերի 15-ին՝ մասնակցելով «Դեպորտիվո Ալավեսի» դեմ խաղին (2։2)[3], սակայն թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում լուրջ մրցակցության մեջ է եղել Արմանդո Ալվարեսի հետ՝ մասնակցելով լիգայի ընդամենը 14 հանդիպման։

Մանուել Պաբլոն 1999-2001 թվականներին «Դեպորտիվոյի» կազմում անցկացրել է 74 հանդիպում, եղել թիմի հիմնական խաղացողներից, որն իր պատմության մեջ առաջին անգամ 2000 թվականին հաղթել է Լա Լիգայում։

2001 թվականի սեպտեմբերի 30-ին Մանուէլ Պաբլոն «Սելտա Դե Վիգոյի» դեմ խաղում վնասվածք է ստացել Էվերտոն Ջովանելլայի անհաջող հարվածից հետո[4][5], ինչի պատճառով նա բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը[6]։

Մեկ տարի անց Մանուել Պաբլոն վերադարձել է, մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության՝ CD Corralejo ակումբի դեմ խաղին[7]։

2003-04 մրցաշրջանի եզրափակիչ փուլում Մանուել Պաբլոն ապացուցել է, որ լիովին վերականգնվել է, ինչը ցուցադրել է 2004 թվականի ապրիլի 7-ին «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (4:0)[8]:

Հաջորդ երկու մրցաշրջաններում Մանուել Պաբլոն մնացել է թիմի աջ պաշտպանի առաջին թեկնածուն, թեև 2008-09 թվականներին նրա հետ մրցակցել է ավելի երիտասարդ Լաուրեն: 2009 թվականի մայիսի սկզբին՝ երկարատև բանակցություններից հետո, 33-ամյա հարձակվողը 2+1 սխեմայով երկարաձգել է իր պայմանագիրը «Դեպորտիվոյի» հետ[9]:

2009 թվականից մինչև 2015 թվականը Մանուել Պաբլոն մասնակցել է լիգայի ընդհանուր առմամբ 126 հանդիպման: 2015 թվականի հունիսի 16-ին նա ևս մեկ տարով երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը[10]։

2016 թվականի հուլիսի 7-ին Մանուել Պաբլոն, 2015-16 մրցաշրջանի ընթացքում անցկացնելով ընդամենը հինգ հանդիպում, 40-ամյա Մանուել Պաբլոն ավարտել է ֆուտբոլային կարիերան[11]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի օգոստոսի 16-ին կատարել է նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որտեղ իսպանացիները պարտվել են 1։4 հաշվով[12]։ Հետագայում ոչ կանոնավորապես մինչև 2004 թվականը հրավիրվել է մասնակցելու հավաքականի խաղերին՝ ընդհանուր առմամբ երկրի գլխավոր թիմի կազմում անցկացնելով 13 հանդիպում։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

[13][14]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[15] Այլ[16] Total
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լաս Պալմաս 1996-97 Սեգունդա Դիվիզիոն 20 1 0 0 0 0 20 1
1997-98 Սեգունդա Դիվիզիոն 36 0 0 0 2 0 38 0
Ընդհանուր 56 1 0 0 2 0 58 1
Դեպորտիվո 1998-99 Լա Լիգա 14 0 5 0 0 0 19 0
1999-00 Լա Լիգա 37 0 2 0 6 0 45 0
2000–01 Լա Լիգա 37 1 4 0 14 0 55 1
2001-02 Լա Լիգա 5 0 0 0 2 0 7 0
2002-03 Լա Լիգա 10 0 8 1 1 0 19 1
2003–04 Լա Լիգա 18 0 1 0 8 0 27 0
2004-05 Լա Լիգա 30 0 1 0 6 0 37 0
2005-06 Լա Լիգա 31 0 5 0 7 0 43 0
2006-07 Լա Լիգա 15 0 5 0 0 0 20 0
2007–08 Լա Լիգա 34 0 0 0 0 0 34 0
2008–09 Լա Լիգա 23 0 3 0 2 0 28 0
2009-10 Լա Լիգա 33 0 3 0 0 0 36 0
2010–11 Լա Լիգա 30 0 3 0 0 0 33 0
2011-12 Սեգունդա Դիվիզիոն 8 0 2 0 0 0 10 0
2012-13 Լա Լիգա 24 0 2 1 0 0 26 1
2013-14 Սեգունդա Դիվիզիոն 26 0 1 0 0 0 27 0
2014–15 Լա Լիգա 5 0 2 0 0 0 7 0
2015–16 Լա Լիգա 3 0 2 0 0 0 5 0
Ընդհանուր 383 1 49 2 46 0 478 3
Ընդհանուր կարիերայում 439 2 49 2 48 0 536 4

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

[17]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2000 5 0
2001 7 0
2004 1 0
Ընդհանուր 13 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Turu Flores, entre dos pasiones (Turu Flores, between two passions); La Provincia, 14 December 2011 (իսպ.)
  3. El Deportivo, abonado al empate (Deportivo, married to draw); Mundo Deportivo, 16 November 1998 (իսպ.)
  4. Deportivo y Celta deleitan (Deportivo and Celta delight); Mundo Deportivo, 1 October 2001 (իսպ.)
  5. La operación de tibia de Manuel Pablo crea polémica entre los especialistas (Manuel Pablo's tibia surgery stirs up controversy amongst specialists); El Mundo, 17 November 2001 (իսպ.)
  6. Buoyant United ready for Deportivo; UEFA, 2001
  7. Luque y Juanmi, claves del Depor y vuelve M. Pablo (Luque y Juanmi, key to Depor and M. Pablo returns); Mundo Deportivo, 12 September 2002 (իսպ.)
  8. El Depor baila al campeón (Depor waltz champions); Mundo Deportivo, 8 April 2004 (իսպ.)
  9. Manuel Pablo renueva por dos temporadas (Manuel Pablo renews for two seasons); Marca, 11 May 2009 (իսպ.)
  10. Manuel Pablo continuará una temporada más como capitán del Dépor (Manuel Pablo will remain one more season as captain of Dépor); Deportivo La Coruña, 16 June 2015 (իսպ.)
  11. Manuel Pablo cuelga las botas (Manuel Pablo hangs boots); La Voz de Galicia, 7 July 2016 (իսպ.)
  12. Desastre (Disaster); Mundo Deportivo, 17 August 2000 (իսպ․)
  13. «Manuel Pablo: Manuel Pablo García Díaz»։ BDFutbol։ Վերցված է նոյեմբերի 5, 2013 
  14. «Manuel Pablo»։ Soccerway։ Վերցված է հունվարի 9, 2014 
  15. Ներառյալ Իսպանիայի գավաթը և Սուպերկոպա դե Իսպանիան։
  16. Ներառյալ փլեյ-օֆֆերը, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան, Չեմպիոնների Լիգան և Ինտերտոտոտյի գավաթը։
  17. «Manuel Pablo»։ European Football։ Վերցված է հունիսի 12, 2016