Մանգո (միրգ)
Մանգո մանգո բույսի պտուղը, պատկանում է աղտորազգիների ընտանիքին։
Հնդկական մանգոն ունի գյուղատնտեսական մեծ նշանակություն։ 2009 թվականին ամբողջ աշխարհում աճեցվել է հնդկական մանգոյի ավելի քան 300 տեսակ[1]։ Դեռևս 1969 թվականին հայտնի է եղել միայն 200 տեսակ մանգո[2]։ Մանգոյի այս տեսակի ամենախոշոր արտահանողներից մեկը Հնդկաստանն է[3]։ Հնդկական մանգոն խավոտ է, քաղցր, կեղևը կարմիր, կանաչ կամ դեղին երանգ ունի, միջուկն ունի դեղին, կամ նարնջագույն երանգ։
Արտադրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգոյի ծագման մասին կոնկրետ տեղեկություներ չկան։ Ենթադրաբար հնդկական մանգոն առաջացել է Պակիստանից Ինդոնեզիա ընկած տարածքում[4]։
Հնդկաստանում հնդկական մանգոն համարվում է ազգային բուսատեսակներից մեկը[4]։
Հնդկաստանում տարեկան հավաքում են մոտ 13,5 միլիոն տոննա մանգո (2009 թվականի տվյալներ) և Հնդկաստանը հանդիսանում է «Ալֆոնսո» տեսակի գլխավոր արտադրողը։ Եվրոպայում մանգո մշակվում է Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում։
Տարի | Հազարավոր տոննա |
---|---|
1965 | 11 486 |
1970 | 12 030 |
1975 | 12 768 |
1980 | 14 420 |
1985 | 16 545 |
1990 | 17 051 |
1995 | 22 446 |
2000 | 24 888 |
2005 | 31 203 |
2006 | 33 434 |
2007 | 34 456 |
2008 | 34 994 |
2009 | 35 124 |
Երկիր | Հազար տոննա մանգո |
---|---|
Հնդկաստան | 13 557 |
Չինաստան | 4 140 |
Թաիլանդ | 2 469 |
Ինդոնեզիա | 2 150 |
Պակիստան | 1 728 |
Մեքսիկա | 1 509 |
Բրազլիա | 1 197 |
Նիգերիա | 831 |
Բանգլադեշ | 828 |
Ֆիլիպիններ | 771 |
Վիետնամ | 540 |
Քենիա | 474 |
Եգիպտես | 450 |
Եմեն | 404 |
Կուբա | 354 |
Տանզանիա | 320 |
Դոմինիկյան Հանրապետություն | 257 |
Հայիթի | 244 |
Մադագասկար | 221 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 210 |
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) |
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանում և ասիական այլ պետություններում մանգոյի պտուղները հաճախ օգտագործվում են տնային բժշկության մեջ։ Օրինակ՝ Հնդկաստանում մանգո օգտագործում են արյունահոսությունը կանգնեցնելու համար, սրտամկանի ամրացման համար և ուղեղի լավ աշխատանքի համար։
Կանաչ չհասած պտուղները իրենց մեջ մեծ քանակությամբ օսլա են պարունակում, որը պտղի հասնելուն զուգահեռ վեր է ածվում հասարակ ածխաջրի՝ բուսաշաքարի, գլյուկոզի և գարեշաքարի։ Բացի այդ չհասած մանգոն պեկտինների հարուստ աղբյուր է, սակայն պտղի մեջ կորիզի ձևավորումից հետո դրա քանակը կտրուկ նվազում է։ Նրա պարունակության մեջ եղած կիտրոնաթթվի, թրթնջկաթթվի, սաթաթթվի և խնձորաթթվի շնորհիվ չհասած պտուղը շատ թթու համ է ունենում։ Կանաչ մանգոն հարուստ է նաև վիտամին С-ով (15 մգ պարունակում է այնքան С վիտամին, որքան 30 մգ լայմի մեջ), կան նաև այլ վիտամիններ։
Հասուն պտուղը իր համով քաղցր է և ունի շատ հաճելի համ։ Նրա մեջ կան շատ վիտամիններ և ածխաջրեր և քիչ թթուներ։
Սննդային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգոյի 100 գրամ միջուկը պարունակում է մոտ[5]։
- Էներգետիկ արժեք, 270 ջոուլ / 70 Կկալ
- Սպիտակուցներ՝ 0,51 գր
- Ճարպեր՝ 0,27 գր
- Ածխաջրեր
- Շաքար՝ 14,8 գր
- Սննդային մանրաթելեր՝ 1,8 գր
- Վիտամիններ և միկրոտարրեր
- Թիամին (В1)՝ 0,058 մգ (4 %)
- Վիտամին B2 (В2)՝ 0,057 մգ (4 %)
- Վիտամին B3 (В3)՝ 0,584 մգ (4 %)
- Պանտոտենաթթու (В5)՝ 0,160 մգ (3 %)
- Վիտամին B6 ՝ 0,134 մգ (10 %)
- Վիտամին B9 (B9)՝ 14 մգ (4 %)
- Վիտամին C՝ 27,7 մգ (46 %)
- Կալցիում՝ 10մգ (1 %)
- Երկաթ՝ 0,13 մգ (1 %)
- Մագնեզիում՝ 9 մգ (2 %)
- Ֆոսֆոր՝ 11 մգ (2 %)
- Կալիում՝ 156 մգ (3 %)
- Ցինկ՝ 0,04 մգ (0 %)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ RuDom TV
- ↑ Вульф Е. В., Малеева О. Ф. Мировые ресурсы полезных растений. — Л. : Наука, 1969. — 568 с.
- ↑ Հնդկական Индийский լրաբեր, 2009
- ↑ 4,0 4,1 Հնդկական լրաբեր, 2009
- ↑ USDA Nutrient database Արխիվացված 2015-03-03 Wayback MachineНа этом сайте много различных отчётов по составу плодов манго}}}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Манго // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
- Елена Волошина. — Русскоязычный телеканал в Доминиканской республике«Манго – король фруктов». Телеканал «RuDom TV». Արխիվացված է օրիգինալից 2019-12-12-ին. Վերցված է 2019-12-15-ին.
- Манго — национальный фрукт Индии // Индийский вестник : Бюллетень посольства Индии в России. — 2009. — Սեպտեմբեր.
- «Mangos,raw». National Nutrient Database for Standard Reference Legacy Release (անգլերեն). United States Department of Agriculture, Agricultural Research Service — Содержание нутриентов в сырых плодах манго. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո (միրգ)» հոդվածին։ |
|