Մանգո (միրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանգոյի պտուղներ
Մանգո՝ ուտելու պտուղներ, բուրավետ մանգո (ձախից) և անուշահոտ մանգո (աջից)

Մանգո մանգո բույսի պտուղը, պատկանում է աղտորազգիների ընտանիքին։

Հնդկական մանգոն ունի գյուղատնտեսական մեծ նշանակություն։ 2009 թվականին ամբողջ աշխարհում աճեցվել է հնդկական մանգոյի ավելի քան 300 տեսակ[1]։ Դեռևս 1969 թվականին հայտնի է եղել միայն 200 տեսակ մանգո[2]։ Մանգոյի այս տեսակի ամենախոշոր արտահանողներից մեկը Հնդկաստանն է[3]։ Հնդկական մանգոն խավոտ է, քաղցր, կեղևը կարմիր, կանաչ կամ դեղին երանգ ունի, միջուկն ունի դեղին, կամ նարնջագույն երանգ։

Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի ծագման մասին կոնկրետ տեղեկություներ չկան։ Ենթադրաբար հնդկական մանգոն առաջացել է Պակիստանից Ինդոնեզիա ընկած տարածքում[4]։

Հնդկաստանում հնդկական մանգոն համարվում է ազգային բուսատեսակներից մեկը[4]։

Հնդկաստանում տարեկան հավաքում են մոտ 13,5 միլիոն տոննա մանգո (2009 թվականի տվյալներ) և Հնդկաստանը հանդիսանում է «Ալֆոնսո» տեսակի գլխավոր արտադրողը։ Եվրոպայում մանգո մշակվում է Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում։

Համաշխարհային մանգո արտադրողներն ըստ տարեթվերիсрТг
Տարի Հազարավոր տոննա
1965 11 486
1970 12 030
1975 12 768
1980 14 420
1985 16 545
1990 17 051
1995 22 446
2000 24 888
2005 31 203
2006 33 434
2007 34 456
2008 34 994
2009 35 124
20 գլխավոր մանգո արտադրողները — 2009
Երկիր Հազար տոննա մանգո
Հնդկաստան Հնդկաստան 13 557
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 4 140
Թաիլանդ Թաիլանդ 2 469
Ինդոնեզիա Ինդոնեզիա 2 150
Պակիստան Պակիստան 1 728
Մեքսիկա Մեքսիկա 1 509
Բրազիլիա Բրազլիա 1 197
Նիգերիա Նիգերիա 831
Բանգլադեշ Բանգլադեշ 828
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 771
Վիետնամ Վիետնամ 540
Քենիա Քենիա 474
Եգիպտոս Եգիպտես 450
Եմեն Եմեն 404
Կուբա Կուբա 354
Տանզանիա Տանզանիա 320
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն 257
ՀայիթիՀայիթի 244
ՄադագասկարՄադագասկար 221
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 210
Աղբյուրը՝
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի կանաչ պտուղներ
Հնդկական մանգոյի հասած պտուղներ

Հնդկաստանում և ասիական այլ պետություններում մանգոյի պտուղները հաճախ օգտագործվում են տնային բժշկության մեջ։ Օրինակ՝ Հնդկաստանում մանգո օգտագործում են արյունահոսությունը կանգնեցնելու համար, սրտամկանի ամրացման համար և ուղեղի լավ աշխատանքի համար։

Կանաչ չհասած պտուղները իրենց մեջ մեծ քանակությամբ օսլա են պարունակում, որը պտղի հասնելուն զուգահեռ վեր է ածվում հասարակ ածխաջրի՝ բուսաշաքարի, գլյուկոզի և գարեշաքարի։ Բացի այդ չհասած մանգոն պեկտինների հարուստ աղբյուր է, սակայն պտղի մեջ կորիզի ձևավորումից հետո դրա քանակը կտրուկ նվազում է։ Նրա պարունակության մեջ եղած կիտրոնաթթվի, թրթնջկաթթվի, սաթաթթվի և խնձորաթթվի շնորհիվ չհասած պտուղը շատ թթու համ է ունենում։ Կանաչ մանգոն հարուստ է նաև վիտամին С-ով (15 մգ պարունակում է այնքան С վիտամին, որքան 30 մգ լայմի մեջ), կան նաև այլ վիտամիններ։

Հասուն պտուղը իր համով քաղցր է և ունի շատ հաճելի համ։ Նրա մեջ կան շատ վիտամիններ և ածխաջրեր և քիչ թթուներ։

Սննդային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի 100 գրամ միջուկը պարունակում է մոտ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RuDom TV
  2. Вульф Е. В., Малеева О. Ф. Мировые ресурсы полезных растений. — Л. : Наука, 1969. — 568 с.
  3. Հնդկական Индийский լրաբեր, 2009
  4. 4,0 4,1 Հնդկական լրաբեր, 2009
  5. USDA Nutrient database Արխիվացված 2015-03-03 Wayback MachineНа этом сайте много различных отчётов по составу плодов манго}}}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Манго // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  • Елена Волошина. — Русскоязычный телеканал в Доминиканской республике«Манго – король фруктов». Телеканал «RuDom TV».
  • Манго — национальный фрукт Индии // Индийский вестник : Бюллетень посольства Индии в России. — 2009. — Սեպտեմբեր.
  • «Mangos,raw». National Nutrient Database for Standard Reference Legacy Release (անգլերեն). United States Department of Agriculture, Agricultural Research Service — Содержание нутриентов в сырых плодах манго. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո (միրգ)» հոդվածին։