Մայլզ Թելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայլզ Թելեր
անգլ.՝ Miles Alexander Teller
Ծնվել էփետրվարի 20, 1987(1987-02-20) (37 տարեկան)
ԾննդավայրDowningtown, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Lecanto High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Մայլզ Ալեքսանդր Թելեր[1] (անգլ.՝ Miles Alexander Teller, փետրվարի 20, 1987(1987-02-20), Downingtown, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ)[2][3], ամերիկացի դերասան։ Նյու Յորքի համալսարանի Թիշչ արվեստի դպրոցի շրջանավարտ։ Կինոյում իր նորամուտը կատարել է «Նապաստակի բույն» ֆիլմում 2010 թվականին, որին հաջորդել են երկրորդական դերեր «Առանց կապանքների» (2011) և «Նախագիծ X» (2012) ֆիլմերում։ Թելերը մեծ հաջողության է հասել «Տպավորիչ ներկան» (2013) ռոմանտիկական դրամայում Սաթեր Քելիի և «Մոլեգնություն» (2014) ֆիլմում Էնդրյու Նիմանի դերերով։ Հետագայում նա նկարահանվել է «Դիվերգենտ» հակաուտոպիական ֆիլմում (2014), «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում (2015, կատարել է միստր Ֆանտաստիկի դերը), «Պատերազմի շներ» ռազմական կատակերգությունում (2016, Ջոնա Հիլի հետ միասին) և մարմնավորել բռնցքամարտիկ Վիննի Պացին «Արյուն թափել հանուն սրա» կենսագրական ֆիլմում (2016)։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Դաունինգթաուն քաղաքում[4] , Մերի Ֆլաուերսի և Մայք Թելերի ընտանիքում[5]։ Նա ունի երկու ավագ քույրեր՝ Էրինը և Դանան[5][6]։ Նրա հայրական պապն ունեցել է ռուս-հրեական ծագում, իսկ իր նախնիների շարքում եղել են անգլիացիներ և իռլանդացիներ[7][8]։ Ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդայի Սիտրուս շրջան, երբ Թելերը 12 տարեկան էր[4]։ Նա ապրել է նաև Փենսիլվանիայում և Դելավերում[9]։ Լեկանտոյի ավագ դպրոցում[5], Թելերը ռոք խումբում նվագել է ալտո սաքսոֆոն, եկեղեցական-երիտասարդական խմբում եղել է թմբկահար և դրամայի ակումբի նախագահ[10][11]։ Նա նաև կարող է նվագել դաշնամուր և կիթառ, ինչպես նաև խաղացել է բեյսբոլի թիմում՝ հույս ունենալով դառնալ պրոֆեսիոնալ[12][13]։ Ավագ դպրոցին զուգահեռ Թելերն աշխատել է որպես մատուցող Crackers կոչվող ռեստորանում[14]։ Նա ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան Նյու Յորքի համալսարանի Թիշչ գեղարվեստի դպրոցում, որտեղ ուսումնասիրել է Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում գործող մեթոդիկան[15][16]։

2007 թվականին մեքենայի վարորդը, որի ուղևորն էր Մայլզ Թելերը, 80 մղոն/ժամ արագությամբ ընթանալիս կորցրել է վերահսկողությունը, և մեքենան շրջվել է ութ անգամ, իսկ Մայլզ Թելերը դուրս է նետվել պատուհանից։ Վթարի հետևանքով նրա դեմքին բազմաթիվ տեսանելի սպիներ են մնացել[17]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական կինոյում իր նորամուտը կատարելուց առաջ Մայլզ Թելերը նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում։ 2009 թվականին Թիշչ արվեստի դպրոցն ավարտելուց հետո[15] նա իր նորամուտն է կատարել 2010 թվականի «Նապաստակի բույն» ֆիլմում, որի համար նրան ընտրել է Նիկոլ Քիդմանը[18]։ Թելերը մասնակցել է «Առանց կապանքների» մյուզիքլին ավագ դպրոցում[18] և տարիներ անց նկարահանվել է այդ մյուզիքլի ռիմեյքում՝ «Առանց կապանքների» (անգլ.՝ Footloose, 2011), որում նկարահանվել է նաև Քենի Վորմոլդը. այդ ֆիլմում Թելերը կատարել է նույն դերը, ինչ ավագ դպրոցում[19]։

2013 թվականին Թելերը նկարահանվել է «21 և ավելի» ֆիլմում, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը եղել են Ջոն Լուկասը և Սքոթ Մուրը[20]։ Նույն թվականին նա սկսել է հասնել քննադատական հաջողության Ջեյմս Փոնսոլդտի «Տպավորիչ ներկան» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար նա 2013 թվականին արժանացել է դրամատիկական ժյուրիի հատուկ մրցանակի Սանդենս կինոփառատոնում Շեյլին Վուդլիի հետ միասին[21]։

2014 թվականին Թելերը նկարահանվել է «Այդ անհարմար պահը» կատակերգական ֆիլմում Զաք Էֆրոնի և Մայքլ Բի Ջորդանի հետ միասին և կատարել թմբկահարի դեր «Մոլեգնություն» դրամայում (2014), որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականին Սանդենս կինոփառատոնում, իսկ կինոթատրոններում ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերից[22]։ Այն ներկայացվել է Գոթհեմ անկախ կինոմրցանակի որպես լավագույն դերասան, Արբանյակ մրցանակի կինոյում տղամարդու լագավույն դերակատարման համար և BAFTA մրցանակի Ծագող աստղ անվանակարգում[23]։

Թելերը հետագա ճանաչում է ձեռք բերել, երբ մարմնավորել է Փիթեր Հեյսին «Դիվերգենտ» ֆիլմում (2014), որին հաջորդել են «Ինսուրգենտ» (2015) և «Պատից այն կողմ» (2016) ֆիլմերը[24]։ Նա նաև կատարել է Ռիդ Ռիչարդսի/Միստր Ֆանտաստիկի դերը «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում (2015)[25][26]։

Թելերը կատարել է զենքի նախկին վաճառական Դեյվիդ Փաքոզի դերը Թոդ Ֆիլիպսի նկարահանած «Պատերազմի շները» (2016) ֆիլմում, որում հանդես է եկել նաև Ջոնա Հիլը[27] և նկարահանվել է «Արյուն թափել հանուն սրա» (2016) ֆիլմում՝ կատարելով բռնցքամարտիկ Վինի Պացի դերը[28]։ 2014 թվականի հունվարին Թելերն ընտրվել է կատարելու Դան Այքրոյդի դերը Սթիվեն Քոնրադի ֆիլմում, որը նվիրված է Ջոն Բելուշիի կենսագրությանը[29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելերը «Ֆիլադելֆիա Ֆիլլիսի» հավատարիմ երկրպագուներից է[30]։ 2013 թվականից սկսած նա հարաբերությունների մեջ է եղել մոդել Քելեյ Սփերիի հետ[31][32]։ Նրանք նշանվել են 2017 թվականի օգոստոսի 20-ին Աֆրիկյան սաֆարիում[33][34]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Moonlighters Մայլզ
2007 ֆ A Very Specific Recipe Լի
2008 ֆ The Musicians Միգել
2009 ս Արտասովոր դետեկտիվ The Unusuals Ջեյմս Բուրլանդ
2010 ֆ Նապաստակի բույն Rabbit Hole Ջեյսոն
2010 ֆ The Track Meet Էնդրյու
2011 ֆ Առանց կապանքների Footloose Ուիլարդ Հյուիթ
2012 ֆ Նախագիծ X Project X Մայլզ
2013 ֆ Տպավորիչ ներկան The Spectacular Now Սաթեր Քիլի
2013 ֆ 21 և ավելի 21 & Over Միլլեր
2014 ֆ Մոլեգնություն Whiplash Էնդրյու Նիման
2014 ֆ Այդ անհարմար պահը That Awkward Moment Դենիել
2014 ֆ Դիվերգենտ Divergent Փիթեր
2014 ֆ Two Night Stand Ալեք
2015 ֆ Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ The Divergent Series: Insurgent Փիթեր
2015 ֆ Ֆանտաստիկ քառյակ Fantastic Four Ռիդ Ռիչարդս / Միստր Ֆանտաստիկ
2016 ֆ Դիվերգենտ. գլուխ 3։ Պատից այն կողմ The Divergent Series: Allegiant - Part 1 Փիթեր
2016 ֆ Աշխատանքի որս Get a Job Ուիլ Դևիս
2016 ֆ Պատերազմական շներ War Dogs Դևիդ Պակուզ
2016 ֆ Արյուն թափել հանուն սրա Bleed for This Վիննի Պացիենցա
2017 ֆ Միայն քաջերը Only the Brave Բրենդոն Մակդոնա
2017 ֆ Շնորհակալություն ձեր ծառայության համար Thank You for Your Service Ադամ Շուման

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2013 Սանդենս կինոփառատոն Ժյուրիի հատուկ մրցանակ դրամատիկական դերի համար (Շեյլին Վուդլիի հետ միասին) Տպավորիչ ներկան Հաղթանակ
Կին կինոլրագրողների միություն Մերկության, սեքսուալության և գայթակղության լավագույն ներկայացում Առաջադրված
Ինդիանայի կինոքննադատների միություն Լավագույն դերասան Առաջադրված
MTV Movie Awards Լավագույն համբույր (Շեյլին Վուդլիի հետ միասին) Առաջադրված
Տարվա հայտնություն Առաջադրված
2014 BAFTA Ծագող աստղ Մոլեգնություն Առաջադրված
Գոթհեմ անկախ կինոմրցանակ Լավագույն դերասան Առաջադրված
MTV Movie Awards Տղամարդու լավագույն դերակատարում Առաջադրված
#WTF Moment Առաջադրված
Լավագույն երաժշտական պահ Առաջադրված
Արբանյակ մրցանակ Լավագույն դերասան Առաջադրված
2015 CinemaCon մրցանակ Դերասանական կազմի մրցանակ (Մայքլ Բի Ջորդանի, Քեյթ Մարաի, Ջեյմի Բելի, Թոբի Քեբելի հետ միասին) Ֆանտաստիկ քառյակ Հաղթանակ
Պատանիների ընտրություն մրցանակ Choice Movie Scene Stealer Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ Առաջադրված
2016 Ոսկե ազնվամորի Ամենավատ դերասանական կազմ (Մայքլ Բի Ջորդանի, Քեյթ Մարայի և Ջեյմի Բելի հետ միասին) Ֆանտաստիկ քառյակ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Miles Alexander Teller Voting Record». Find The Data. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին. {{cite web}}: Text "Florida Department of State" ignored (օգնություն)
  2. Teller, Miles [@Miles_Teller] (February 20, 2014). «Happy bday to me...» (Թվիթ). Վերցված է January 19, 2014-ին – via Թվիթթեր.
  3. Setoodeh, Ramin (2014 թ․ հունվարի 23). «Miles Teller on his Breakout 'Whiplash' Role and Blushing for Nicole Kidman». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին. «Teller, 26...»
  4. 4,0 4,1 «Rabbit Hole presskit» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 Persall, Steve (2014 թ․ նոյեմբերի 11). «Snoopy? How rising star Miles Teller, a Lecanto High grad, found acting (w/video)». Tampa Bay Times]location=Florida. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին. «Teller's father, Mike...; His household was musical 'controlled chaos' with Miles, sisters Erin and Dana, and mother Merry.»
  6. Greco, Patti (2013 թ․ օգոստոսի 27). «Miles Teller on The Spectacular Now, Moonwalking, and the Divergent–Hunger Games Comparisons». Vulture.com (New York). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. «...my two older sisters — Dana, who is like eighteen months older...»
  7. Miller, Gerri. «Hollywood Now: That Awkward Moment, Labor Day, Somewhere Slow». InterfaithFamily. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին. «Teller, who is Jewish on his father's (father's) side, and Christian on his mother's side...»
  8. O'Hare, Brian (2016 թ․ նոյեմբերի 14). «Something to Believe In: Bleed For This' Ben Younger, Miles Teller and Aaron Eckhart Will Their Way to Greatness». MovieMaker. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին. «So how did English/Irish/Russian-Jewish Teller from Lecanto, Florida...»
  9. Whitty, Stephen (2015 թ․ մարտի 15). «Miles Teller on 'Insurgent,' 'Whiplash' and his not-so-secret crush». NJ.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Swanson, Carl. «Miles Teller on Awkward, Fame, and Efron». Vulture.com (New York). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին. «Teller played baseball, saxophone, and drums—in a church youth-group band, briefly»
  11. Connor, Katie L. (2013 թ․ օգոստոսի 30). «Unexpected Crush Alert: Miles Teller». Cosmopolitan. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. «I was Homecoming King but I was in all AP classes. I played alto saxophone in Jazz Band and drums in a rock band. I was the president of the Drama Club. I was in National Honor Society and Student Council for a little bit.»
  12. Weston, Hillary (2014 թ․ հոկտեմբերի 7). «Miles Teller: Cinema's Next Great Bad Ass?». Blackbook. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Mr Fantastic Miles Teller on baseball dreams and growth spurts». Belfast Telegraph. 2015 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  14. Apatow, Maude (2013 թ․ օգոստոսի 8). «Maude Apatow Gets the Scoop from Miles Teller on 'The Spectacular Now'». Teen Vogue. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  15. 15,0 15,1 Morris, Alex (2014 թ․ դեկտեմբերի 2). «How Miles Teller Drummed His Way to the Top». Vulture. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  16. Kaufman, Amy (2014 թ․ հոկտեմբերի 8). «'Whiplash' director, stars march to a friendly beat — off-screen». The Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  17. Valiente, Alexa (2016 թ․ օգոստոսի 19). «Miles Teller on How a Car Accident that Nearly Killed Him Changed His Life». ABC News.
  18. 18,0 18,1 Yamato, Jen (November 8, 2010). Miles Teller on Rabbit Hole, Nicole Kidman and Cutting Footloose. Արխիվացված 2011-08-20 Wayback Machine Movieline
  19. Durbin, Jonathan (2011). Miles Teller. |Interview
  20. Weinstein, Joshua L. (May 26, 2011). Miles Teller Joins Relativity's '21 and Over.' Արխիվացված 2016-10-20 Wayback Machine The Wrap
  21. Hynes, Eric; Jeremy Kinser; Nate von Zumwalt (2013 թ․ հունվարի 26). «2013 Sundance Film Festival Awards Updates». Sundance Film Festival. Sundance Institute. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  22. Gleiberman, Owen (2014 թ․ հունվարի 17). «Sundance: 'Whiplash' is the movie that could make Miles Teller a star». Entertainment Weekly. CNN. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  23. Denham, Jess (2015 թ․ հունվարի 7). «Baftas 2015: Jack O'Connell, Margot Robbie and Shailene Woodley among rising star nominees». The Independent. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  24. Williams-Shaw, H. «'Divergent' Sequels Get Release Dates; Director Neil Burger Not Returning». Screenrant. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  25. Kroll, Justin (2014 թ․ փետրվարի 19). «'Fantastic Four' Cast Revealed». Variety. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  26. «'What's the Deal?': Jeff Sneider on 'Fantastic Four' Casting, Fan Expectations (Video)». The Wrap. 2014 թ․ փետրվարի 21.
  27. Fleming Jr, Mike (2015 թ․ փետրվարի 12). «'Whiplash' Star Miles Teller Joins Jonah Hill In 'Arms And The Dudes'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  28. «Aaron Eckhart, Miles Teller Board Vinnie Pazienza Boxing Biopic». Variety. 2014 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  29. Kit, Borys (2014 թ․ հունվարի 18). «Miles Teller to Play Dan Aykroyd in Belushi Biopic, Says Star Emile Hirsch». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  30. «The Q&A ... with Hollywood actor and loyal, long-time Phillies fan Miles Teller». Philly Voice. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  31. «The Hollywood Reporter & Samsung With The Cinema Society Host A Screening Of A24's 'The Spectacular Now'». Getty Images. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  32. «Miles Teller On Viagra, Vegas, And Those Shailene Rumors». Elle. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  33. «Miles Teller Is Engaged to Longtime Girlfriend Keleigh Sperry». People (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  34. «How Miles Teller Turned His African Safari Into a Wedding Proposal». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլզ Թելեր» հոդվածին։