Մաթիլդա Մեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիլդա Մեյ
Ծնվել էփետրվարի 8, 1965(1965-02-08)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՍենտ Ուեն սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և ռեժիսոր
ԸնտրանիLifeforce?, The Cry of the Owl? և The Tit and the Moon?
Ծնողներհայր՝ Victor Haïm?
Ամուսին(ներ)Ժերար Դարմոն
Պարգևներ և մրցանակներ

Մաթիլդա Մեյ (ֆր.՝ Mathilda May, իրական անունը` Կարին (Քարիմա) Հաիմ (Karin Haïm), փետրվարի 8, 1965(1965-02-08)[1][2], Սենտ Ուեն սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Մեյը ծնվել է ֆրանսիացի դրամատուրգ և դերասան Վիկտոր Հաիմի ընտանիքում, ով սերում էր հունաթուրքական հրեաների ընտանիքից։ Մաթիլդայի մայրը ազգությամբ շվեդուհի, պարուսույց Մարգարետա Հանսոնն էր[3]։ Մանուկ տարիքից Մաթիլդան զբաղվել է պարերով, ուսանել դերասանի վարպետություն։

Առաջին անգամ Մաթիլդան կինոյում նկարահանվել է 1984 թվականին՝ «Նեմո» կինոնկարում։ Քննադատների կարծիքով, Մաթիլդան կարողանում է տարբեր ժանրերում ինքն իրեն խելամիտ դրսևորել, լինի դա մյուզիքլ, ֆանտաստիկ ֆիլմ և թե լուրջ դրամա։ Նրա դիմագիծը ռեժիսորներին թույլ էր տալիս նկարահանել նրան հատկապես խորհրդավոր կանանց դերերում, ովքեր օժտված էին ներքին ձգողականությամբ։

Մաթիլդա Մեյի առավել հայտնի ֆիլմերից էին «Կատակի արքաները» (1984 թ.), «Կենսական ուժ» (1985 թ.), «Մերկ տանգո» (1990 թ.), «Շնագայլը» (1997 թ.) և այլ կինոնկարներ։ 1987 թվականին նկարահանված, Կլոդ Շաբրոլի «Բվի ճիչը» կինոնկարում Ժյուլիետի դերակատարման համար, Մաթիլդան արժանացել է «Սեզար» մրցանակի` «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում։

Մաթիլդա Մեյը նկարահանվել է այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Կլոդ Զիդին, Կլոդ Շաբրոլը, Տոուբ Հուպերը, Ժակ Դեմին, Վերներ Հերցոգը, Միշել Բլանը, Բիգաս Լունան, Միշել Դևիլը և ուրիշներ։ Որպես ֆրանսիական կինոյի ամենավառ աստղերից մեկը, նա հաճախ հանդես է գալիս տարբեր կինոփառատոների ժյուրիի կազմում։

1992 թվականին ձայնագրել է «Սիրո ուրախությունը» երաժշտական ալբոմը[4][5]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Մեյն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսինը Փոլ Փաուելն էր, իսկ երկրորդը` դերասան Ժերար Դարմոնը։ Վերջինս Մաթիլդայի երկու երեխաների հայրն է։ 2000 թվականին ամուսնացել է կոմպոզիտոր և դերասան Ֆիլիպ Քելլիի հետ և ունեցել մեկ երեխա։ Ներկայումս Մաթիլդան ամուսնալուծված է։

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1984 Նեմո Nemo Ալիսա
1984 Կատակի արքաները Les rois du gag Ալեքսանդրա
1985 Կենսական ուժ Lifeforce վամպիր աղջիկը տիեզերքից
1986 Նամակներ անհայտ սիրեկանին Letters To an Unknown Lover Ագնես
1987 Ժերար Ֆլոքի անառակ կյանքը La vie dissolue de Gerard Floque Պաուլինա
1987 Բուի ճիչը Le cri du hibou Ժյուլիետ
1987 Պակասող օղակը La passerelle Կորա Էլբաս
1987 Սահարայի գաղտնիքը Il segreto del Sahara Միրիամ
1988 Երեք տոմս 26-րդի համար Trois places pour le 26 Մարիոն
1990 Մերկ տանգո Naked Tango Ստեֆանի Թորես, Ալբա Բորենշտեյն
1991 Քարի ճիչը Cerro Torre: Schrei aus Stein Կատարինա
1991 Իզաբել Էմբերհարդ Isabelle Eberhardt Իզաբել Էմբերհարդ
1991 Վերագտնելով իրեն Becoming Colette Գաբրիել Կոլեթ
1992 Բոլոր տանջանքները միանգամից Toutes Peines Confondues aka Sweetheart Ժաննա Գարդելլա
1994 Գողն ու խաբեբան Le Voleur et la menteuse Սյուզաննա Հենսոն
1994 Փառքի խարդավանքը Grosse fatigue Մաթիլդա Մեյ
1994 Կրծքեր և լուսին La teta y la luna Էստրելիտա
1994 Անդաստիարակ արքայազնը և քոթակվող տղան The Whipping Boy Բեթսի
1996 Ցելյուլոիդ Celluloide -
1996 Դաժան հարսանիքներ Noces cruelles Սանդրա
1996 Կոկորդիլոսների ֆերմա La ferme du crocodile Սանդրին
1997 Շնագայլը The Jackal Իզաբելլա Զանկոնիա
1998 Միայն սեր Only Love Սիլվիա Ռինալդի
2000 Այնտեղ իմ հայրենիքն է La-bas. mon pays aka Return to Algiers Նելլի Ազարա
2001 Կոմիսար Ֆաբիո Մոնտալե Fabio Montale Էլեն Պեսայրե
2002 Պերլասկա. Իտալական հերոս Perlasca: Un eroe italiano կոմսուհի Էլեոնորա
2002 Հանդիպում Entrevue Ալիքս
2003 Սորայա Soraya Շամս
2004 Սիրային ճեպընթաց Love Express Աննա-Շառլոտա
2005 Շտապող մարդը L'homme pressé Իռեն Դեբոր
2007 Մեկ աղջիկ երկուսի համար (Աղջիկը, կիսված երկու մասի) La fille coupée en deux Կապուսին Ժամե
2009 Մոպասանի դարը. XIX հարյուրամյակի պատմվածքներն ու վիպակները Au siècle de Maupassant: Contes et nouvelles du XIXème siècle Թերեզա դե Մարսան
2011 Կյանքը ֆրանսիական ձևով Une vie française Աննա Բլիկ
2011 Իրավունք դեպի ձախ Les infidèles Արիանա
2013 Փախուստ դեպքի վայրից Délit de fuite Սեսիլ
2015 «Գրանդ օպերայի» գաղտնիքը Mystère à l'Opéra Եվա Ֆոնտայն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Mathilda May Արխիվացված 2011-03-01 Wayback Machine, VSD.fr
  4. «Mathilda May - Album Discography - AllMusic».
  5. «Mathilda May - Mathilda May».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Մեյ» հոդվածին։