Jump to content

Մաթիլդա Մեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիլդա Մեյ
ֆրանսերեն՝ Mathilda May
Ծնվել էփետրվարի 8, 1965(1965-02-08)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՍենտ Ուեն սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և ռեժիսոր
ԱշխատավայրRTL
ԸնտրանիLifeforce?, The Cry of the Owl? և The Tit and the Moon?
Ծնողներհայր՝ Victor Haïm?
Ամուսին(ներ)Ժերար Դարմոն
Պարգևներ և մրցանակներ

Մաթիլդա Մեյ (ֆրանսերեն՝ Mathilda May, իրական անունը` Կարին (Քարիմա) Հաիմ (Karin Haïm), փետրվարի 8, 1965(1965-02-08)[1][2], Սենտ Ուեն սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Մեյը ծնվել է ֆրանսիացի դրամատուրգ և դերասան Վիկտոր Հաիմի ընտանիքում, ով սերում էր հունաթուրքական հրեաների ընտանիքից։ Մաթիլդայի մայրը ազգությամբ շվեդուհի, պարուսույց Մարգարետա Հանսոնն էր[3]։ Մանուկ տարիքից Մաթիլդան զբաղվել է պարերով, ուսանել դերասանի վարպետություն։

Առաջին անգամ Մաթիլդան կինոյում նկարահանվել է 1984 թվականին՝ «Նեմո» կինոնկարում։ Քննադատների կարծիքով, Մաթիլդան կարողանում է տարբեր ժանրերում ինքն իրեն խելամիտ դրսևորել, լինի դա մյուզիքլ, ֆանտաստիկ ֆիլմ և թե լուրջ դրամա։ Նրա դիմագիծը ռեժիսորներին թույլ էր տալիս նկարահանել նրան հատկապես խորհրդավոր կանանց դերերում, ովքեր օժտված էին ներքին ձգողականությամբ։

Մաթիլդա Մեյի առավել հայտնի ֆիլմերից էին «Կատակի արքաները» (1984 թ.), «Կենսական ուժ» (1985 թ.), «Մերկ տանգո» (1990 թ.), «Շնագայլը» (1997 թ.) և այլ կինոնկարներ։ 1987 թվականին նկարահանված, Կլոդ Շաբրոլի «Բվի ճիչը» կինոնկարում Ժյուլիետի դերակատարման համար, Մաթիլդան արժանացել է «Սեզար» մրցանակի` «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում։

Մաթիլդա Մեյը նկարահանվել է այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Կլոդ Զիդին, Կլոդ Շաբրոլը, Տոուբ Հուպերը, Ժակ Դեմին, Վերներ Հերցոգը, Միշել Բլանը, Բիգաս Լունան, Միշել Դևիլը և ուրիշներ։ Որպես ֆրանսիական կինոյի ամենավառ աստղերից մեկը, նա հաճախ հանդես է գալիս տարբեր կինոփառատոների ժյուրիի կազմում։

1992 թվականին ձայնագրել է «Սիրո ուրախությունը» երաժշտական ալբոմը[4][5]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Մեյն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսինը Փոլ Փաուելն էր, իսկ երկրորդը` դերասան Ժերար Դարմոնը։ Վերջինս Մաթիլդայի երկու երեխաների հայրն է։ 2000 թվականին ամուսնացել է կոմպոզիտոր և դերասան Ֆիլիպ Քելլիի հետ և ունեցել մեկ երեխա։ Ներկայումս Մաթիլդան ամուսնալուծված է։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1984ՆեմոNemoԱլիսա
1984Կատակի արքաներըLes rois du gagԱլեքսանդրա
1985Կենսական ուժLifeforceվամպիր աղջիկը տիեզերքից
1986Նամակներ անհայտ սիրեկանինLetters To an Unknown LoverԱգնես
1987Ժերար Ֆլոքի անառակ կյանքըLa vie dissolue de Gerard FloqueՊաուլինա
1987Բուի ճիչըLe cri du hibouԺյուլիետ
1987Պակասող օղակըLa passerelleԿորա Էլբաս
1987Սահարայի գաղտնիքըIl segreto del SaharaՄիրիամ
1988Երեք տոմս 26-րդի համարTrois places pour le 26Մարիոն
1990Մերկ տանգոNaked TangoՍտեֆանի Թորես, Ալբա Բորենշտեյն
1991Քարի ճիչըCerro Torre: Schrei aus SteinԿատարինա
1991Իզաբել ԷմբերհարդIsabelle EberhardtԻզաբել Էմբերհարդ
1991Վերագտնելով իրենBecoming ColetteԳաբրիել Կոլեթ
1992Բոլոր տանջանքները միանգամիցToutes Peines Confondues aka SweetheartԺաննա Գարդելլա
1994Գողն ու խաբեբանLe Voleur et la menteuseՍյուզաննա Հենսոն
1994Փառքի խարդավանքըGrosse fatigueՄաթիլդա Մեյ
1994Կրծքեր և լուսինLa teta y la lunaԷստրելիտա
1994Անդաստիարակ արքայազնը և քոթակվող տղանThe Whipping BoyԲեթսի
1996ՑելյուլոիդCelluloide-
1996Դաժան հարսանիքներNoces cruellesՍանդրա
1996Կոկորդիլոսների ֆերմաLa ferme du crocodileՍանդրին
1997ՇնագայլըThe JackalԻզաբելլա Զանկոնիա
1998Միայն սերOnly LoveՍիլվիա Ռինալդի
2000Այնտեղ իմ հայրենիքն էLa-bas. mon pays aka Return to AlgiersՆելլի Ազարա
2001Կոմիսար Ֆաբիո ՄոնտալեFabio MontaleԷլեն Պեսայրե
2002Պերլասկա. Իտալական հերոսPerlasca: Un eroe italianoկոմսուհի Էլեոնորա
2002ՀանդիպումEntrevueԱլիքս
2003ՍորայաSorayaՇամս
2004Սիրային ճեպընթացLove ExpressԱննա-Շառլոտա
2005Շտապող մարդըL'homme presséԻռեն Դեբոր
2007Մեկ աղջիկ երկուսի համար (Աղջիկը, կիսված երկու մասի)La fille coupée en deuxԿապուսին Ժամե
2009Մոպասանի դարը. XIX հարյուրամյակի պատմվածքներն ու վիպակներըAu siècle de Maupassant: Contes et nouvelles du XIXème siècleԹերեզա դե Մարսան
2011Կյանքը ֆրանսիական ձևովUne vie françaiseԱննա Բլիկ
2011Իրավունք դեպի ձախLes infidèlesԱրիանա
2013Փախուստ դեպքի վայրիցDélit de fuiteՍեսիլ
2015«Գրանդ օպերայի» գաղտնիքըMystère à l'OpéraԵվա Ֆոնտայն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. Mathilda May Արխիվացված 2011-03-01 Wayback Machine, VSD.fr
  4. «Mathilda May - Album Discography - AllMusic».
  5. «Mathilda May - Mathilda May».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Մեյ» հոդվածին։