Jump to content

Մաթիաս Գրյունեվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիաս Գրյունեվալդ
գերմ.՝ Mathias Grünewald
Ի ծնեMatthias Grünewald, Mathis Gothart-Nithart
Ծնվել էմոտ 1480[1]
ԾննդավայրՎյուրցբուրգ, Prince-Bishopric of Würzburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1]
Վախճանվել էօգոստոսի 31, 1528[3]
Մահվան վայրՀալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունԳերմանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, ճարտարագետ, ճարտարապետ, գծանկարիչ, general contractor և գծագրող
Ոճգերմանական Վերածնունդ[4]
Ժանրհոգևոր արվեստ[2][5] և Ֆիգուր[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներStuppach Madonna?, Isenheim Altarpiece? և Trias Romana?
ԱշակերտներHans Grimmer?
 Matthias Grünewald Վիքիպահեստում

Մաթիաս Գրյունեվալդ (գերմ.՝ Matthias Grünewald, մոտ 1480[1], Վյուրցբուրգ, Prince-Bishopric of Würzburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1] - օգոստոսի 31, 1528[3], Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ։ Համարվում է Հյուսիսային Վերածննդի վերջին մեծ նկարիչը։

Արվեստագիտական գրականության մեջ նրա անունը հանդիպում է նաև Mathis, իսկ ազգանունը՝ Gothart կամ Neithardt ձևերով։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508-1525 (կամ 1526) թթ.-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524-1526 թվականների Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512-1515 թթ., Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518 թ., Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524-1525 թթ., Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Harbison C. S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. https://www.smb.museum/en/exhibitions/detail/matthias-gruenewald/
  5. 5,0 5,1 RKDartists (նիդերլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիաս Գրյունեվալդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 305